четверг, 27 апреля 2017 г.

Մանկություն

·         Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի տպավորությունը մակերեսային կլինի:
Ես մտածում եմ, որ չի կարելի կյանքի գնացքի պատուհանից դուրս նայել, որովհետև կարող ես տեսնել այնպիսի բաներ, որոնք չի կարելի, սակայն այն քո մեջ
կտպավորվի և կփորձես անել, անելուց հետո կհասկանաս սխալդ, սակայն ուշ կլինի:

·         Փափուկ վագոն ասելով՝ ինչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:
Ըստ ինձ՝ փափուկ վագոն ասելով հեղինակն ուզում է ասել, որ չպետք է ուրիշի ստեղծածով ապրել, այլ պետք է փորձես ինքդ քո ուժերով ստեղծես այն, ինչը հենարան կդառնա ընտանիքիդ և կյանքիդ համար:

·         Մարդը ծնվեցձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահոված է. հիմա ի՞նչն է կարևորը:

Եթե ձեռք ես բերել հնարավորություն դեպի կյանք գնալու, ուրեմն հնարավորություն ունես կատարելու ամեն ինչ, ինչ գոյություն ունի և ինչ կարող ես: Սակայն ամենակարևորը ճիշտ ապրելն է, որը բերում է հեղինակություն, հեղինակությունը՝  հարստություն, հարստությունը՝ լավ կյանք: Եթե հասել ես հարստության, ուրեմն ճիշտ ես ապրել: Երբեք չի կարելի շեղվել ճիշտ ուղուց:

Комментариев нет:

Отправить комментарий