вторник, 30 января 2018 г.

Գեղեցիկ է նա, ով․․․

Մարդիկ ասելով գեղեցիկ պատկերացնում են, որ մարդը սանրել է մազերը, շպարվել է և գեղեցիկ է երևում: Սակայն ըստ իս դա այդպես չէ: Բան չունեմ ասելու դա էլ կարելի է ընդունել, որպես գեղեցկություն: Գեղեցկությունն ըստ իս համեստությունն է, և տվյալ մարդու նորմալ պահվածքը: Սրանք ավելի են գեղեցկացնում մարդուն: Կարող եմ բերել օրինակներ բակային տեսանկյունից: Երբ տեսնում են գեղեցիկ աղջիկ, ով հագել է ամենալավ շորերը, շպարել է դեմքը և իրեն պահում է ինչպես տղամարդը, այսինքն քայլվածքը, խոսելաձևը նման չեն նորմալ աղջկա, բոլորն ասում են, որ նա սիրուն է և իսկական աղջիկ է: Սակայներբ կանցնի մի աղջիկով համեստ է, լուռ է, չի շփվում մեղմ ասած ,,թաղային հեղինակությունների հետ,, բոլորը որոշում են, որ նա նորմալ աղջիկ չէ և չարժի նրա հետ շփվել: Սա է մեր օրերի Հայաստանը, որտեղ չեն հարգում իսկական գեղեցկությունը:

Комментариев нет:

Отправить комментарий