вторник, 30 января 2018 г.

Ների՛ր, դու էլ կատարյալ չես

Մարդիկ մտածելով իրենց մասին և իրենց ապրած կյանքի մասին, չեն կարողանում գտնել իրենց սխալները և մտածում են, որ ամեն ինչ ճիշտ են արել: Օր.՝ մարդը կարող է կատարել գողություն, քանի որ նրան գումար է հարկավոր: Նա մտածում է, որ կարիքից դրդված է կատարել գողությունը, ուրեմն ճիշտ է արել: Երբ խոսես մի հարուստ աղջկա հետ, նա իրեն այնպես կներկայացնի կարծես կատարյալ է: Նա մտածում է, որ իր հագած թանկ շորերը և շպարի պարագաները նրան դարձնում են կատարյալ: Սակայն ես մտածում եմ, որ ոչ ես, ոչ էլ մեկ ուրիշը չենք կարող լինել կատարյալ, քանզի մեր կյանքը հիմնված է սխալների վրա: Մենք կատարում ենք սխալներ, որոնց թողած հետևանքների պատճառով այլևս այդպես չենք վարվում: կատարյալ է միայն նորածինը, ով չի հասցրել անել սխալներ: Այնպես որ ներեք ինձ, սակայն ոչ ոք էլ կատարյալ չէ: 

Комментариев нет:

Отправить комментарий