пятница, 14 декабря 2018 г.

12.14

Առաջադրանքներ.
  1. Առակների խրատը գնահատիր. եթե համաձայն ես, բեր համապատասխան օրինակ ժամանակակից կյանքից, եթե համաձայն չես, բեր հակառակ օրինակը։
Առակները օգնում են բոլորիս լինել բարի, վատություն չանել մարդկանց, քանի որ դա կարող է պտտվել դեպի մեզ: Առակները իրականության դասեր են տալիս:

  1. Սաադիի մասին տեղեկություններ փնտրիր համացանցում, ամենահետաքրքիր փաստերը գրիր քո բլոգում։

Սաադիի կյանքը կարելի է բաժանել 3 փուլի՝ դպրոցական (1205 - 1226), թափառական (1226 - 1256) և շեյխական (1256 - 1291)։ «Սաադի» մականունը ստացել է աթաբեկ Ֆարս Սաադա իբն Զանգիի (1195 - 1226) անունից, ում մոտ ծառայում էր նրա հայրը և ով մասամբ դաստիարակել է Սաադիին։
Հենց Սաադա անվամբ էլ իբն Ղանգի Մուսլիխ ադ-Դինը ընդունվում է Բաղդադի Նիզամիա մեդրեսեն։ Սովորել է սուֆիական շեյխերի մոտ և փորձել է մտնել նրանց ասկետական իդեալների մեջ։ Սովորելու տարիներին էլ սկսել է ստեղծագործել, և նրա այդ ժամանակաշրջանի բանաստեղծությունները լի են կյանքի պատանեկան սիրով։ Արդեն ծերության տարիներին նա խոստովանել է, որ սիրել է երաժշտությունը, չնայած իր հայտնի ուսուցիչ Աբուլ-Ֆարաջ Ջուզիի հակառակ համոզմունքների։
Մոնղոլների հարձակումը Իրանի վրա պատճառ դարձավ, որ Սաադին լքի հայրենիքը և իր կյանքի հետագա 30 տարիները անցկացնի տարբեր իսլամադավան երկրներում, սակայն օտարության մեջ։ Կարծիք կա, որ Սաադին 14 անգամ (որից մեծ մասը ոտքով) ուխտագնացություն է կատարել դեպի Մեքքա։ Արաբական դասական լեզվի հիանալի իմացության շնորհիվ նա Դամասկոսում դառնում է քարոզիչ, հետո որպես վանական մեկնում է Երուսաղեմի անապատներից մեկը։ Այնտեղ նա գերի է ընկնում խաչակիրների մոտ, ովքեր նրան տեղափոխում են Տրիպոլի, և նա որպես բանվոր աշխատում է ամրոցի շինարարությունում։ Այնտեղից նրան որպես ստրուկ գնում է մի հարուստ՝ Ալեպպո քաղաքից և ամուսնացնում իր տգեղ և անկիրթ աղջկա հետ։ Չդիմանալով այդպիսի կյանքին՝ Սաադին փախչում է Հյուսիսային Աֆրիկա։
Դեգերելով ամբողջ Փոքր Ասիայով, նա հանգրվանում է իր ծննդավայր Շիրազում և իր որդու՝ Աբու-Բեքրի հովանավորությամբ մինչև կյանքի վերջ բնակվում է վանքում։
  1. Բնութագրիր Սաադիի առակները. ա) սահմանիր առակը, բ) այս առակները որքանով են այդ սահմանմանը համապատասխան, գ) այս առակները ինչ երեք հատկանիշով կբնութագրես (բեր օրինակներ), դ) ինչ ազդեցություն ունեն այս առակները քեզ վրա, ե) ուրիշ անվանում տուր Սաադիի այս առակներին։

Ճշմարիտ խոսքեր
Առակները պատմում են մարդկային կյանքի մասին
Խրատ, իրատեսություն, բարիություն
Առակները ինձ օգնում են լինել իրատես
Կյանքի դասեր

Комментариев нет:

Отправить комментарий