Իմ կարծիքով բոլորս էլ սիրում ենք մեր մորը: Երբեմն լինում է այնպես, որ մենք
վիրավորվում ենք նրանից, սակայն դա տևում է րոպեներ կամ նույնիսկ վայրկյաններ: Մայր ասելուց
բոլորս էլ զգում ենք քնքշություն, բարիք և այլ շատ լավ բաներ, որոնք անհնար է թվարկել:
Մայրիկին սիրում ենք ամեն ինչից շատ, քանի որ նա է մեզ կյանք պարգևել և
շարունակում է մեզ ուրախացնել իր անգին ժպիտով: Մայր՝ մեկ բառ, որն ունի շատ
իմաստ, մայր՝ քնքշություն, բարիք, լավ մարդ, ամենասիրելի մարդ այս աշխարհքում:
понедельник, 27 февраля 2017 г.
Սկզբունքների մոլորակում
Գիշեր էր, ես
քնած էի: Մեկ էլ հանկարծ ընկա մի մոլորակ: ես շրջեցի այնտեղով: Այդ մոլորակը
այնքան գեղեցիկ էր, որ ես չկարողացա զսպել հիացմունքս և ուժեղ գոռացի: Բոլոր
կողմերից հավաքվեցին տարօրինակ մարդիկ: Նրանք ինձ տարբեր հարցեր էին տալիս, որոնց
ես դժվարացա պատասխանել: Ես նրանց խնդրեցի օգնել, սակայն նրանցից, որպես պատասխան
ստացա, որ նրանց սկբունքներին դեմ է օգնել օտարականներին: Ես զարմացա: Ինձ մնում
էր մեծ տանջանքով ստեղծել մի տուն, հայթայթել ուտելիք և ապրելու համար այլ բաներ
անել: Նրանք ինձ չէին օգնում ոչ մի հարցում, քանի որ նրանք սկզբունքերով էին
ապրում: Մեկ անգամ ուտելիք հայթայթելիս ես գլորվեցի մի բարձրությունից, սակայն
կարողացա բռնվել մի քարից և չնկա: Ես խնդրում և աղաչում էի, որ նրանք ինձ օգնեն,
սակայն նրանց կողմից ոչ մի օգնություն չեր ցուցաբերվում: Ես արթնացա քնիցս և
հասկացա, որ դա երազ էր: Ճիշտ է նրանց մոլորակում ապրելն այնքան էլ հեշտ չէր լինի,
բայց ես կուզենայի ապրել այդտեղ:
Իմ սիրած խաղերը
Ես խաղում եմ որոշ խաղեր, որոնց մասին հիմա կպատմեմ: Ես բակային խաղերից
սիրում եմ ֆուտբոլը: Հաճախում եմ ֆուտբոլի խմբակ ,,Բանանց,, Ֆուտբոլային
ակումբում: Շատ եմ դուրս գալիս բակ, միայն նրա համար, որ խաղամ ֆուտբոլ: Ինչպես
խաղում եմ բակային ֆուտբոլ, այնպես էլ վիրտուալ, որի անվանումն է ,,Fifa Mobile,,: Խաղում պետք կարողանաս հավաքել շատ գումար և լավագույն ֆուտբոլիստներով հավաքես քո թիմը: Համակարգչային խաղերից խաղում եմ Tanki Online: Այս խաղը խաղում եմ արդեն 7 տարի: Խաղն ինձ գրավել է իր գրաֆիկայով: Խաղի իմաստն այն է, որ պետք է սպանես
տանկերին և փորձես հաղթել տվյալ աշխարհը, որում դու խաղում ես: Խաղում կան շատ
տանկեր, որոնք պետք է հզորացնել: Հզորացնելը այդ խաղում կոչվում է M: Գոյություն ունեն M1, M2, M3: Ես ունեմ գրեթե բոլոր տանկերը M3, և կարծես թե հասնում եմ այս խաղի բարձունքին:
четверг, 16 февраля 2017 г.
Երկինքն ունկնդիր երկնքի ճառին
Իմ կարծիքով երկինքն իր մեջ ունի մշտականխորհուրդ,
զգուշացում տարբեր բաների մասին: Երկինքը կարողանում է երկրին տեղեկացնել
վայրկյաններ կամ ժամեր անց տեղի ունենալիքի մասին: Երկնքին հասկանալը այդքան էլ
բարդ բան չէ, սակայն բոլորի համար այն մնում է անհասկանալի: Երկինքը ունի իր մեջ խորհուրդ:
Օր.՝ ես, երբ գիշերները նայում եմ բաց երկնքին նա ինձ կարողանում է գցել
երազանքների գիրկը: Ես սկսում եմ մտածել այնպիսի բաների մասին, որոնց մասին
նույնիսկ չեմ էլ լսել: Իմ կարծիքով երկինքը ամենակարող է և կարողանում է բոլորին
գերել իր մութ խորությամբ, իր պայծառ ազատությամբ:
среда, 15 февраля 2017 г.
Բազմակողմանի ճանապարհորդը
Նա միայնակ նավարկում է ծովերով ու օվկիանոսներով: Դահուկներով գնում է հարավային և հյուսիսային բևեռներ: Հեծանվով շրջում է ողջ Ռուսաստանով: Գնում է աշխարհի ամենաբարձր գագաթներ: Ճամփորդությունների ընթացքում գրում է գրքեր և հոդվածներ, նկարում և ֆոտոնկարում է: Մեկ անգամ նույնիսկ վիրահատել է իրեն, երբ միայնակ էր օվկիանոսում: Ֆեոդոր Կոնյուխովը ծնվել է 1951 թվականին, ձկնորսի ընտանիքում (Ազովի ծովում): Դեռ մանկուց սիրում էր հոր հետ ծով գնալ: Նա լավ լողում ու վազում էր, իսկ 15 տարեկանում նավակով կտրեց անցավ Ազովի ծովը: Ֆեոդորը միշտ սիրել է ծովը, և ավարտել է Օդեսայի Ծովագնացության կամ Լենինգրադի բևեռային ուսումնարանները: 1977 թվականին նա զբոսանավով նավագնացություն կազմակերպեց դեպի խաղաղ օվկիանոսի հյուսիս: Գնում էր դահուկային արշավի դեպի Արկտիկա: Եվ ահա 1990 թվականին Կոնյուխովը որոշեց դահուկներով միայնակ գնալ հյուսիսային բևեռ: Նա իրերով հանդերձ ծանր ուսապարկ էր կրում, քնում էր վրանում՝ սառույցի վրա, և 72 օրում հասավ հյուսիսային բևեռին: 5 տարի անց Ֆեոդոր Կոնյուխովը դահուկներով միայնակ գնաց հարավային բևեռ: Չնայած դժվար պայմաններին (ջերմաստիճանը՝ -60 աստիճան C, քամու արագությունը 60 մ/վ), նա հասավ հարավային բևեռ 59 օրում: Չնայած Կոնյուխովը պրոֆեսիոնալ լեռնագնաց չէր, 1987 թվականին նա որոշեց բարձրանալ 5 մայրցամաքների ամենաբարձր լեռնագագաթները. Էլբրուսը՝ Կովկասում 5642 մետր, Էվերեստը՝ Ասիայում 8848 մետր, Կոստյուշկան՝ Ավստրալիայում 2230 մետր, Հարավամերիկյան Ականկագուան 6960 մետր, Կիլիմանջարո հրաբուխը՝ Աֆրիկայում 5895 մետր, Հյուսիսամերիկյան Մակկինլին 6193 մետր, և Անտարկտիկական բարձրությունը 5140 մետր: Դրա համար պահնջվեց 5 տարի: Անտարկտիկայում, արշավի վերջում ճանապարհորդը քիչ էր մնում մեռներ ցրտից և սովից, 3 օր շարունակ ուժեղ քամու պատճառով ինքնաթիռը չեր կարողանում թռչել: Բայց ամենից շատ նա սիրում էր ծովն ու օվկիանոսը, նա չորս անգամ միայնակ նավարկել է աշխարհի շուրջը. Առաջին անգամ նա զբոսանավով դուրս եկավ Ավստրալական Սիդնեյ նավահանգստից և վերադարձավ այնտեղ 224 օր հետո: Ճանապարհին ձյունոտ ու անձրևոտ սառը քամիներ էին, վտանգավոր հանդիպումներ կետերի և սառցաբեկորների հետ: Ճանապարհորդը նիհարեց 11 կիլոգրամ: Արդեն մեկ տարի անց նա մեծ զբոսանավով մեկնեց երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդության՝ հասարակածով (Թայվան, Սինգապուր, Հնդկական օվկիանոս, Կարմիր և Միջերկրական ծովեր, Ջիբրալթար, Ատլանտիկա, Հավայան կղզիներ, Թայվան, մտնելով բոլոր մայրցամաքներ): Այդ ճանապարհորդության ժամանակ տեղի ունեցավ այսպիսի դրամատիկ և հերոսական դեպք: Ֆիլիպինների շրջանում կապիտանը ուժեղ հիվանդացավ, երբ նա հիվանդանոցում էր, ծովահենները նրա զբոսանավը տարան ուրիշ կղզի: Բայց Կոնյուխովը ծառայել էր Բալթյան նավատորմում, եղել էր Վիետնամում ու Նիկարագուայում: Նա դուրս եկավ հիվանդանոցից, բռնագրավվեց ուրիշ ծավահենների նավը, որպեսզի գտնի իրենը կղզիներից մեկում: Բոլոր ճանապարհորդությունների ընթացքում Ֆեոդոր Կոնյուխովը ժամանակ է գտնում գրելու և նկարելու: 1999 թվականին լույս տեսան նրա երեք գրքերը՝ ,,Եվ տեսա ես նոր երկինք և նոր հող,, , ,,Գավր Չարլզտոն,, , ,,Ինչպես են բացահայտել Անտարկտիդան,, , իսկ ավելի վաղ Օրագիր ,,Ռուս ճանապարհորդ,,: Ահա թե ինչ էր ասում Ֆեոդոր Կոնյուխովը իր ճանապարհորդությունների փիլիսոփայության մասին:
-Ես ճանապարհորդ եմ, ճանապարհորդությունները օգնում են ինձ հասկանալ կյանքը: Ես ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ է մարդը ծնվում, անցնում շատ դժվարությունների միջով, ամուսնանում, լույս աշխարհ բերում երեխաների, իսկ հետո մահանում: Եվ այդպես անվերջ: Օվկիանոսում կամ Հիմալայներում միայնակ ես մտածել եմ դրանց մասին: Միայն ճամփորդությունների ընթացքում հնարավորություն ու ժամանակ կա մտածելու այդ մասին: Ով ուզում է բարձրանալ Էվերեստը կամ ոտքով հասնել Հյուսիսային բևեռ, ուզում եմ ասել, որ սկզբում անհրաժեշտ է գտնել և հասկանալ ինքդ քեզ:
Աղբյուրը՝ https://soundcloud.com/user-695968587/pista-09
вторник, 14 февраля 2017 г.
Ա՜խ, ես երանի
Ախ ես երանի լինեի անձրև: Ինչո՞ւ եմ ուզում լինել հենց անձրև: Ուզում եմ
լինել անձրև, որ երբ հարկավոր է, ջուր հասցնեմ մարդկանց: Ես ջուր կհասցնեի այն
մարդկանց, ովքեր չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը, չեն կարողանում ջրել իրենց
ծառերը, ծաղիկները, բերքը: Լինեի անձրև, որ թարմացնեի օդը ջրով: Որպեսզի մաքրեի
կեղտոտ գետինը իմ ջրերով: Նաև իմ ջրով կհովացնեի այն մարդկանց, որոնք հոգնել են
տհաճ շոգից: Եվ կանեի այս ամենը նրա համար, որովհետև կան մարդիկ, որոնք ատում են
անձրևը, և ես կփոխեի նրանց մտքերը անձրևի վերաբերյալ:
воскресенье, 5 февраля 2017 г.
Подписаться на:
Сообщения (Atom)