понедельник, 27 февраля 2017 г.

Սկզբունքների մոլորակում

Գիշեր էր, ես քնած էի: Մեկ էլ հանկարծ ընկա մի մոլորակ: ես շրջեցի այնտեղով: Այդ մոլորակը այնքան գեղեցիկ էր, որ ես չկարողացա զսպել հիացմունքս և ուժեղ գոռացի: Բոլոր կողմերից հավաքվեցին տարօրինակ մարդիկ: Նրանք ինձ տարբեր հարցեր էին տալիս, որոնց ես դժվարացա պատասխանել: Ես նրանց խնդրեցի օգնել, սակայն նրանցից, որպես պատասխան ստացա, որ նրանց սկբունքներին դեմ է օգնել օտարականներին: Ես զարմացա: Ինձ մնում էր մեծ տանջանքով ստեղծել մի տուն, հայթայթել ուտելիք և ապրելու համար այլ բաներ անել: Նրանք ինձ չէին օգնում ոչ մի հարցում, քանի որ նրանք սկզբունքերով էին ապրում: Մեկ անգամ ուտելիք հայթայթելիս ես գլորվեցի մի բարձրությունից, սակայն կարողացա բռնվել մի քարից և չնկա: Ես խնդրում և աղաչում էի, որ նրանք ինձ օգնեն, սակայն նրանց կողմից ոչ մի օգնություն չեր ցուցաբերվում: Ես արթնացա քնիցս և հասկացա, որ դա երազ էր: Ճիշտ է նրանց մոլորակում ապրելն այնքան էլ հեշտ չէր լինի, բայց ես կուզենայի ապրել այդտեղ:


Комментариев нет:

Отправить комментарий