понедельник, 27 февраля 2017 г.

Մայրը

Իմ կարծիքով բոլորս էլ սիրում ենք մեր մորը: Երբեմն լինում է այնպես, որ մենք վիրավորվում ենք նրանից, սակայն դա տևում է րոպեներ կամ նույնիսկ վայրկյաններ: Մայր ասելուց բոլորս էլ զգում ենք քնքշություն, բարիք և այլ շատ լավ բաներ, որոնք անհնար է թվարկել: Մայրիկին սիրում ենք ամեն ինչից շատ, քանի որ նա է մեզ կյանք պարգևել և շարունակում է մեզ ուրախացնել իր անգին ժպիտով: Մայր՝ մեկ բառ, որն ունի շատ իմաստ, մայր՝ քնքշություն, բարիք, լավ մարդ, ամենասիրելի մարդ այս աշխարհքում:

Комментариев нет:

Отправить комментарий