Նա միայնակ նավարկում է ծովերով ու օվկիանոսներով: Դահուկներով գնում է հարավային և հյուսիսային բևեռներ: Հեծանվով շրջում է ողջ Ռուսաստանով: Գնում է աշխարհի ամենաբարձր գագաթներ: Ճամփորդությունների ընթացքում գրում է գրքեր և հոդվածներ, նկարում և ֆոտոնկարում է: Մեկ անգամ նույնիսկ վիրահատել է իրեն, երբ միայնակ էր օվկիանոսում: Ֆեոդոր Կոնյուխովը ծնվել է 1951 թվականին, ձկնորսի ընտանիքում (Ազովի ծովում): Դեռ մանկուց սիրում էր հոր հետ ծով գնալ: Նա լավ լողում ու վազում էր, իսկ 15 տարեկանում նավակով կտրեց անցավ Ազովի ծովը: Ֆեոդորը միշտ սիրել է ծովը, և ավարտել է Օդեսայի Ծովագնացության կամ Լենինգրադի բևեռային ուսումնարանները: 1977 թվականին նա զբոսանավով նավագնացություն կազմակերպեց դեպի խաղաղ օվկիանոսի հյուսիս: Գնում էր դահուկային արշավի դեպի Արկտիկա: Եվ ահա 1990 թվականին Կոնյուխովը որոշեց դահուկներով միայնակ գնալ հյուսիսային բևեռ: Նա իրերով հանդերձ ծանր ուսապարկ էր կրում, քնում էր վրանում՝ սառույցի վրա, և 72 օրում հասավ հյուսիսային բևեռին: 5 տարի անց Ֆեոդոր Կոնյուխովը դահուկներով միայնակ գնաց հարավային բևեռ: Չնայած դժվար պայմաններին (ջերմաստիճանը՝ -60 աստիճան C, քամու արագությունը 60 մ/վ), նա հասավ հարավային բևեռ 59 օրում: Չնայած Կոնյուխովը պրոֆեսիոնալ լեռնագնաց չէր, 1987 թվականին նա որոշեց բարձրանալ 5 մայրցամաքների ամենաբարձր լեռնագագաթները. Էլբրուսը՝ Կովկասում 5642 մետր, Էվերեստը՝ Ասիայում 8848 մետր, Կոստյուշկան՝ Ավստրալիայում 2230 մետր, Հարավամերիկյան Ականկագուան 6960 մետր, Կիլիմանջարո հրաբուխը՝ Աֆրիկայում 5895 մետր, Հյուսիսամերիկյան Մակկինլին 6193 մետր, և Անտարկտիկական բարձրությունը 5140 մետր: Դրա համար պահնջվեց 5 տարի: Անտարկտիկայում, արշավի վերջում ճանապարհորդը քիչ էր մնում մեռներ ցրտից և սովից, 3 օր շարունակ ուժեղ քամու պատճառով ինքնաթիռը չեր կարողանում թռչել: Բայց ամենից շատ նա սիրում էր ծովն ու օվկիանոսը, նա չորս անգամ միայնակ նավարկել է աշխարհի շուրջը. Առաջին անգամ նա զբոսանավով դուրս եկավ Ավստրալական Սիդնեյ նավահանգստից և վերադարձավ այնտեղ 224 օր հետո: Ճանապարհին ձյունոտ ու անձրևոտ սառը քամիներ էին, վտանգավոր հանդիպումներ կետերի և սառցաբեկորների հետ: Ճանապարհորդը նիհարեց 11 կիլոգրամ: Արդեն մեկ տարի անց նա մեծ զբոսանավով մեկնեց երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդության՝ հասարակածով (Թայվան, Սինգապուր, Հնդկական օվկիանոս, Կարմիր և Միջերկրական ծովեր, Ջիբրալթար, Ատլանտիկա, Հավայան կղզիներ, Թայվան, մտնելով բոլոր մայրցամաքներ): Այդ ճանապարհորդության ժամանակ տեղի ունեցավ այսպիսի դրամատիկ և հերոսական դեպք: Ֆիլիպինների շրջանում կապիտանը ուժեղ հիվանդացավ, երբ նա հիվանդանոցում էր, ծովահենները նրա զբոսանավը տարան ուրիշ կղզի: Բայց Կոնյուխովը ծառայել էր Բալթյան նավատորմում, եղել էր Վիետնամում ու Նիկարագուայում: Նա դուրս եկավ հիվանդանոցից, բռնագրավվեց ուրիշ ծավահենների նավը, որպեսզի գտնի իրենը կղզիներից մեկում: Բոլոր ճանապարհորդությունների ընթացքում Ֆեոդոր Կոնյուխովը ժամանակ է գտնում գրելու և նկարելու: 1999 թվականին լույս տեսան նրա երեք գրքերը՝ ,,Եվ տեսա ես նոր երկինք և նոր հող,, , ,,Գավր Չարլզտոն,, , ,,Ինչպես են բացահայտել Անտարկտիդան,, , իսկ ավելի վաղ Օրագիր ,,Ռուս ճանապարհորդ,,: Ահա թե ինչ էր ասում Ֆեոդոր Կոնյուխովը իր ճանապարհորդությունների փիլիսոփայության մասին:
-Ես ճանապարհորդ եմ, ճանապարհորդությունները օգնում են ինձ հասկանալ կյանքը: Ես ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ է մարդը ծնվում, անցնում շատ դժվարությունների միջով, ամուսնանում, լույս աշխարհ բերում երեխաների, իսկ հետո մահանում: Եվ այդպես անվերջ: Օվկիանոսում կամ Հիմալայներում միայնակ ես մտածել եմ դրանց մասին: Միայն ճամփորդությունների ընթացքում հնարավորություն ու ժամանակ կա մտածելու այդ մասին: Ով ուզում է բարձրանալ Էվերեստը կամ ոտքով հասնել Հյուսիսային բևեռ, ուզում եմ ասել, որ սկզբում անհրաժեշտ է գտնել և հասկանալ ինքդ քեզ:
Աղբյուրը՝ https://soundcloud.com/user-695968587/pista-09
Комментариев нет:
Отправить комментарий