Ես կարդացել եմ Կորտասարի «Փոքրիկ դրախտը» պատմվածքը:Ինձ համար շատ հետաքրքիր պատմություն էր: Կարդալով այն, հասկացա, որ մարդու համար մեծ երջանկություն է, երբ գիտի որ իր սրտում երկու այլ սրտեր են միավորվում: Այնտեղ այդ ոսկե ձկնիկները մարդկանց արյան մեջ սրսկելով նրանց երջանկություն են պարգևում, բայց ոչ անվճար: Կարդացողների մեծամասնությունը կմտածի, թե դա արդար էր, բայց ես մտածում եմ, որ երջանկոթյունը, սերը և այդպիսի զգացողությունները չեն վաճառվում և չեն արհեսատական չեն կարող ներարկվել մարդու մեջ: Չնայած նրանց առողջությունները վնասվում էին այդ ներարկումների պատճառով, բայց նրանք այդ մասին չէին մտածում, որովհետև իրենց զգում էին երջանիկ: Այսպիսով այս պատմվածքում ներկայացված էր, թե մարդուն ինչը կարող է երջանկություն պարգևել, որը ըստ իս արհեստական է և անիմաստ, ամեն մարդ պետք է գտնի իր իսկ երջանկությունը սեփական ուժերով:
Комментариев нет:
Отправить комментарий