понедельник, 10 сентября 2018 г.

Սանասար և Բաղդասար

  1. Երբ Բաղդադի խալիֆը ուզում էր կնության առնել Ծովինարին, Գագիկ թագավորի պալատում վեճ սկսվեց։ Մի մասը համաձայն էր, որ Ծովինարը դառնա կռապաշտ (կուռքեր պաշտող) թագավորի կինը, որովհետև Հայաստանն այդպես չէր ավիրվի, իսկ մյուս մասը դեմ էր, որովհետև համաձայն չէր այդպես զիջման գնալ թշնամի թագավորին։ Ո՞ւմ որշումը վճռական դարձավ։ 
Վճռական դարձավ Քեռի Թորոսի պատասխանը, ով առաջարկեց, որ Ծովինարը գնա կռապաշտ թագավորի երկիր և նրա կինը դառնա, բայց Խալիֆան պետք է մեկ տարի չմոտենար ծովինարին և նրա համար հատուկ տուն տային նրա արքունիքում:

  1. Բաղդադի խալիֆը ընդունում է, որ Ծովինարի ունեցած երեխաները նաև իր երեխաներն են։ Ինչպե՞ս պատահեց, որ որոշեց սպանել եղբայրներին։
Նա պատերազմի ժամանակ մեծ պարտություն էր կրում և կուռք արեց սպանել տղաներին իր կյանքը փրկելու համար:


  1. Սանասարն ու Բաղդասարը փախան Խալիֆի երկրից, բայց ոչ մի երկրում նրանց չէին ընդունում, ապրելու տեղ չէին տալիս։ Ինչո՞ւ։
Քանի որ վախենոմ էին, որ Խալիֆը հանդիսանալով հզոր արքա կվերացնի իրենց երկիրը:

  1. Ի վերջո, Թևաթորոս անունով թագավորը ընդունում է տղաներին իր երկրում՝ ծառայության։ Բայց մի օր նա էլ է հրաժարվում երբայրներին ապաստան տալուց։ Ինչպե՞ս է դա լինում։
Քանի որ տղաները ուզում էին ստեղծել իրենց իսկ երկիրը, նաև նրանք մեծ վնաս էին պատճառում զորքերին, նրանց հետ կռվելով, կամ երեխաներին նրանց հետ խաղալով:

  1. Որտեղի՞ց են ձեռք բերվում Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին ու Խաչ Պատերազմին։
Դրանք ձեռք է բերում Սանասարը մայր Աստվածածնի ծովի միջից:

  1. Ի՞նչ փորձության է ենթարկում ձին Սանասարին։
Սանասարին տանում է դեպի արևը, որպեսզի վառի նրան, իսկ հետո ուժեղ խփում է գետնին, բայց միևնույն է Սանասարը հաղթում է այդ փորձությունները 

  1. Ինչպե՞ս է պատահում, որ մի անգամ Բաղդասարը սուր է ճոճում եղբոր դեմ։
Սանասարի նամակները սխալմամբ հասնում էին բաղդասարին, նա կարդալովմտածում է, թե եղբայրը առանց իրենց ասելու ուզում է ամուսնանալ, այդ պատճառով էլ նրանք կռվում են իրար դեմ, սակայն հետո հաշտվում:

  1. Ի՞նչ փորձություն են անցնում Սանասարն ու Բաղդասարը՝ իրենց հարսնացուներին գտնելու համար։
Պղնձե քաղաքի ծերունին ասել էր փորձությունների մասին, որոնց միջով պետք է անցներ Սանասարը: Սանասարն էլ որոշեց անցնել բոլորի միջով և հասնել Դեղձուն Ծամին: Թագավորը երբ իմացավ վաթսուն քաջերի բաց թողեց, որ Սանասարը կռվի: Քառասունին սպանել էր մնացել էր քսանը, այդ գիշեր Բաղդասարը տեսավ, որ եղբորը օգնություն է հարկավոր և հասավ օգնության: Բոլորին սպանեցին և գնացին թագավորի մոտ: Թագավորը իրենց ուղարկեց Կանաչ քաղաք: Այնտեղ մի վիշապ կար, որը փակել էր ջրի ճանապարհը, իսկ բնակիչերը ամեն անգամ մի աղջկա էին զոհաբերում, որպեսզի վիշապը թողնի ջուր վերցնել:Սանասարն ու Բաղդասարը սպանեցին վիշապին: Թագավորն այդ իմանալով Բաղդասարին նշանեց Դեղձուն Ծամի քրոջ հետ: Նրանք վերադարձան Պղնձե քաղաք, եկան թագավորի մոտ, թագավորն ասաց, որ դևը դռան պահապանն է, եթե Սանասարը կարողանա դևից անցնել և հասնել Դեղձուն Ծամի մոտ ապա Դեղձուն Ծամը նրանն է: Սանասարը եկավ դռան մոտ, դևը տեսավ վախեցավ ու դուռը բացեց: Սանասարը Դեղձուն Ծամին, Բաղդասարն էլ Դեղձուն Ծամի քրոջը տարան Սասուն:

Комментариев нет:

Отправить комментарий