1. Փոքր Մհերը հոր դեմ մի անգամ սուր է ճոճում։ Ինչպե՞ս է դա պատահում։
Մհերը արդեն յոթ տարեկան էր և չէր տեսել հորը: Նա մորը՝ Խանդութին հարցնում է հոր մասին, իսկ Խանդութը պատասխանում է, որ Դավիթը գնացել է Գյուրջիստան: Մհերը ձի է հեծնում ու գնում է դեպի Գյուրջիստան: Ճանապարհին մի տղամարդ ու կին են հանդիպում, Մհերը պահանջաում է կնոջը տալ իրեն, իսկ տղամարդը չհամաձայնեց և փորձեց շարունակել ճանապարհը: Մհերը սուր բարձրացրեց տղամարդու վրա և փակեց նրա ճանապարհը, իսկ տղամարդը հայրն էր՝ Դավիթը:
2. Ի՞նչ անուղղելի հետևանք է ունենում Մհերի համար հոր դեմ կռվելը։
Կռվից հետո նրանք իմանալով, որ հայր ու որդի են, գրակախառնվում են, իսկ Դավիթը անիծում է, որդուն և ասում, որ անմահ ու անժառանգ լինի:
3. Երբ Քեռի Թորոսն ու Ձենով Հովանը գնում են Կապուտկող՝ Մհերին բերելու, ասում են, որ նա մեռել է։ Ինչպե՞ս են պարզում, որ Մհերը մեռած չէ։
Նրանք մտնում են գերեզմանոց և տեսնում են, որ չափսերով մեծ գերեզման չկար, իսկ Սասունցի ժառանգները չափսերով շատ մեծ էին լինում:
4. Երբ գալիս էին Սասուն, ճանապարհին Մատաղավանք կոչվող մի վանք կար, ուր իջևանել էին Քեռի Թորոսը, Ձենով Հովանն ու Փոքր Մհերը։ Ինչպե՞ս եղավ, որ Մհերը վանքի անունը դրեց Մատնեվանք։
Երբ այդ երեքը անցնում էին վանքի մոտով, վանահայրը ուղարկում է Դավթի թշնամիներին, որպեսզի կռվեն Մհերի դեմ, երբ բոլորին սպանում են, Մհերը բռնում է վանահոր գլուխը, վրան գերան է դնում և ասում, որ այդ վանքի անոււնը կմնա Մատնեվանք, քանի որ նրանց մատնեց:
5. Չմշկիկ Սուլթանի դեմ կռիվ գնալիս ո՞վ էր Մհերի աջակիցը։ Ուրիշ ո՞վ էր նման աջակցություն ստացել։
Մհերի աջակիցը Քուռքիկ Ջալալին էր, նա ասաց, որ այդ զորքը իր համար ոչինչն է նա այդպիսի երեք զորք կարող է ոչնչացնել: Այդպիսի աջակցություն ստացել էր Դավիթը, երբ կռվում է Մսրա զորքի դեմ:
6. Ինչպե՞ս է Մհերը հանդիպում իր ապագա կնոջը՝ Գոհարին և ինչ փորձություն է հաղթահարում՝ նրան արժանանալու համար։
Մհերը գնում է Պաճիկ թագավոր մոտ, հանդիպում նրա հետ, իսկ Պաճիկ թագավորը ասում է, որ ինքը և Դավիթը պայմանավորվել են, որ եթե նրանցից մեկը աղջիկ, իսկ մյուստ տղա ունենան պետք է ամուսնանան:Մհերը համաձայնում է և տեսնում է աղջկան՝ Գոհարին: Նրանք հավանում են միմյանց: Հաջորդ օրը Գոհարը հագնում է կարմիր շորեր և ներկայանում Մհերին ու ասում, որ Գոհարի եղբայրն է և պետք է կռվեն, եթե մհերը հաղթի Գոհարն իրենն է, եթե պարտվի պետք է Մհերի գլուխը կտրի: Ոչ մեկ չի հաղթում: Հաջորդ օրը Գոհարը ներկայանում է սև շորերով և ասում, որ նրանք պետք է նետը անցկացնեն Մհերի մատանու արանքով: Առաջինը հարվածում է Մհերը և տեսնելով Գոհարի գեղեցկությունը շփոթվում է և դիպչում է մատանուն: Իսկ հետո Գոհարը հասկանալով, որ շփոթեցնում է Մհերին ևս մեկ հարվածի հնարավորություն է տալիս, իսկ Մհերը անցկացնում է նետը մատանու միջով:
7. Մհերը Սասունից հեռանալիս հանդիպում է քառասուն փահլևան եղբայրների։ Այդ եղբայրների կախարդ պառավ քույրը գրավել էլ հայրական գահը և սպանում ու խժռում էր քաղաքացիներին։ Ի՞նչ են առաջարկում եղբայրները Մհերին և ինչ է պատասխանում նա։
Նրանք առաջարկում են Մհերին դառնալ իրենց եղբայրը և պայքարել մարդակեր քրոջդեմ, Մհերը իմանալաով դա կտրում է նրանց քրոջ վիզը:
8. Մհերն ուղևորվում է Բաղդադ։ Ո՞ւմ գերեզմանն էր այնտեղ փնտրում։
Նա փնտրում էր Բաղդասարի գերեզմանը:
9. Ինչո՞ւ Մհերը գնաց հոր ու մոր գերեզման, ի՞նչ խորհուրդ էր անում։ Ի՞նչ խնդիր ուներ Մհերը։ Հերոսներից էլ ո՞վ ուներ նման խնդիր և ինչպես լուծեց այդ խնդիրը։ Տարբերությունը ո՞րն էր։
Մհերը իր արդարության պատճառով խրվում էր անարդար հողի մեջ: Նա գնում է հոր ու մոր գերեզման, իսկ հայրը ասում է, որ նրա տեղը Ագռավի քարն է: Այդպիսի խնդիր է ունեցել նաև Մեծ Մհերը, սակայն նա ձի է վերցրել, որպեսզի ձին անջատի նրան անարդար հողից:
10. Մհերն ինքն իրեն Վանի մոտ ի՞նչ փորձության է ենթարկում։ Ըստ էպոսի որտե՞ղ է հիմա Մհերը։
Մհերը Վանի մոտ մի քարի մոտ կանգնում և ասում է, որ եթե հարվածի, իսկ քարը չկիսվի ուրեմն նա մեղավորցեր է, իսկ եթե հարվածի քարը կիսվի նա չի մեղավորցեր: հարվածում է քարը կիսում է երկու մասի: Նա և Քուռքիկ ջալալին մտնում են մեջ, իսկ քարը փակվում:
11. Էպոսի վերջերգում ո՞վ է հանդիպում Մհերին։ Ի՞նչ զրույց է ունենում նրա հետ։
Տարին երկու անգամ քարերը բացվում էին, մեկ համբարձման տոնին, մեկ էլ Վարդավառին: Մհերը ելնում է և տեսնում է, որ հեղը իրեն չի դիմանաւոմ ու նորից ետ է մտնում: Մի անգամ մի հովիվ այդ կողմերն է լինում, երբ քարերը բացվում են նա մտնում է մեջը և Մհերին հարցնում է, թե երբ է դուրս գալու: Մհերն ասում, որ հողը իրենց չի դիմանաում, երբ չար մարդիկ վերանան, աշխարհը քանդվի նորից շինվի, ցորենը դառնա մասուր, իսկ գարին ընկույզ, այդ ժամանակ էլ դուրս կգամ:
Комментариев нет:
Отправить комментарий