24.10.2018
Հեծվորը Կոստան աղան էր` սպիտաիկ ձիու վրա։
Վեց շուն ուներ` մեկը մյուսից կատաղի։
Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները` փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։
Հեծյալները` կիսամերկ, կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։
Նա գեղեցիկ մի այր էր` թախծալի աչքերով։
Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած կանգնել էր մի ջլուտ տղամարդ` մոտ հիսուն տարեկան։
Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան` բնական պարիսպներով, գոտևորված։
Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները` հուժկու մարմիններով։
Պճնասեր կանայք` հագնված ամենավերջին նորածևությամբ, սեթևեթում էին։
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր` գողտրիկ դղյակով։
15.10.2018
Կետադրիր տրված նախադասությունները.
Ահա երևաց քաղաքի հայրը` քաղաքագլուխ Մաթևոս բեյը:
Ո՞ւր էիր երեկ` ամբողջ օրը։
Դնմացը` փողոցում էլեկտրական քոշոր լամպն է։
Ձորում` Բասուտա գետի մյուս ափին թառել են մի քանի տներ։
Ես ու որսորդ Անտոնը հենց հաջորդ կիրակի, առավոտ կանուխ բռնեցինք անտառի ճանապարհը։
Ընդարձակ սենյակը իր տիրոջ` քեռի Դավոյին մասին շատ բան էր ասում։
Ինքը` հայաստանցի Ավետիսն, էլ չէր պատմում ընդհանուր հավաքից։
Շներից մեկը ցերեկով գողացել էր դուրսը, տակառի մեջ թրջոց դրած կաշին։
Մուխանը քրտինքը սրբելով տիրուհուց` տիկին Վարսենիկից հետո գովում է իր ապրանքը։
Իբրև զորականի` Վարդանին ժողովուրդը սիրում էր։
3. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
Հեռվում` Վանա լճի ալեվետող ջրերի վրա երևաց մի լաստանավ, որ հանդիսավոր դանդաղությամբ սահում էր դեպի Նարեկ գյուղը։ Լաստախելի մոտ, ղեկաթիակը բռնած, կանգնել էր ջլուտ մի տղամարդ` մոտ հիսուն տարեկան, արևից ու քամուց թրծված դեմքով, ալեխառն մազ-մորուքով։ Թեև փչում էր սառը քամի, բայց նա սովորականի պես վեր էր քշտել քաթանե վերնաշապիկի թևքերն ու անդրավարտիքի փողքերը, և կկոցած աչքերով կենտրոնացած նայում էր Աղթամար կղզու ափին արձանացած վանականին։ Երևում է՝ սրբատես վանականը համընդհանուր ուշադրության ու երկյուղածության առարկա էր։ Փոքրիկ տղան, որ նստած էր լաստի մեջ և ակնդետ հետևում էր հոր շարժումներին, տարակուսած հարցրեց.
-Հայրի՛կ, այդ վանականը ճգնավո՞ր է։
-Գրիգոր Նարեկացին է տղաս, ապաշխարում է, թեև ամենասուրբ մարդն է աշխարհում։
02.10.2018
Քսանթոս անունով մի փիլիսոփա է լինում, որն ունենում է երկու ստրուկ, մեկի անունը Եզոպոս: Մի օր երբ Եզոպոսը և մյուս ստրուկը Քսանթոսի տուն բերում էին թուզ, ճանապարհին այն ստրուկը կերավ ամբողջը և մտածեց, որ մեղքը կգցի Եզոպոսի վրա, իսկ նա չէր կարող հակառակվել, քանի որ համր էր: Այսպիսով երբ հասնում են Քսանթոսի մոտ՝ տերը պահանջում է իր թզերը իսկ ստրուկն ասում է, որ Եզոպոսը կերել է ճանապարհին: Եզոպոսը գիտեր, որ կպատժվի տիրոջ կողմից և ցանկանալով ապացուցել իր անմեղությունը, խմեց շատ ջուր և փսխեց, որից երևաց որ նա չի կերել, քանի որ մաքուր էր: Իսկ հետո Եզոպոսը ձեռքով ցույց տալով մյուս ստրուկին հասկացրեց, որ նա էլ այդպես անի, և նա խմելով այդքան ջուր երբ փսխեց, կային թզի մնացորդներ: Այսպիսով տերը պատժեց այդ ստրուկին:
01.10.2018
1. Դասավորիր պարբերություններն ըստ տրամաբանական հաջորդականության.
Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։ Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել։ Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը «հարդարում»։ Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։
Որտեղ հարկավոր է, և—ից առաջ ստորակետ դիր։Նա թափառեց օտար ժողովուրդների հայրենիքներում և ցավակից եղավ անօգ մարդուն։Շիկնեցին Մեծ ու Փոքր Մասիսների գագաթները, և երկնքի կանաչ-կապույտը ժպտաց վաղորդայնի շողերով։Արաքսը սրընթաց դեպի Շարուրի դաշտն էր հանում իր ջրերը և տեղ-տեղ ողողում ափամերձ տարածքները։Դաշտավայրը գրկաբաց ողջունում էր հանապազօրյա կյանքին, և սլացիկ բարդիների արանքից դեպի երկինք էին ոլորվում ծխի կապույտ ժապավենները։Արաքսի ափին առավոտն էր դիմավորում Արտաշատը և այն մատնում էր քաղաքի եռուզեռը։Վարդանը սփրթնեց, աչքերը շողացին մռայլ մի ցոլքով, և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։Ներքևում նա տեսավ քաղաքներ և լսեց հայաբառ չնաշխարհիկ երգը հերկվորի։
Տրված բարդ նախադասությունների բաղադրիչները անջատիրստորակետով.Մի օր արքայական սոխակը երգեց այնքան սխանչելի, որ կայսրի աչքերն արցունքով լցվեցին։Նա հավատում էր, որ իրենցից որևէ մեկը ելքի ճիշտ ուղղությունը կհիշի։Գրագիրնկերը թույլ էին տալիս, որ Համբարձումն իրենց հետ կւատակներ աներ։Նրա կյանքի մանրամասները, քանի որ շարադրված էին պատմական տարբեր աղբյուրներում, հեռու էին գայթակղիչ լինելուց։Այն լուրերը, թե ընտրատարածքներում լուրջ խախտումներ են եղել, արագորեն տարածվեցին։Նա, նախքան կպատասխաներ պատանու հարցերին, ուղեպայուսակից զանազան ուտեստներ հանեց։Ով թշնամուց ճշմարտություն է ակնկալում, կանխավ հավատում է ստին։Եթե ստերն ասվում են հանդիսությունների ժամանակ, ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձնում։Երբ վերջացրեց իր սովորական աղոթքը, տատս ներքնակի տակից հանեց մի փոքրիկ կապոց։
Տրված ուղղակի մեջբերվող նախադասությունները դարձրուանուղղակի.Բժիշկն ասաց այցելուին, որ ինքը չի ուզում նրան վշտացնել, բայց նրա վարմունքը իրեն ստիպեց դա անել:Ուղեկցին հարցրեց, թե հիմա նա ինչ է ուզում՝ անեն, ճանապարհը շարունակե՞ն մինչև որ նրա ասած աղբյուրի մոտ հասնեն:Նկարիչը հայացքն ուղղելով ինձ ասաց, որ ճիշտ եմ ասում՝ իմ դրությունը ծանր է, բայց չտխրեմ:Տանուտերն ասաց, որ Վահանին շնորհակալ է, նա քաջալերում է իրեն, բայց դեռ ոչիչ չի արել, դեռ նոր է որոշում ընդունել:Նա մտածում էր, թե ինչու նա չփորձեց համոզել նրանց, դա լավ կլիներ բոլորի համար:Նայելով ինձ՝ տատիկս սպառնաց, որ եթե ես ինձ շարունակեմ պահել այդպես, նա ինքը կուտի բլիթը, ուրեմն խելոք լինեմ և ուտեմ:Ես մտածում էի, թե տեսնես ինչ կասի մայրս, երբ տեսնի թե ինչքան շատ հատապտուղ եմ հավաքել: Առավոտյան մայրիկիդ ասացիր, որ նա նախաճաշը փաթաթի, քանի որ ուզում ես հետդ տանել, ուշ կվերադառնաս:
Комментариев нет:
Отправить комментарий