вторник, 2 октября 2018 г.

Փոխադրություն I

Եվտերպ ամուսինների խանութը գտնվում էր քաղաքային գերեզմանատան մոտակայքում: Փայտյա շինության ճակատին ոսկեգույն տառերով գրված էր «Սգո առարկաներ»: Եվտերպ ամուսիններն ամեն կերպ փորձում էին գոհացնել հաճախորդներին հարմար գներով, լավ որակով և բարեհամբյուր սպասարկմամբ: Մի երեկո որբ տիկին Եվտերպը հաշվում էր օրվա եկամուտը, ներս մտավ յոթանասունին մոտ մի ծեր մարդ: Նա կանգնել էր մտազբաղ դեմքով և տիկին Եվտերպը հարցրեց նրան.

-Ինչ կկամենաք պարոն:

-Ինձ ծաղկեպսակ է պետք,-ասաց պարոնը:

Տիկինը ցույց տվեց պատի տակ շարած ծաղկեպսակները, անմոռուկները և ժապավենները, որոնց վրա գրված էր «Անփոխարինելի փեսային», «Անկրկնելի քույրիկին», «Անմոռանալի հայրիկին» և այլն: Տիկին Եվտերպը հարցրեց.

-Հանգուցյալը կին է, թե՞ տղամարդ:

Պարոնի դեմքը մռայլվեց և նա պատասխանեց.

-Տղամարդ:

-Նա ձեր ի՞նչն է, տեսեք այստեղ ամեն ինչել կա:

-Ես ցանկանում եմ բոլորից մեկ-մեկ հատ:

Տիկին Եվտերպը ետ-ետ գնաց մի պահ, իսկ պարոնն ասաց.

-Ես շտապում եմ, մեքենան դրսում սպասում է, խնդրում եմ շտապեք և բոլորը տեղավորեք մեքենայի մեջ:

Երբ Տիկին Եվտերպն ամեն ինչ տեղավորեց, այդ մարդն ասաց.

-Խնդրում եմ նաև մի պապ:

Երբ պապնել տեղավորեց տիկին Եվտերպը, պարոնը վճարեց և գնաց:

Երբ տիկին Եվտերպը գնաց տուն, քննարկեց այդ պատահարը իր ամուսնու հետ և նրանք եկան մի եզրակացության, որ պարոնը ցանկանում է սպանել իր բոլոր հարազատներին և նախորոք պսակներ է գնել: Տիկին Եվտերպը գնաց ոստիկանություն և պատմեց ամեն ինչ, բայց ոստիկանները ասացին, որ շատ պսակներ գնելն արգելված չէ: Բայց մեկ է Տիկինը չհանգստացավ և հաջորդ օրը գնեց բոլոր թերթերը այդ արյունահեղության մասին կարդալու համար, բայց չգտավ այդպիսի նորություն: Այդպես մեկ ամիս ավելի ակտիվ գնորդ թերթավաճառները չունեին և մեկ ամիս անց տիկին Եվտերպը տեսավ դիմացի մայթում պատերից բռնվեով քայլող հրեշին: Նա գնաց նրա հետևից և վերջինս երբ մտավ հյուրանոց, նա ևս մտավ: Հետո հետևելով նրան գնաց և երբ այդ մարդը ցանկանում էր մտնել իր համար, տիկինը մեկ ցատկով պակեց նրա ճանապարհը և ներս մտավ: Պարոնն ասաց.

-Ի՞նչ է պատահել տիկին:

-Ես ամեն ինչ գիտեմ: Ես գիտեմ որ դու ցանկանում ես սպանել քո բոլոր հարազատներին և նախորոք ծաղկեպսակներ ես գնել, բայց չհամարձակվես, ոստիկանությունն արդեն տեղյակ է:

-Պետք չէր ոստիկանություն գնալ, դա գաղտնիք է բայց ես կասեմ: Իրականում ես սրտի հիվանդություն ունեմ և բժիշկները արդեն ինձ դատապարտել են: Մոտ 4-5 ամիս է մնում և ես արդեն մտածում եմ հողարկավորության մասին: Պատկերացրեք քաղաքով անցնում է հուղարկավորություն առանց հարազատների, առանց ծաղկեպսակների, իսկ ես ցանկացա ստեղծել այդ հարազատությունը՝ մեկի պապն եմ, մյուսի եղբայրը, մեկ ուրիշի փեսան: Եվ ես արդեն հավատում եմ, որ շատ հարազատներ ունեմ և նրանք կլացեն ինձ վրա:

-Մարդուն մարդասպան եմ կարծել, երբ նա բանաստեղծ է,- ասաց տիկին Եվտերպը,- կներեք ինձ, կներեք, խնդրում եմ այսօր երեկոյան եկեք մեր տուն և ինձ և ամուսնուս հետ թեյ խմելու:

Այսպիսով այս օրվանից Մորիս Բալոտենը դարձավ Եվտերպների ամենամտերիմ բարեկամը և երբ մի քանի ամսից նա մահացավ, այդ հողարկավորության ժամանակ միայն բազմաթիվ պսակների ետևից քայլում էին Եվտերպ ամուսինները, իսկ ամենաերևացող վայրում պսակի վրա մեծ տառերով գրված էր «Եվտերպ ամուսիններից իրենց լավագույն գնորդին»:

Комментариев нет:

Отправить комментарий