12.10
Գտիր այն հատվածները, որտեղ նկարագրվում է Լևոնենց տունը։
Նրանց դուրս գալուց հետո սենյակն այնչափ գոնե ազատվեց, որ ես կարող էի դիտելշուրջս: Այն ինչ որ տեսա, ինձ հաճելի զարմացում պատճառեց: Մի անկյունում կախված էին աշխարհի անվանի երաժշտապետների, նվագիչների, երգիչների ուերգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրած: Մյուս անկյունումդրված էր մի փոքրիկ գրասեղան, ծանրաբեռնված զանազան էժանագինգեղարվեստական իրերով: Այնտեղ տեսա Բեթհովենի, Մոցարտի, Շեքսպիրի ևՎագների կավյա կիսարձանիկները, աղյուսի գույնով, մի հաստ խեցեղեն շվի, միկոտրված սրինգ և ուրիշ այդպիսի պարագաներ: Սեղանի առջևին պատից կախվածէին մի կիթառ, մի մանդոլինա և մի ինչ—որ թատրոնական զգեստ` նմանՌիգոլետտոյի հագուստին: Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլիտրայի վրա, որ ներկայացնում էր երկու պատանիների մենամարտությունը բռունցքներով միփողոցային երգչուհու համար:
Արտիստը բնակվում էր նույն տան վերին հարկում: Լուիզան մեզ առաջնորդեց դեպիգլխավոր սանդուղքը, բարձրացանք չորրորդ հարկը: Այնտեղից նեղ, կեղտոտ,փայտյա սանդուղքով հասանք հինգերորդ հարկը, մտանք մի մթին անցք: Անմիջապեսխփեց մեր քթին ճարպի մեջ տապակվող մսի անախորժ հոտը:
2. Լևոնի մոր խոսքերից ելնելով բնութագրիր մորը։
Լևոնի մայրը ընդհանրապես ինձ դուր չեկավ, նա շատ վատ էր խոսում Լևոնի մասին, որն իր որդին էր: Նա հյուրերի մոտ և նույնիսկ Լևոնի ներկայությամբ շատ վատ էր արտահայտվում Լևոնի մասին, ասում էր, որ նա էլ մի օր կդառնա հարբեցող, իր ամուսնու նման, նա էլ էր թափառում: Մի խոսքով Լևոնի մայրն անսիրտ էր և անուղեղ:
3. Պատմվածքից ընտրիր երեք հատված, որտեղ երևա, որ Լևոնը երջանիկ մարդ է։
Տխուր, անմոռանալի երեկո, առաջին անգամ կողոպտվելուց հետո Լևոնի դեմքի վրա տեսա այդ երեկո ուրախ ժպիտ:
Հասավ, վերջապես, օրիորդի ուղևորության օրը: Մի շաբաթ էր` Լևոնն անճանաչելի էր դարձել. նա ուրախ էր ու զվարթ: Կարծես, ինքն էր պատրաստվում ճանապարհորդելու: Գնում էր, գալիս, խոսում,զվարճախոսում: Չգիտեր ինչ աներ Լուիզայի սիրտը շահելու համար:
Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ: Չգիտեմ, կա՞ր արդյոք մի ուրիշը, որ այնքան ուրախանար Լուիզայի ամեն մի նոր հաջողության համար, որքան այդ սիրահարը: Նա ասում էր, թե ամենից ավելի ինքն է սիրում Լուիզային, և ամենից առաջ էլ ինքն է ուզում ծափահարել նրան բեմի վրա. ոչ այստեղ` Օդեսայում, այլ այնտեղ` Իտալիայում:
4. Փորձիր բացատրել Լևոնի հուսահատության պատճառը։
Նա մտածում էր, որ Լուիզան հիամ իր հետ ջերմ է, բայց ամուսնությունից հետո կփոխվի նա և կլինի ավելի կոպիտ իր հետ, այսպիսով նա հուսահատ էր:
5. Գրավոր բնութագրիր Լևոնի կերպարը (Սահմանիր, հատկանիշներն ասա, նրաազդեցություն-գործողությունը, քո վերաբերմունքը, հոմանիշը)։
Լևոնը շատ խելացի և հասկացող տղա էր, չնայած իր ոչ հասուն տարիքի: Նա հոգ էր տանում իր մայրիկի մասին, ուշադրություն չդարձնելով իր մոր վատ խոսքերը ուղված իրեն: Նա սիրում էր Լուիզաին և ամեն կերպ ցանկանում հասնել նրան: Իմ վերաբերմունքը նրա հանդեպ այն է, որ նա շատ օրինակելի տղա է ոչ միայն իր տարիքի երեխաների համար, այլ նաև շատ մեծահասակների
Комментариев нет:
Отправить комментарий