Աշխատանքը շատ լավ բան է: Կյանքում ամեն ինչ հիմնված է աշխատանքի վրա: Առանց աշխատանք չկա ոչինչ: Մենք կարծում ենք, որ բիզնեսմենները ուղղակի նստել և հասել են բարձունքների, սակայն դա այդպես չէ, ճիշտ է, չեմ ժխտում, կան մարդիկ ովքեր ապօրինի կերպով են դարձել մեծ բիզնեսների տեր, բայց բիզնեսմենների 85%-ը հարստացել են արդար և տանջալից ճանապարհներով: Հիմա խոսեմ աշխատելու իրավունքից: Աշխատելու իրավունք ունի 14 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդ: 14-16 տարեկանները աշխատելու համար պետք է ստանան ծնողների համաձայնությունը և ստորագրությունը: իսկ 16-ից բարձր տարիք ունեցող անձինք կարող են ազատ աշխատել, եթե իհարկե գործատուն դեմ չէ: Խոսենք չափահասների մասին: Չափահասների աշխատելու համար հարկավոր չէ ծնողների ստորագրություն, բայց կան էլի պայմաններ, որոնք չպետք է մոռանալ: Յուրաքանչյուր աշխատանք ունի իր պահանջները: Օրինակ անգրագետ մարդը չի կարող կատարել հաշվապահի աշխատանք: Յուրաքանչյուր մարդ սովորում է և գտնում իրեն համապատասխան մասնագիտություն և այդ մասնագիտությամբ էլ շարունակում է իր աշխատանքային կարիերան:
Комментариев нет:
Отправить комментарий