Խրախուսանքը մարդու կատարած աշխատանքը, մարդու ունեցած հաջողությունները գնահատելու միջոցն է, ես մտածում եմ, որ նույնիսկ լավագույն միջոցն է: Եթե մարդը առանց ինչ-որ պարտավորությունների կատարում է, ինչ-որ լավ աշխատանք, ուրեմն անպայման հարկավոր է նրան խրախուսել: Ես մտածում եմ, որ մարդուն պետք չէ խրախուսել այն արարքի համար, որը որ նա պարտավոր էր կատարել: Խրախուսանքը կարող է լինել տարբեր տեսակի: Օրինակ ուսուցիչը կարող է իր աշակերտին լրացուցիչ աշխատանք կատարելու համար խրախուսել բարձր թվանշան գնահատելով, գործարանի տնօրենը աշխատողին կարող է խրախուսել գումար կամ արձակուրդ տալով: Ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի գնահատվելու կարիք, թեկուզ գնահատանքը լինի միայն խոսքերով, քնքուշ ու բարի խոսքերով, գնահատվողը կսկսի ջերմություն զգալ, ավելի մեծ սիրով նայել կյանքին: Ահա տեսեք ինչպես կարող ենք մարդուն հասցնել այն բանին, որ նա սիրի կյանքը: Եկեք ուրախացնենք մարդկանց մեր ջերմ խոսքերով, որոնք կհանդիսանան խրախուսանք:
Комментариев нет:
Отправить комментарий