четверг, 22 октября 2020 г.

22.10.2020

 


1.Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։

Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։ Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։ Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։ Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խախտելու համար։
Երբ մտացածին պատկերներն անէացանառօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։
Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, բոբիկ ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

понедельник, 19 октября 2020 г.

19.10.2020

 

  1. Բառերը համապատասխան փոփոխության ենթարկելով տեղադրիր բաց թողած տեղերում։
  2. Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը, որոշիր կառուցվածքը, կառուցիր գծապատկերը։

31. Տիկին Վարսենիկը նույնպես կերակուր պատրաստելու վերջին րոպեին, երբ կրակը ուժեղանալով փչացրել էր ամեն ինչ, զբաղվում էր լուրեր կարդալով:- բարդ ստորադասական

32. Այդպիսի անվանի շներ կային Գորիսում, որոնք, որդոց որդի ապրելով միևնույն տանը, վարժվել էին տերերի բնավորությանը, իսկ դրանցից մի քանիսն այնքան էին երես առել, որ իրենց վարքով ու բնավորությամբ նմանվում էին տերերին: -բարդ ստորադասական

33. Վարժարանի տղաները խմբերով հաճախ գալիս էին լողանալու, ու թեև իրենց հետ բերում էին մեծահասակ մեկին, այդ էլ նրանց չէր փրկում կռիվներից, երբ մտնում էին մեծ ճանապարհի տղաների կառուցած լողավազանները: -բարդ ստորադասական

34. Ուսանողները հեռանում էին՝ սպառնալով վրեժ լուծել, երբեմն հեռու քար էին շպրտում, իսկ մեծ ճանապարհի տղաները, նրանց քշում էին, վերադառնում էին գետափ, որտեղ իրենք թագավոր:-բարդ ստորադասական

35. Գարնանամուտին գետը, ափից դուրս գալով, հեղհեղում էր շրջակայքը՝ քարեր գլորելով այնպիսի դղրդոցով, որ թվում էր, թե փլվում էին լեռները։ -բարդ համադասական

36. Կյորեսի լեզուն նման էր մի չքնաղ հին գորգի․ ինչքան հնանում, մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները, և պատահում էր, որ երբ Մինան այդ հին գորգը տանում էր գետը՝ լվանալու, լաց էր լինում ու նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն: -բարդ ստորադասական

37. Եվ խոսքի վերջում միանգամայն անկեղծ ու անդող ձայնով նա իր միակ եղբորն ասաց, որ պահում է հայ եկեղեցու ծեսը։-բարդ համադասական-

понедельник, 12 октября 2020 г.

12.10.2020

 

  1. Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։

2. Տեքստի բարդ նախադասությունները դուրս գրիր, վերլուծիր շարահյուսորեն, գծիր դրանց գծապատկերը։

3. Արտագրածիդ մեջ թնդգծիր դերբայական դարձվածները, որոշիր դրանց շարահյուսական պաշտոնը։

Նեմրութ լեռան ալ կարմիր կակաչներով ծածկված լանջերին, հուռթի կանաչի մեջ տարածված էր Թեղուտը՝ շրջապատված խաղողի որթատունկերովգողտրիկ պուրակներով: Լեռնային թափանցիկ օդը, ձյունափակ գագաթները, դեպի բարձունքները գալարվող կածանները, վերևներից հոսող փրփրադեզ գետակները, ստեղծել էին հեքիաթային բնապատկեր: Իրենց բնության նման խրոխտ ու խիզախ էին թեղուտցիները՝ պարզ ու շիտակ մարդիկ՝ զերծ ձևականություններից ու խորամանկություններից: Ցերեկն աշխատում էին, գիշերները հավաքվում, որևէ մեկի տանը ու ծայր էր առնում զրույցը՝ համեմված հրաշախատում առասպելներով ու ժողովրդական դյուցազներգությամբ: Քանի ազատատենչ պատանիների սրտեր հրդեհեցին այդ գիշերները, վրեժով լցրին, հերոսացման մղեցին: Հյուրընկալ էր թեղուտցի Մարգարի օջախը: Ընտանիքը բազմանդամ էր, ապրում էին բոլորը միասին՝ սիրով ու համերաշխ:

Գծապատկերներ

1․ Նեմրութ լեռան ալ կարմիր կակաչներով ծածկված լանջերին, հուռթի կանաչի մեջ տարածված էր Թեղուտը՝ շրջապատված խաղողի որթատունկերով, գողտրիկ պուրակներով:

2․ Լեռնային թափանցիկ օդը, ձյունափակ գագաթները, դեպի բարձունքները գալարվող կածանները, վերևներից հոսող փրփրադեզ գետակները, ստեղծել էին հեքիաթային բնապատկեր:

3․ Ցերեկն աշխատում էին, գիշերները հավաքվում, որևէ մեկի տանը ու ծայր էր առնում զրույցը՝ համեմված հրաշախատում առասպելներով ու ժողովրդական դյուցազներգությամբ:

4․ Քանի ազատատենչ պատանիների սրտեր հրդեհեցին այդ գիշերները, վրեժով լցրին, հերոսացման մղեցին:

четверг, 8 октября 2020 г.

08.10.2020

Ներքեւի տեքստում լրացրու բաց թողած տառերը եւ կետադրիր։

  1. Գտիր տեքստում բարդ ստորադասական նախադասությունները, առանձնացրու կապակցման միջոցները։
  2. Գտիր դերբայական դարձվածները, որոշիր՝ շարահյուսական ինչ պաշտոն ունեն։

Վայրկյաններն անցնում էին: Զգում էր, որ գանձի վրա հենց այդպես կծկված էլ պիտի ընդունի մահը: Գիտակցությունը թույլ չէր տալիս անզգույշ քայլ կատարել: Մինչ խորհրդածությունների մեջ էր, ականջի տակ հնչեց մի խլացնող թնդյուն սոսկալի հարված զգաց մեջքի աջ կողմում, չհասցրեց նույնիսկ ուղղվել և փլվեց փոսի մեջ: Հետո մարմինը կրակից բռնկված տերևի նման կծկվեց, և նա կրծքով խոնարհվեց ոսկով լի ափսեի վրա դեմքը հողի մեջ: Անդորր իջավ փոսի վրա: Վերևում՝ կրակի կողքին կանգնած էր անծանոթը ատրճանակը ձեռքին: Երկար ժամանակ ակնդետ նայում, հետաքնին հայացքով զննում էր փոսում փռված մարմինը, կարծես ուզում էր իմանալ մեռած է արդյոք: Ապա ոսկով հափշտակված, հապշտապ դեն նետեց ծխախոտի մնացորդը, ատրճանակը ձեռքին թռավ փոսը ոչ մի վայրկյան հայացքը չհեռացնելով նրանից: 

четверг, 24 сентября 2020 г.

24.09.2020

  1. Տրված տեքստը արտագրիր, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Առանձնացրու բարդ նախադասությունները, որոշիր կապակցման միջոցները։

Երեսնամյա կտրիճ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը մեկը մյուսի հետևից հնազանդեցներով ռազմաշունչ ու ռազմատենչ ցեղերի։ Պաշարելով շքեղաշուք քաղաքներից մեկը, զորավարը հրամայեց փայտամած ելանները մոտեցնել պարիսպներին։ Մի պահ թվաց նրան, զորապետերը հապավում են, ուստի վահանով պաշտպանելով վերևից տեղացող նետերից, սկսեց կառչելով մագլցել։ Նա հասավ պարսպի ատամնաշարին ու հանելով վահանը հնդիկների մի մասին սրախողխող արեց խուճապի մատնելով մյուսներին։ Ասես իր զինվորներից լքված, նա հիանալի թիրախ էր ոսոխի համար, որովհետև միջնաբերդի կողմից ճայթյունով սլանում էին նետերը։ Ասպարի ծանրությունից արքայի ձախ թևն արդեն հոգնել էր։ Ներքևից սրտապատառ գոռում էին, պահանջում թռչի ցած, որտեղ տասնյակ ձեռքեր պատրաստ էին բռնելու պաշտելի զորավարին։ Բայց Մակեդոնացին չլսեց։ Անգամ կատարեց երբևէ չլսված ու չտեսնված անօրինակ արարք, պարսպի վրայից թռավ թշնամիներով լի քաղաքը։

вторник, 15 сентября 2020 г.

Որսորդը և Կաքավը

Ես Գրաբարով կարդացի Որսորդը և Կաքավը առակը, ունեմ նաև ձայնագրություն: Առակները ինչպես գիտենք շատ ուսուցողական իմաստներ են կրում իրենց մեջ, այս առակը ևս ետ չի մնում մնացածից: Առակը կարդալով առաջին տպավորությունը այն է, որ կաքավը դավաճան է, և իր կաշին փրկելու համար մատնում է իր ազգականներին: Իսկ որսորդը դավաճանությունը չհանդուրժող մարդ է և այն պատճառով, որ կաքավը դավաճան էր, նա սպանում է կաքավին: 

воскресенье, 23 августа 2020 г.

Գուլիվերի ճանապարհորդությունները

Վեպում հաղորդվում է, որ Գուլիվերը հայրենի ՆոթիՎեպում հաղորդվում է, որ Գուլիվերը հայրենի Նոթինգհեմշայր մեկնելիս իր նախորդ ճանապարհորդությունների մասին ձեռագրերը թողնում է իր բարեկամի` Ռիչարդ Սիմփսոնի մոտ։ Վերջինս կրճատում է դրանք և հրատարակում։ Հետագայում Գուլիվերն իր նամակում դժգոհում է կատարված կրճատումների ու թվագրական սխալների առիթով:
Լեմյուել Գուլիվերը ծնվել է Նոթինգեմշայրում։ Նրա հայրը մանր կալվածատեր էր։ Լեյդենում հերոսը ուսումնասիրում է բժշկություն, ամուսնանում է Մերի Բըրտոնի հետ, մի քանի նավերի վրա ճամփորդում  է որպես բժիշկ։
1699 թ. մայիսի 4-ին Հնդկաստանի մոտ նավը, որով ճամփորդում էր Գուլիվերը, կործանում են ահեղ ալիքները, իսկ հերոսը հրաշքով փրկվում է և ափ է դուրս գալիս անհայտ երկրում: Դա Լիլիպուտիան է: Արթնանալով տեսնում է, որ ձեռքերը, ոտքերն ու մազերը բազում բարակ թելերով կապված են գետնին։ Լիլիպուտիայի բնակիչները տասներկու անգամ ավելի փոքր են Գուլիվերից. նրանց հասակը վեց մատնաչափ է, նմանապես փոքր են նաև բույսերը, կենդանիները և այլն։ Երկիրը կառավարում է կայսրը, որի հասակը մի եղնգաչափ բարձր է մյուսներից. դա բավական է պատկառանք ազդելու համար։ Այն բանից հետո, երբ Գուլիվերը խոստանում է հավատարիմ լինել լիլիպուտների թագավորին, նրան ազատում են: Ռիդրեզելը` գաղտնի գործերի գլխավոր քարտուղարը, Գուլիվերին պատմում է, որ պալատականները բաժանվել են երկու կուսակցության` Տրեմեկսըն կամ բարձրակրունկներ, որոնք ավելի շատ են և որոնց հովանավորում է թագաժառանգը, և Սլեմեկսըն կամ ցածրակրունկներ, որոնց հովանավորում է թագավորը, և որոնց ձեռքին են պաշտոնները։
Լիլիպուտիան պատերազմի է պատրաստվում Բլեֆուսկու կղզու դեմ։ Այնտեղ ապրում են նույն ռասայի մարդիկ, սակայն այն բանից հետո, երբ արքայորդին ձուն բութ մասից կոտրելիս վնասել էր մատը, կայսրը հրամայել է այդուհետ ձուն կոտրել միայն սուր կողմից` հակառակ ավանդույթի։ Ժողովուրդը բաժանվել է երկու մասի` սուրծայրականներ ու բութծայրականներ. տեղի է ունեցել վեց ապստամբություն, բութածայրականները պարտվել են ու հեռացել երկրից. վերջիններիս մեղադրում են կրոնին դեմ ընվզելու մեջ, սակայն նրանք պնդում են, թե գրքում գրված է, որ ձուն հարկավոր է կոտրել հարմար ծայրով։ Կայսրը Գուլիվերին խնդրում է պատերազմի ժամանակ աջակցել իրենց: Նա նպատակ ունի հաղթել բութծայրականներին ու ստրկացնել նրանց` Բլեֆուսկուն դարձնելով իր երկրի մի գավառը։ Ի դեմս կայսեր կերպարի Սվիֆթը ծաղրում է Անգլիայի թագավոր Գեորգ I-ին։ Հեղինակն անդրադառնում է թորիների ու վիգերի հակամարտությանը (բարձրակրունկներ ու ցածրակրունկներ), իսկ բութծայրականների ու սուրծայրականների անիմաստ պատերազմի այլաբանությամբ պատկերվում են կաթոլիկների ու բողոքականների կրոնական տարաձայնությունները։
Գուլիվերը հրաժարվում է օգնել ստրկացնել Բլեֆուսկուի ժողովրդին։ Նա միայն բերում է բլեֆուսկացիների ողջ նավատորմը՝ այդկերպ զրկելով նրանց պատերազմելու հնարավորությունից: Բլեֆուսկուից եկած պատվիրակությունը հաշտություն է կնքում Լիլիպուտիայի համար օգտակար պայմաններով։
Հետագայում ժողովուրդը Գուլիվերին մեղադրում է դավաճանության մեջ և դատապարտում կուրացման։ Գուլիվերը չի ցանկանում կռվել նրանց դեմ և հեռանում է Բլեֆուսկու, որտեղից էլ 1701 թ. սեպտեմբերի 24-ին նա  մակույկով ճանապարհվում է տուն։
Հայրենի երկրում Գուլիվերը ցուցադրում է Լիլիպուտիայից բերված ոչխարներն ու կովերը և դրանով գումար է վաստակում։ Երկու ամիս տանը մնալուց հետո նա կրկին ճանապարհորդության է մեկնում «Էդվենչըր» (Արկածախնդրություն) նավով։ Անհայտ կղզում նավաստիներն ափ են իջնում քաղցրահամ ջրի պաշարները լրացնելու, բայց արագ հեռանում են, երբ հայտնաբերում են, որ կղզին բնակեցված է հսկաներով։ Չհասնելով ընկերների հետևից` Գուլիվերը մնում է կղզում։ Երկրի բնակիչները տասներկու անգամ մեծ են սովորական մարդուց:։ Հսկաներից մեկը` ագարակատեր, Գուլիվերին պահում է իր տանը։ Ագարակատիրոջ դուստրը Գուլիվերին քնեցնում է իր տիկնիկի անկողնում։ Գուլիվերին սովորեցնում են զվարճացնել մարդկանց և փողով ցուցադրում։ Գուլիվերը սկսում է նիհարել և այնքան է նիհարում, որ տերը, վախենալով, թե նա շուտով կմեռնի, հազար ոսկով վաճառում է նրան թագուհուն։
Գուլիվերը թագավորին պատմում էր իր հայրենիքի մասին` ամեն կերպ գովելով մարդկանց։ Երեք տարի Գուլիվերը մնում է հսկաների երկրում։ Մի անգամ, սակայն, զբոսանքի ժամանակ գիշատիչ թռչունը գողանում է արկղը, որի մեջ պահում էին Գուլիվերին, և գցում է ծովը։ Արկղը ծովից հանում են նավաստիները։ Սկզբում Գուլիվերին թվում է, թե նա գտնվում է Լիլիպուտիայում. քանզի հսկաների երկրում ապրելուց հետո նա սովոր էր տեսնել միայն հսկաների: Հսկաների թագավորը Սվիֆթի գրքի դրական հերոսներից է. նա բարի է, սկզբունքային, հմուտ կառավարում է երկիրը։ Մահվան սպառնալիքով արգելում է օգտագործել վառոդը, որի մասին պատմել էր Գուլիվերը։
1706 թ. օգոստոսի 5-ին Գուլիվերը մեկնում է նոր ճանապարհորդության։ Ծովահեններից փրկվելով` Գուլիվերը հայտնվում է Լապուտա երկրում, որը թռչող կղզի է։ Կղզու բնակիչների գլուխները հակված են կա´մ աջ կա՛մ ձախ, մի աչքը նայում է դեպի ներս, իսկ մյուսը` զենիթի ուղղությամբ։ Մարդիկ տարված են մաթեմատիկայով կամ երաժշտությամբ. նրանք մտազբաղ են և չեն հետաքրքրվում կենցաղային հարցերով։ Մայրաքաղաք Լագադոյում գտնվում է Ծրագրողների ակադեմիան, որտեղ մշակվում են շինությունների ու հողամշակման նորանոր ծրագրեր: Դրանք բոլորն էլ ուտոպիական են։ Ակադեմիայի ծրագրողներից մեկը փորձում է վարունգից արևի ճառագայթ ստանալ, մյուսը` սառույցից վառոդ, երրորդը` տուն կառուցել՝ սկսելով տանիքից և այլն։ Մի խումբ մարդիկ թղթերի վրա տարբեր բառեր են գրում և պատահական ընտրում դրանցից մի քանիսը. եթե ստացվում է իմաստալից նախադասություն, արտագրում են ու գիրք տպագրում։
Գուլիվերը մեկնում է Գլըբդըբդրիբ կղզի, որ նշանակում է վհուկներով ու կախարդներով բնակեցված։ Նրանք կանչում են մահացածների հոգիները ու նրանց ստիպում ծառայել իրենց։ Գուլիվերը տեսնում է Արիստոտելի, Ալեքսանդր Մակեդոնացու, Պոմպեոսի, Բրուտուսի և այլոց հոգիները։
Այնուհետև Գուլիվերը մեկնում է Լըգգնեգգ, որտեղ մնում է երեք ամիս։ Այստեղ ծնված երեխաներից ոմանք պատահականորեն լինում են անմահ։ Նրանց կոչում են ստրուլդբրուգներ։ Վերջիններս մինչև յոթանասուն տարեկանը սովորական մարդիկ են, սակայն դրանից հետո դառնում են թախծոտ, նախանձ, ժլատ, ագահ ու չար։ Նրանց ունեցվածքը ժառանգաբար անցնում է իրենց երեխաներին։ Լեզվի արագ փոփոխվելու պատճառով ստրուլդբրուգները չեն հասկանում մյուսներին։ Ստրուլդբրուգներն այնքան վանող տեսք ունեն, որ Գուլիվերի մեջ անմահ լինելու ոչ մի ցանկություն չի մնում։
1709 թ. մայիսի 6-ին Գուլիվերը մեկնում է Ճապոնիա, որտեղից էլ վերադառնում է տուն։
Գուլիվերը դառնում է «Էդվենչըր»-ի նավապետ։ Սակայն ճանապարհորդության ընթացքում նավաստիները որոշում են զբաղվել ծովահենությամբ և 1711 թ. մայիսի 9-ին Գուլիվերին միայնակ թողնում են մի կղզում։ Այստեղ ապրում են մարդանման արարծներ` յեհուներ, որոնք չգիտեն խոսել, մազոտ են, քայլում են չորեքթաթ, ունեն ճանկեր և այլն։ Յեհուները ծառայում են հուիհընհընմներին (նշանակում է ձի, ստուգաբանվում է՝ բնության կատարելիություն)։ Գուլիվերին հուհընհընմները համարում են յեհուների ցեղից, բայց հետո ընդունում են, որ Գուլիվերը մտավոր զարգացվածությամբ նրանցից բավական բարձր է։ Հուհընհընմները ընկերասեր, քաղաքավարի, հյուրասեր, մաքրասեր արարածներ են, օգնում են միամյանց։ Նրանք չունեն օրենքներ, իշխանություն կամ հարստություն, չգիտեն` ինչ են սուտը, կեղծիքը, պատերազմը։ Նրանք բոլորն իրավահավասար են։ Գուլիվերին այնքան է դուր գալիս հուիհընհընմների վարքուբարքը, որ նա ցանկանում է մնալ նրանց երկրում որպես նրանցից մեկը։ Սակայն ձիերը Գուլիվերին խորհուրդ են տալիս վերադառնալ իր երկիրը, քանզի ժողովը որոշում է կայացրել աշխատացնել նրան ինչպես յեհուներին։ Գուլիվերը նավ է կառուցում և 1714 թ. փետրվարի 9-ին ուղևորվում է տուն։
Տասնվեց տարի և յոթ ամիս տևած իր ճանապարհորդությունների մասին Գուլիվերը գրում է ոչ թե փառքի արժանանալու, այլ մարդկանց օգնելու համար։ Միայն թե մարդիկ փորձ չանեն գրավել յեհուների տարածքները, քանզի լիլիպուտների դեմ նավեր հանել չարժե, իսկ բրոբդինգնեգցիների ու լապուտացիների դեպքում դա անիմաստ է անել։ Հուիհընհընմների դեմ չարժե կռվել, դրա փոխարեն լավ կլինի օրինակ վերցնել նրանցից։ Գուլիվերն աստիճանաբար համակերպվում է մարդկանց ու փորձում է իր ընտանիքը դաստիարակել հուիհընհընմների նման։ Ռեդրիֆի իր տանը նա փորձում է պրակտիկորեն իրագործել հուինհընհընմներից ստացած առաքինության դասերը:

ԻՄ ԿԱՐԾԻՔԸ

Իմ կարծիքով գիրքը ավելի շատ արկածային է, քան ինչ-որ այլ ժանրի: Շատերի կարծիքը իմ կարծիքի հետ հնարավոր է չհամընկնի, սակայն ինչպես ասված է 1000 մարդ՝ 1000 կարծիք: Նախ և առաջ ասեմ, որ գիրքը շատ ուսուցողական է, այնքանով է ուսուցողական, որ այս բոլոր ճանապարհորդությունները Գուլիվերին տալիս են դասեր, տարբեր գիտելիքներ, իսկ գրքի շնորհիվ դրանք հասնում են նաև մեզ: Ճիշտն ասած գիրքը ինձ մոտ է գրեթե երեք տարի, մի քանի անգամ փորձել եմ կարդալ, սակայն մինրև վերջ չի ստացվել: Այս անգամ կարդացի մինչև վերջ և ստացվեց: Գրքի շնորհիվ ստացած ինֆորմացիան և գիտելիքները կփորձեմ օգտագործել կյանքի տարբեր իրավիճակներում:
Գիրքը խորհուրդ կտամ բոլորին, հավատացեք այնտեղ կգտնեք շատ կարևոր բաներ, որոնք հնարավոր է պետք գան կյանքում: