воскресенье, 31 декабря 2017 г.

Ձմեռային ինտելեկտուալ մրցաշարի անցկացման կարգ (նախագիծ)

1.  Մրցաշարին կարող են մասնակցել 6-8-րդ դասարանցի ճամբարականների թիմերը;
2.  Մրցաշարն անցակացվելու է 2018 թվականի հունվարի 9-25-ը;
3.  Մրցաշարի հարցաշարն ընդգրկում է իրականության բոլոր ոլորտները;
4.  Յուրաքանչյուր թիմում կարող է լինել 3-5 խաղացող, որոնցից մեկն ավագն է` թիմակիցների ընտրությամբ: Թիմերը կարող են ունենալ մեկ պահեստային խաղացող: Պահեստային խաղացողի գործառույթը կլինի փոխարինել վատ զգացած խաղացողին կամ օգնել թիմին ամենաբարդ աստիճանի հարցի դեպքում, սակայն եթե այդ բարդ հարցին թիմը ճիշտ է պատասխանում և դրան իր մասնակցությունն է ունենում պահեստային խաղացողը, թիմին տրվում է միավորի միայն կեսը: Թիմը առավելագույնը երեք անգամ կարող է դիմել պահեստային խաղացողին օգնությանը;
5.  Մրցաշարի յուրաքանչյուր փուլում մասնակցում է 3 թիմ;
6.  Խաղի ընթացքում տրվում է 15 հարց, իսկ թիմերը պատասխանները գրում են թղթի վրա և հանձնում: Հարցին պատասխանելու համար ժամանակը տրվում է  ըստ հարցի բարդության աստիճանի: Առավելագույն ժամանակը, որը կտրվի մտածելու համար 2 րոպե է: Ոչ բարդ հարցերի ճիշտ պատասխանի դեպքում թիմին տրվում է 1 միավոր, միջին բարդության հարցին պատասխանելու համար 2 միավոր, իսկ ամենաբարդի համար 3 միավոր;
7.  Առաջին տեղը գրաված թիմը պարգևատրվում է եռօրյա ճամփորդությամբ (որին մասնակցում է նաև «Ձմեռային ինտելեկտուալ մրցաշար» կարճաժամկետ նախագծի աշխատանքային խումբը): Ճամփորդությունը կազմակերպվում է 2018 թվականի հունվար կամ փետրվար ամիսներին: Երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերին որպես մրցանակ տրվում են սեղանի խաղերը կամ թիմերի յուրաքանչյուր անդամին մեկական գիրք;
Մասնակցության հայտերը կարող են ուղարկվել մինչև 2018 թվականի հունվարի 8-ի ժամը 20:00-ը հետևյալ հասցեներից որևէ մեկով` a.tigranyan@mskh.am, Khachatryan-narek@mskh.am, narekarshakyan@mskh.am:  Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 9-ին, ժամը 10:00-ին:      
Մրցաշարի համակարգող` Նարեկ Խաչատրյան (8-րդ դասարան)

15.12.2017

пятница, 22 декабря 2017 г.

Натуральная или исскуственная ёлка

По -моему, лучше искусственная ёлка,  потому-что мы можем разбирать и снова собирать ее. . Однако, когда мы наносим небольшой урон натуральной ели, это будет выглядеть некрасиво. Натуральная ёлка даже может нанести экологический вред, и это вред для нашего организма. 

понедельник, 18 декабря 2017 г.

Գործնական քերականություն

Գործնական քերականություն՝

1.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխանածականներով:
Հայոց աշխարհում՝ Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է երկնասլաց, մեկուսի:  Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան. ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիսարևելյան լանջի խորխորատը՝ հայտնի «Մասյաց վիհ» անունով:
2.Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: 
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ և անհրապույր թշնամիներին: Դոդոշաձուկն էլ իսկական բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում, կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս փոքրիկ և բազմազան ձկների արձակած  սարսափազդու ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
3.Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների:
  1. Եվ շրջեց հայացքը՝ նայեց երկինք՝ արշալույսի մեջ թաթախուն, կապույտի մեջ ճախրող թռչուններին:
  2. (Ճախրել, շրջել, երկինք, կապույտ)
  3. Խորշոմած ճակատը սեղմած ծնկին, ձեռքերը հյուսած մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն:
  4. (Բացել, ծունկ, դուռ,հյուսել):
  5. Ի վերջո կըմբռնի, որ կստիպի  դուրս ելնել,այլապես պիտի ջաղջախի և թաղի պատերի ու ձեղուն ծանր գերանների տակ:
  6. ( թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել):
  7. Զարմացած էր, որ Լիլիթին տեսած վայրկյանից սիրտը լցվել էր մի քաղցր զգացումով, և այդ օրվանից սկսած՝ դրախտը հազար անգամ ավելի գեղեցիկ դարձավ:
  8. (Տեսնել, օր, դառնալ, զգացում):
  9. Ադամը, բեռնավորված ծանր զամբյուղով, վերջալույսին հևիհև հասավ լճակին, ուր Լիլիթն անհամբեր սպասում էր իր սիրելիին:
  10. (Հասնել, բեռնավորել, սիրելի, վերջալույս):

4.Ընդգծի՛ր առարկայի հատկանիշ նշանակող հինգ բառ։
  1. Ցածր, վատ, ավարտ, խոր, ավազան, մեծագույն, առագաստ, համեստ, անջրպետ
  2. Ամեհի, գոտի, բույր, կույր, մանուշակագույն, ավյուն, ատյան, ողորկ, գետին, ծանր
  3. Գրտնակ, աշխույժ, ուրախ, գզրոց, լավագույն, ապավեն, ավելի մեղմ, անթեղ, գրոհ, ագահ։

5.Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածական անվամբ։
  • Ճահիճներով պատված-ճահճապատ
  • Մանրէներ ծնող-մանրէածին
  • Մարդկանց ատող-մարդատյաց
  • Միայնակ կյանք վարող-մենակյաց
  • Մեգով պատված-միգապատ
  • Միշտ փթթած-փթթուն
  • Թախծոտ դեմքով-թախծադեմ
  • Միրգ տվող-մրգատու
  • Նոր տնկած-նորատունկ
  • Նուրբ հնչող-նրբահունչ
  • Շահույթ բերող-շահաբեր
  • Շեկ վարսերով-շիկահեր
  • Շատ շնորհներ ունեցող-շնորհալի
  • Ինչքից զուրկ-ընչազուրկ
  • Ոսկուց ձուլված-ոսկեձուլ
  • Ուշքը կորցրած-ուշակորուս

четверг, 14 декабря 2017 г.

Ամենատխուր իրավիճակում անգամ՝ փնտրի՛ր ուրախություն



Հիմա մարդկանց մեծամասնությունը շատ շուտ ընկնում են վատ իրավիճակների մեջ, ոմանք կորցնում են իրենց սիրուն, որոշները նյութական արժեքներ են կորցնում (գումար, ինչ-որ թանկ առարկա): Բոլորը կորցնում են իրենց այդպիսի իրավիճակներում, սակայն հարկավոր չէ տխրել, ուղղակի հիեք մի լավ իրադարձություն տվյալ առարկայի կամ սիրու, կամ նույնիսկ այլ պատմություններ, որոնք ձեզ ուրախություն և զվարճանք են պատճառում: Դա օգնում է, որ դուք մոռանաք ձեր ներկայիս վատ իրավիճակը: ՀԻշեք միայն լավը, ոչ թե այն ինչը կարող է ազդել ձեր վրա: Կարող եմ մեկ օրինակ բերել իմ կյանքից: Ես դիտում էի սարսափ պատմություններ: Դրանք ազեդցին ինձ վրա: Գիշերները անհանգիստ էի, վախենում էի, հանգիստ չէի քնում: Սակայն հիմա, երբ հասկացել եմ դրանք միշտ երբ հիշում եմ դրանց մասին սկսում եմ մտածել մի լավ բան, որը ինձ հանգստացնում է և մոռանում եմ այն ամենը ինչը ինձ վատ տրամադրություն է պարգևում:Մտածեք միայն լավը:

понедельник, 11 декабря 2017 г.

Ամեն ինչ իր ժամանակն ունի

Յուրաքանչյուրս փորձում ենք ամեն ինչ անել ավելի վաղ, քան պետք է, որպեսզի ազատ լինեն: Սակայն դա այդպես չէ: Կարող եմ մի օրինակ բերել, որպեսզի անենք ամեն ինչ այն ժամանակ, երբ որ հարկավոր է: Ես մի անգամ կատարել էի ողջ շաբաթվա առաջադրանքներս, այն հույսով, որ կարող եմ ողջ շաբաթլինել ազատ: Սակայն հաջորդ օրը պարզվեց, որ ուսուցիչներս փոխել են առաջադրանքները և ես չեմ կարող ազատ նստել: Հույսերս կորան: Նյարդայանցել էի: Ու ես հասկացա, որ ամեն ինչ պետք է անել, իր ժամանակին, քանի որ եթե ուզածդ չկատարվի, կապրես հիասթափություն, որն էլ կառաջացնի նյարդերի խանգարում, որն էլ առողջական խնդիրներ: Խնայեք ձեռ առողջությունը և կատարեք ամեն ինչ ժամանակին, այլ ոչ թե շուտ կամ ուշ:

Որքանով հետաքրքրեց ինձ Հասարակագիտություն թեման

Նոր ուսումնական տարում մենք սկսեցինք ուսումնասիրել Հասարակագիտություն առարկան: 4 ամիս է արդեն, որ մենք ուսումնասիրում ենք այս առարական: Մենք այս ընթացքում կատարել ենք մի շարք նախագծեր, որոնցից է օր.՝ համայնքների հիմնախնդիրները: Սովորողները ներկայացնում էին իրենց համայնքի հիմնախնդիրները, որոնց մենք փորձում ենք ճիշտ լուծումներ տալ: Մենք շատ թեմաներ ենք ուսումնասիրել, որոնցից են ընտանիքները, իրավունքները, ընտրությունները և այլն: Այսքանը մեր նոր առարկայի մասին:

четверг, 7 декабря 2017 г.

Ծուլությունը մեր այն արատներից է, որը․․․

Ծուլություն մի մեծ արատ է, որ մեր ժողովրդի արյան մեջ է արդեն հազարավոր տարիներ: Ես ինքս էլ ծույլ եմ, չեմ սիրում շատ աշխատել, երկար ժամանակ չեմ կենտրոնանում մի գործի վրա: Սիրում եմ շատխաղեր խաղալ, հրաժարվում եմ դասերից, ինձ համար կարևոր են միյան սպորտը, բակային խաղերը և համակարգչային խաղերը: Ես ինքս էլ ափսոսում եմ, որ մինչ այս օրը ծուլացել եմ և չեմ կատարել այն ամենը ինչն ինձ հանձնարաված է եղել: Զղջում եմ, և փորձում եմ պայքարել դրա դեմ: Մեր արյան միջից պետք է մաքրենք այդ արատը, քանի որ ոչ միայն մանկությունում այն կարող է մեզ խանգարել, այլ նաև երբ ունենանք աշխատանք, այսինքն այն ժամանակ, երբ լինենք հասուն: Բոլորին եմ կոչ անում, եկեք լռեցնենք մեր միջի ծուլությունը, քանի որ դա խանգարում է մեզ և չի թողնում նորմալ կերպով ավարտենք մեր գործերը ողջ կյանքում: