Գործնական քերականություն՝
1.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխանածականներով:
Հայոց աշխարհում՝ Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է երկնասլաց, մեկուսի: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան. ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիսարևելյան լանջի խորխորատը՝ հայտնի «Մասյաց վիհ» անունով:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիսարևելյան լանջի խորխորատը՝ հայտնի «Մասյաց վիհ» անունով:
2.Տեքստում ավելացրու՛ տրված ածականները:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ և անհրապույր թշնամիներին: Դոդոշաձուկն էլ իսկական բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում, կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս փոքրիկ և բազմազան ձկների արձակած սարսափազդու ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
3.Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների:
- Եվ շրջեց հայացքը՝ նայեց երկինք՝ արշալույսի մեջ թաթախուն, կապույտի մեջ ճախրող թռչուններին:
- (Ճախրել, շրջել, երկինք, կապույտ)
- Խորշոմած ճակատը սեղմած ծնկին, ձեռքերը հյուսած մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն:
- (Բացել, ծունկ, դուռ,հյուսել):
- Ի վերջո կըմբռնի, որ կստիպի դուրս ելնել,այլապես պիտի ջաղջախի և թաղի պատերի ու ձեղուն ծանր գերանների տակ:
- ( թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել):
- Զարմացած էր, որ Լիլիթին տեսած վայրկյանից սիրտը լցվել էր մի քաղցր զգացումով, և այդ օրվանից սկսած՝ դրախտը հազար անգամ ավելի գեղեցիկ դարձավ:
- (Տեսնել, օր, դառնալ, զգացում):
- Ադամը, բեռնավորված ծանր զամբյուղով, վերջալույսին հևիհև հասավ լճակին, ուր Լիլիթն անհամբեր սպասում էր իր սիրելիին:
- (Հասնել, բեռնավորել, սիրելի, վերջալույս):
4.Ընդգծի՛ր առարկայի հատկանիշ նշանակող հինգ բառ։
- Ցածր, վատ, ավարտ, խոր, ավազան, մեծագույն, առագաստ, համեստ, անջրպետ
- Ամեհի, գոտի, բույր, կույր, մանուշակագույն, ավյուն, ատյան, ողորկ, գետին, ծանր
- Գրտնակ, աշխույժ, ուրախ, գզրոց, լավագույն, ապավեն, ավելի մեղմ, անթեղ, գրոհ, ագահ։
5.Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածական անվամբ։
- Ճահիճներով պատված-ճահճապատ
- Մանրէներ ծնող-մանրէածին
- Մարդկանց ատող-մարդատյաց
- Միայնակ կյանք վարող-մենակյաց
- Մեգով պատված-միգապատ
- Միշտ փթթած-փթթուն
- Թախծոտ դեմքով-թախծադեմ
- Միրգ տվող-մրգատու
- Նոր տնկած-նորատունկ
- Նուրբ հնչող-նրբահունչ
- Շահույթ բերող-շահաբեր
- Շեկ վարսերով-շիկահեր
- Շատ շնորհներ ունեցող-շնորհալի
- Ինչքից զուրկ-ընչազուրկ
- Ոսկուց ձուլված-ոսկեձուլ
- Ուշքը կորցրած-ուշակորուս
Комментариев нет:
Отправить комментарий