Ծուլություն մի մեծ արատ է, որ մեր ժողովրդի արյան մեջ է արդեն հազարավոր տարիներ: Ես ինքս էլ ծույլ եմ, չեմ սիրում շատ աշխատել, երկար ժամանակ չեմ կենտրոնանում մի գործի վրա: Սիրում եմ շատխաղեր խաղալ, հրաժարվում եմ դասերից, ինձ համար կարևոր են միյան սպորտը, բակային խաղերը և համակարգչային խաղերը: Ես ինքս էլ ափսոսում եմ, որ մինչ այս օրը ծուլացել եմ և չեմ կատարել այն ամենը ինչն ինձ հանձնարաված է եղել: Զղջում եմ, և փորձում եմ պայքարել դրա դեմ: Մեր արյան միջից պետք է մաքրենք այդ արատը, քանի որ ոչ միայն մանկությունում այն կարող է մեզ խանգարել, այլ նաև երբ ունենանք աշխատանք, այսինքն այն ժամանակ, երբ լինենք հասուն: Բոլորին եմ կոչ անում, եկեք լռեցնենք մեր միջի ծուլությունը, քանի որ դա խանգարում է մեզ և չի թողնում նորմալ կերպով ավարտենք մեր գործերը ողջ կյանքում:
Комментариев нет:
Отправить комментарий