«Հին աստվածներ»-ը Լևոն Շանթի դրամաներից է, որ գրել է 1909 թվականին և տպագրել 1912 թվականին։ Դրամայում ներկայացված են վանականներ, ովքեր լքել են աշխարհը և ապրում են անապատում։ Այնտեղ կան նաև ուրիշ հերոսներ, ինրպես Իշխանուհին, Սեդան, Իշխանը և այլն։ Դրամայում միայն վանականներն էին երկրպագում Աստծուն, աղոթում և նա իրենց միակ Աստվածն էր, իսկ մյուսները երկրպագում էին Վահագնին և Աստղիկին։
Գլխավոր հերոսներից էր Աբեղան, ով փրկել էր Իշխանի դստերը՝ Սեդային։ Դրանից հետո իր մտքերը սկսեցին իրեն կործանել։ Նա անընդհատ Սեդայի մասին էր մտածում, Սեդան գալիս էր, որպես երազ, գերում, խաբում նրան, և վերջում Աբեղայի այդ մտքերը կործանեցին իրեն։ Նա նետեց իրեն ծովը՝ մտածելով, որ Սեդան այնտեղ իրեն է սպասում։
Այսպիսի մի դեպք տեղի ունեցավ նաև Վանահոր հետ։ Նա կառուցում էր մի եկեղեցի, որի գծագիրը կազմել էին ինքը և Իշխանուհին։ Վերջում պարզվում է, որ նրանք շատ տարիներ առաջ սիրել են միմյանց, և Վանահոր մտքում մի միտք է ծագում, որ այդ եկեղեցին կառուցում են ոչ թե Աստծո համար, այլ իրենց սիրո։ Այդ մտքերի մեջ խորանալով՝ Վանահայրը որոշում է քանդել եկեղեցին։
Ըստ այս դրամայի վերոնշյալ հերոսները կործանվում ենք իրենց մտքերի և երազներ պատճառով, եվ ինչպես ասվում է ,,Հարրի Փոթեր-ի,, մասին գրքում ,,Չպետք է բնակվել երազներում և մոռանալ ապրելու մասին,,։
Комментариев нет:
Отправить комментарий