понедельник, 26 сентября 2016 г.

Դասարանական աշխատանք (26.09.2016թ.)

1. Սահմանել «Հասարակություն» և «Ոսկեդար»հասկացությունները;

Հասարակությունը նախնադարյան մարդկանց համար հազարավոր մարդկանց խումբ է, իսկ մեր ժամանակների մարդկանց համար հարյուր հազարավոր մարդկանց խումբ է: Հասարակության մեջ մարդիկ սերտ կապերով իրար են կապված: Ամեն մարդ հասարակության մյուս բոլոր մարդկանց հետ ունի տարբեր դերեր:
Օրինակ՝ մարդը իր ծնողների հետ կատարում է երեխայի դեր, իր երեխաների հետ ծնողի դեր և այլն:

2. Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ նախնադարը մարդկության հիշողության ոսկեդարն է;
Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ նախնադարը հիմիկվա մարդկանց հիշողության ոսկեդարն է: Ոսկեդար է կոչվել այն ժամանակահատվածը, երբ տիրել է խաղաղություն, չեն եղել պատերազմներ և այլն: Մեզ բոլորիս հայտնի է, որ նախնադարում եղել են պատերազմներ, իսկ ոսկեդար են անվանում այն ժամանակահատված, երբ չեն եղել պատերազմներ և տիրել է խաղաղություն:


3. Թվարկել ոսկեդարի ավարտի պատճառները:

Ոսկեդարն ավարտվել է անհամերաշխության պատճառով: Բոլոր մարդիկ հասկացել են, որ պետք է իրենց տարածքները մեծանան և պատերազմել են միմիանց դեմ ու այդպես խաղաղությունը վերացել է: 
Երկրորդ պատճառը մարդկանց անհավասարությունն է եղել: Եղել են հարուստ և աղքատ մարդիկ: Հարուստները ունեցել են ամեն ինչ, իսկ աղքատները ցանկանալով ունենալ այն ամենը ինչ ունեն հարուստները, պատերազմել են հարուստների դեմ և այդպես էլ վերացել է խաղաղությունը և ոսկեդարը:

Комментариев нет:

Отправить комментарий