понедельник, 26 сентября 2016 г.

Կոմիտասը մեր կրթահամալիրում

Մեր դպրոցում գրողների ծննդյան շաբաթներին մենք սովորում ենք միայն այն գրողի ստեղծագործությունները, ում որ ծննդյան շաբաթն է: Սակայն մենք կոմիտաս անցնում ենք, ոչ
թե մեկ շաբաթ, այլ մեկ ուսումնական տարի: Մենք այնքան ենք երգել, անգիր սովորել կոմիտասի խմբագրած և ստեղծած ստեղծագործությունները, որ Կոմիտասից այլևս չենք կարող հրաժարվել: Կոմիտասն արդեն մեր հոգում է, մեր սրտում է: Մեր կրթահամալիրի յուրաքանչյուր սան անխտիր անցել է Սողոմոն Սողոմոնյանի ստեղծագործությունները և գիտի նրա կենսագրությունը: Մեր կրթահամալիրում բոլորը գիտեն Կոմիտասին:

Комментариев нет:

Отправить комментарий