среда, 28 сентября 2016 г.

Ընթերցանության դասաժամին ընթերցած գիրքը



Այս շաբաթվա ընթերցանության դասաժամին կարդացել եմ ,,Լյուբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները,, գիրքը: Գիրքը գրել է Աստրիդ Լինդ
գրենը: Գրքում պատմում է մի շարք հերոսությունների մասին, որոնց գլխավոր հերոսը Էմիլն է: Էմիլի մայրը գրի էր առնում Էմիլի բոլոր չարաճճիությունները, որպեսզի Էմիլը մեծանալուն պես հիշի իր չարաճճիությունները և ամաչի այդպիսի բաներ անելու համար: Կպատմեմ մի դեպք, որը տեղի է ունեցել Հոկտեմբերի 28-ին: Հոկտեմբերի 27-ի գիշերն էր: Էմիլենց սպասուհի Լինան իր թախտին քնաց է լինում, երբ առնետը քայլում է նրա երեսի վրայով: Լինան վեր է թռնում և ողջ ընտանիքը հավաքվում է նրա շուրջը, նրա բարձր գոռոցի պատճառով:Լինան պատմում է տեղի ունեցածը, և բոլորով միասին փնտրում են առնետին, սակայն չգտնելով նրան, հիասթափվում են գործից և գնում են քնելու: Էմիլը թակարդ է դնում հորաթոռի ոտքերի տակ, մտածելով, որ առնետը կանցնի այդ մասով, և չնկատելով այն, կնկնի թակարդը: Հոկտեմբերի 28-ի առավոտյան Էմիլը արթնանում է հոր բարձր ճիչից: Մտածում է, թե առնետը բռնվել է և հայրը ուրախությունից ճիչ արձակեց: Սակայն այդ պահին ներս մտավ Էմիլի մայրիկը և նրան տարավ ցախատուն, փակեց այնտեղ և հեռացավ: Էմիլը հասկացել էր, որ հոր ոտքը ընկել է թակարդի մեջ: նա սկսեց փայտերից տաշել իր 98-րդ մարդուկը: ՄՏածում էր, որ հոբելյանական 100-րդ մարդուկը տաշելուց հետո մի լավ քեֆ կանի ընտանիքի հետ: Մի քանի ժամ անց հայրը հանգստանում է և Էմիլը դուրս է գալիս ցախատնից: Էմիլի մայրը խոզի մսով ուտեստ է պատրաստած լինում, որը Էմիլը հոր մատուցելով միամիտ թափում է հոր վրա և հոր բարկությունը տեսնելով փակվում է ցախատանը և տաշում է իր 99-րդ մարդուկը: Ժամերով այնտեղ մնալով սկսում է տաշել իր 100-րդ մարդուկը: Մտածում է, որ ծնողներին չի կանչելու իր քեֆին, կանչելու է միայն Ալֆրեդին՝ իր եղբորը: Սակայն չի լինում ոչ մի քեֆ, որովհետև Էմիլը այդ օրն անցկացնում է շատ տխուր և իր տրամադրությամբ չի կարողանում քեֆ անել: Ահա մեկ օրվա չարաճճիություններ, Լյոնբերգացի Էմիլի անվերջ չարաճճիություններից:

Комментариев нет:

Отправить комментарий