понедельник, 15 мая 2017 г.

Մակտուբ

Պաուլո Կոելիոի ,,Մակտուբ,,-ի առաջին հատվածից ընտրել եմ ստորև ներկայացված առակը:

Երբ ճանապարհորդը տասը տարեկան էր, մայրը ստիպեց նրան ֆիզիկական դաստիարակության կուրս անցնել: Վարժություններից մեկը պահանջում էր կամրջից գետը թռչել: Դասընթացի սկզբում նա վախից քարացել էր:
Ամեն օր նա կանգնում էր շարքի վերջում և տանջվում, երբ իրենից առաջ կանգնածներից մեկը իր թռիչքն էր անում, քանի որ իր հերթը ավելի էր մոտենում: Մի անգամ մարզիչը նկատեց նրա վախը և ստիպեց նրան առաջինը թռչել: Չնայած նա դեռ վախեցած էր, բայց այդ ամենը այնքան արագ կատարվեց, որ վախը փոխարինվեց համարձակությամբ: Ուսուցիչն ասաց.
-Հաճախ մենք մեզ թույլ ենք տալիս պահը կորցնել: Բայց կան դեպքեր, երբ պետք է քշտենք մեր թևքերը և լուծենք խնդիրը: Այսպիսի դեպքերում ավելի վատթար բան, քան հապաղումն է, չկա։

Առակը ուզում է ասել, որ ամեն ինչ հաղթահարելի է, սակայն ամենադժվարը վախը հաղթահարելն է: Վախը հաղթահարելու համար պետք ունենաս համարձակություն, պետք է լինես ինքնավստահ: Եվ եթե վախենում ես, ուղղակի պետք է ամեն ինչ անել կտրուկ, որպեսզի հոգիդ չհասցնի լցվել վախով:

Комментариев нет:

Отправить комментарий