воскресенье, 3 декабря 2017 г.

Ընկերությունը նման է գրքի․ մի քանի վայրկյանում կարող ես այրել այն, իսկ գրելու համար․․․

Ընկերություն. Հասկացաք այս բառը: Հնարաբոր է որոշները հասկացան, սակայն մեծամասնությունը չհասկացավ: Բոլորը կբացատրեն այս բառը, որպես շփում ծանոթների հետ: Սակայն դա այդպես չէ: Իսկական ընկերը, եթե ունես, դա հարազատ եղբորից էլ թանկ է: Եղբորդ չես կարող վստահել ամեն ինչ, իսկ հարազատ ընկերոջը կարող ես վստահել ամենակարևոր գաղտնիքդ: Ընկերություն ձեռք բերելու համար, հարկավար է երկար ժամանակ տանջևել, շփվել երկար տարիներ, ճանաչել ,,ընկերոջդ,,: Իսկ ընկերությունը խզելը շատ հեշտ է: Հարկավոր է մի թեթև կամ մեծ վիրավորանք հասցնես ընկերոջդ և նա կդադարի շփվել քեզ հետ, կլքի քեզ: Ահա թե ինչու ընկերությունը նման է գրքի․ մի քանի վայրկյանում կարող ես այրել այն, իսկ գրելու համար հարկավոր է տանջվել:

Комментариев нет:

Отправить комментарий