воскресенье, 31 декабря 2017 г.

Ձմեռային ինտելեկտուալ մրցաշարի անցկացման կարգ (նախագիծ)

1.  Մրցաշարին կարող են մասնակցել 6-8-րդ դասարանցի ճամբարականների թիմերը;
2.  Մրցաշարն անցակացվելու է 2018 թվականի հունվարի 9-25-ը;
3.  Մրցաշարի հարցաշարն ընդգրկում է իրականության բոլոր ոլորտները;
4.  Յուրաքանչյուր թիմում կարող է լինել 3-5 խաղացող, որոնցից մեկն ավագն է` թիմակիցների ընտրությամբ: Թիմերը կարող են ունենալ մեկ պահեստային խաղացող: Պահեստային խաղացողի գործառույթը կլինի փոխարինել վատ զգացած խաղացողին կամ օգնել թիմին ամենաբարդ աստիճանի հարցի դեպքում, սակայն եթե այդ բարդ հարցին թիմը ճիշտ է պատասխանում և դրան իր մասնակցությունն է ունենում պահեստային խաղացողը, թիմին տրվում է միավորի միայն կեսը: Թիմը առավելագույնը երեք անգամ կարող է դիմել պահեստային խաղացողին օգնությանը;
5.  Մրցաշարի յուրաքանչյուր փուլում մասնակցում է 3 թիմ;
6.  Խաղի ընթացքում տրվում է 15 հարց, իսկ թիմերը պատասխանները գրում են թղթի վրա և հանձնում: Հարցին պատասխանելու համար ժամանակը տրվում է  ըստ հարցի բարդության աստիճանի: Առավելագույն ժամանակը, որը կտրվի մտածելու համար 2 րոպե է: Ոչ բարդ հարցերի ճիշտ պատասխանի դեպքում թիմին տրվում է 1 միավոր, միջին բարդության հարցին պատասխանելու համար 2 միավոր, իսկ ամենաբարդի համար 3 միավոր;
7.  Առաջին տեղը գրաված թիմը պարգևատրվում է եռօրյա ճամփորդությամբ (որին մասնակցում է նաև «Ձմեռային ինտելեկտուալ մրցաշար» կարճաժամկետ նախագծի աշխատանքային խումբը): Ճամփորդությունը կազմակերպվում է 2018 թվականի հունվար կամ փետրվար ամիսներին: Երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերին որպես մրցանակ տրվում են սեղանի խաղերը կամ թիմերի յուրաքանչյուր անդամին մեկական գիրք;
Մասնակցության հայտերը կարող են ուղարկվել մինչև 2018 թվականի հունվարի 8-ի ժամը 20:00-ը հետևյալ հասցեներից որևէ մեկով` a.tigranyan@mskh.am, Khachatryan-narek@mskh.am, narekarshakyan@mskh.am:  Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 9-ին, ժամը 10:00-ին:      
Մրցաշարի համակարգող` Նարեկ Խաչատրյան (8-րդ դասարան)

15.12.2017

Комментариев нет:

Отправить комментарий