понедельник, 18 декабря 2017 г.

Գործնական քերականություն

Գործնական քերականություն՝

1.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխանածականներով:
Հայոց աշխարհում՝ Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է երկնասլաց, մեկուսի:  Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան. ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիսարևելյան լանջի խորխորատը՝ հայտնի «Մասյաց վիհ» անունով:
2.Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: 
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ և անհրապույր թշնամիներին: Դոդոշաձուկն էլ իսկական բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում, կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս փոքրիկ և բազմազան ձկների արձակած  սարսափազդու ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
3.Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների:
  1. Եվ շրջեց հայացքը՝ նայեց երկինք՝ արշալույսի մեջ թաթախուն, կապույտի մեջ ճախրող թռչուններին:
  2. (Ճախրել, շրջել, երկինք, կապույտ)
  3. Խորշոմած ճակատը սեղմած ծնկին, ձեռքերը հյուսած մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն:
  4. (Բացել, ծունկ, դուռ,հյուսել):
  5. Ի վերջո կըմբռնի, որ կստիպի  դուրս ելնել,այլապես պիտի ջաղջախի և թաղի պատերի ու ձեղուն ծանր գերանների տակ:
  6. ( թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել):
  7. Զարմացած էր, որ Լիլիթին տեսած վայրկյանից սիրտը լցվել էր մի քաղցր զգացումով, և այդ օրվանից սկսած՝ դրախտը հազար անգամ ավելի գեղեցիկ դարձավ:
  8. (Տեսնել, օր, դառնալ, զգացում):
  9. Ադամը, բեռնավորված ծանր զամբյուղով, վերջալույսին հևիհև հասավ լճակին, ուր Լիլիթն անհամբեր սպասում էր իր սիրելիին:
  10. (Հասնել, բեռնավորել, սիրելի, վերջալույս):

4.Ընդգծի՛ր առարկայի հատկանիշ նշանակող հինգ բառ։
  1. Ցածր, վատ, ավարտ, խոր, ավազան, մեծագույն, առագաստ, համեստ, անջրպետ
  2. Ամեհի, գոտի, բույր, կույր, մանուշակագույն, ավյուն, ատյան, ողորկ, գետին, ծանր
  3. Գրտնակ, աշխույժ, ուրախ, գզրոց, լավագույն, ապավեն, ավելի մեղմ, անթեղ, գրոհ, ագահ։

5.Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածական անվամբ։
  • Ճահիճներով պատված-ճահճապատ
  • Մանրէներ ծնող-մանրէածին
  • Մարդկանց ատող-մարդատյաց
  • Միայնակ կյանք վարող-մենակյաց
  • Մեգով պատված-միգապատ
  • Միշտ փթթած-փթթուն
  • Թախծոտ դեմքով-թախծադեմ
  • Միրգ տվող-մրգատու
  • Նոր տնկած-նորատունկ
  • Նուրբ հնչող-նրբահունչ
  • Շահույթ բերող-շահաբեր
  • Շեկ վարսերով-շիկահեր
  • Շատ շնորհներ ունեցող-շնորհալի
  • Ինչքից զուրկ-ընչազուրկ
  • Ոսկուց ձուլված-ոսկեձուլ
  • Ուշքը կորցրած-ուշակորուս

Комментариев нет:

Отправить комментарий