пятница, 16 ноября 2018 г.

11.16

«Անհաղթ Խալիֆան» ընթերցում, քննարկում.
  • Պացիֆիզմ. դրականն ու բացասականը։
Պացիֆիզմը խաղաղասիրությունն է: Դրա դրական կողմն այն է, երբ պատերազմ չկա և դու չես էլ ցանկանում պատերազմել, սակայն դրա վատ կողմն այն է, որ եթե քո պետության վրա հարձակվեն դու չես կարող խաղաղասիրություն ցուցաբերել և դրանով ողջ մնալ:

  • Պատերա՞րզմ, թե խաղաղություն ամեն գնով։
Պատերազմները կանխելը դժվար է: Կան պետություններ, որ ամեն ինչ անում են դրանք կանխելու համար և նույնիսկ իրենց նպատակին հասնելու համար սկսում են պատերազմել այն պետությունների դեմ, որոնք խրախուսում են պատերազմները: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պատերազմները կանխելը գրեթե անհնար է:

  • Ինչի մասին է այս պատմվածքը։
Պատմվածքը ուզում է հասկացնել բոլորիս, որ մենք մեր երազներում և մտքերում ունենք մեր պետությունը, երկիրը, որտեղ թշնամին տեղ չունի և չի կարող ոտք դնել: Այս ամենը լավ է, երբ դու հասարակ մարդ ես, սակայն երբ դու պետության գլխավորն ես, չես կարող ապրել երազներում, քանի որ քո ձեռքի տակ հազարավոր մարդկանց կյանքեր են և պետության սահմաններ:

  • Պատասխանատվություն և անձնական ընտրություն
«Մի հին չինական զրույց» ընթերցում, քննարկում.
  • Բնական օրենք և հասարակական օրենք։
Բնական օրենքները և հասարակական օրենքները տարբերվում են նրանով, որ բնական օրենքները չեն ընդունվում անձանց կողմից, այլ դա հաստատում է բնությունը:
  • Հնարավո՞ր էր կանխել սփռվող չարիքը։
Սփռվող չարիքը կանխելու համար, հարկավոր է ընդունել ճիշտ որոշումներ:

  • Հասարակության որ հատկանիշներն են նման իրավիճակների ստեղծման պատասխանատուն։

  • Ինչպիսի՞ն պիտի լինի հանրությանը վերաբերող որոշումը նույն հանրությանը չվնասելու համար։
Մարդկանց անձնական կյանքին վերաբերվող օրենքները պետք է լինեն ազատ, ամեն ոք պետք է ապրի իր ուզած ձևով, ոչ թե այնպես, ինչպես ուզում է գլխավորը:
Առաջադրանքներ
  1. Տեղեկություններ գտնել Ավետիք Իսահակյանի մասին։

Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ.  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, 1936թ. վերադարձել է հայրենիք: 1946-57թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Առաջին բանաստեղծական ժողովածուն է «Երգեր ու վերքերը» (1898թ.)։ «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): Պոեմներից հիշարժան են «Ալագյազի մանիները» (1895-1917թթ), «Իմ կարավանը» (1906թ.), «Սասմա Մհերը» (1922թ.): Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում: «Մասըսա Մանուկը» (1895-1905թթ) վիպասքը հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910թ.): Հայ արձակի լավագույն գործերից է «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ.): Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում, մանրապատումներ և այլն։ 2001թ. լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը:  ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս էր: 1946թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980թ. որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ: Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ Հայաստանում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում: ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է նրա դիմանկարը:  Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

  1. Էսսե գրել՝ «Ինչի մասին է գրում Ավետիք Իսահակյանը»
Կարդալով Ավետիք Իսահակյանի պատվածքները՝ կարելի է եզրակացնել, որ նա գրում է այնպիսի բաներ, որոնք մարդկանց որոշ ժամանակով ազատում են դաժան, անիրավ և անարդար կյանքից: նա գրում է պատրանքներ, հույսեր, որոնք կարող են մարդկանց իրենց տանջանքներից հեռացնել: Կարելի է ասել Իսահակյանը մարդ է, ով փորձում է զատել իրականությունը երազից, և մարդկանց խորհուրդ է տալիս ապրել երազներում:

Комментариев нет:

Отправить комментарий