пятница, 30 ноября 2018 г.

11.30

  • Ցույց տուր Ռաբբի Հիլելի ուսումնատենչությունը (որ դրվագից է երևում)

Այն դրվագից, երբ նա գումար չի ունենում դռնապանին տալու և բարձրանում է տանիք և երդիկի պատուհանից գլուխը կախում ու լսում դասախոսությունը ռաբբիների:

  • Ցույց տուր Ռաբբի Հիլելի համբերատար լինելը։

Ռաբբի Հիլելի համբերատար լինելը երևում է այն դրվագից, երբ մի մարդ ուրիշի հետ գրազ էր եկել, որ կարող է զայրացնել Հիլլելին, բայց ինչքան էլ նրան գիշերը կանչում էր և անիմաստ հարցեր էր տալիս, Հիլելը պատասխանում էր հանդարտ ու գնում էր ետ:

  • Ցույց տուր Ռաբբի Հիլելի իմաստուն լինելը։

Ռաբբի Հիլելի իմաստուն լինելը երևում է այնտեղ, երբ նա իր թշնամու միտքը հասկանում է և ասում այնպիսի իմաստուն միտք, որը և իր հարցի պատասխանն է և իրեն խրատ:

  • Դուրս գրիր այն բառերը, որոնց ծանոթ չէիր կամ ուրիշ իմաստով գիտեիր։

  • Բնութագրիր ռաբբի Հիլելին՝ որպես փիլիսոփայի. ա) սահմանիր՝ ինչ բան է փիլիսոփան, բ) ռաբբի Հիլելն իր որ հատկանիշներով է համապատասխանում փիլիսոփայի սահմանմանը, գ) Ինչպես է ռաբբի Հիլելի կերպարն ազդում շրջապատի մարդկանց և նրա մասին ընթերցողների վրա, դ) քո վերաբերմունքը՝ ռաբբի Հիլելի նկատմամբ, ե) շրջասացությամբ անվանիր ռաբբի Հիլելին։

Ռաբբի Հիլելը շատ ուսումնատենչ էր, այնքան էր ուսման ձգտում, որ բարձրացավ տանիքին լսեսու դասախոսությունը և մնաց ձյան տակ: Իր այդ ջանասիրությունն ու ուսումնատենչությունը նրան շատ խելացի դարձրեցին, նա արդեն մարդկանց տալիս էր կյանքի դասեր, իսկ դա արդեն փիլիսոփայություն էր իմ կարծիքով: Մարդիկ էլ պետք է ռաբբի Հիլելի այդ կերպարից դաս քաղեն, լինեն ուսումնատենչ և համբերատար: Ռաբբի Հիլելը շատ իմաստուն և օրինակելի մարդ էր, հիմա այդպիսի աշխատասեր և համբերատար մարդիկ քիչ են, և պետք է օրինակ ծառայի ժամանակակից ժողովրդին: 

Комментариев нет:

Отправить комментарий