четверг, 16 декабря 2021 г.

Նար-Դոսի «Ես և Նա»

 Պատմողի ձեռքն է ընկնում մի հիշատակարանորը ներկայացնում է «կորած մարդու» տրագեդիանՎերջինս գրի է առել իր կյանքի անցուդարձըՀեղինակն այն վերածում է պատմվածքի՝ վերնագրելով «Ես և նա», ինչպես անվանել էր «կորած մարդը» իր հիշատակարանի այն մասըորը վերաբերում է իր անկման տրագեդիային:


Ես
Պատմողն իրավագիտական ֆակուլտետի վերջին կուրսի ուսանող էԼցված է փառավոր ապագայի վառ հույսերովՍիրում է նրանԵրբ նայում է նրա աչքերինկարծես արևն է վառվում դրանցումերբ լսում է նրա կենսաթրթիռ ծիծաղըկարծես չարաճճի վտակն է քչքչումԱյն ժամանակ նա ևս սիրում էր նրաներդվում էրոր մահն անգամ չի կարող բաժանել իրենցՍակայն մի անգամերբ հերոսն ուսանողական իր մենակյաց սենյակում փակվածդիսերտացիայի վերջին գլուխներն է գրումմի նամակ է ստանումորում սիրեցյալն հայտնում էոր իր սիրո նախկին հավաստիացումներն ընդունի որպես թյուրիմացությունմոռանա իրենքանի որ ինքն ուրիշի կինն է լինելուԳիտիոր այդ բանը շատ էլ հաճելի չպիտի լինի նրա համարբայց ինչ արածաշխարհի մեջ ամեն պատահում էԱյսպիսի հեգնականթե դիվական անխիղճ խոսքերով է վերջացնում իր նամակըՍկզբում կարծում էթե կատակ էբայց երբ իրար հետևից գրած նամակներին ու հեռագրերին չի պատասխանումնա զարմանում էզայրանում ու հուսահատվումԱյդ լռությունից հետոկատարյալ հուսահատության մեջստանում է մի լակոնական հեռագիր՝ «Ամուսնացա»: Երևի նրա համարոր այլևս չձանձրացնի նրան նոր նամակներով ու հեռագրերովՇուտով հերոսն ընկնում է հիվանդագին հուզման մեջթվում էթե խելագարվում էԵրբ միասին էինկարծես թե ավելի քիչ էր նրան սիրումիսկ այժմ հասկանում էոր սիրո առարկան կրկնակի սիրելի է թվում նրան կորցնելուց հետոԴատարկություն է զգումասես նրան նետել են մի անապատառանց ձգտումներիիդեալների ու փրկության որևէ հույսիՀետո վրեժի զգացումն է կաթիլ առ կաթիլ կուտակվում սրտի մեջԹողնում է համալսարանըդիսերտացիան ու գնում վրեժ լուծելու՝ ինքը չկաթող նա էլ չլինիՍակայն այստեղ նրա հուսահատությունը կրկնապատկվում էԴավաճան աղջիկը մեկնել է արտասահման իր շատ հարուստ ամուսնու հետԱնտարբերությունից ու անզգայությունից դուրս գալու համար նրան ուժեղ ցնցումներ են պետքինչը գտնում է ծախու կանանց ու գիշերները լուսացնող ընկերների շրջանում: Կյանքի ճահիճը կամաց-կամաց ծծում է նրանՄի անգամ իրենց հարաբերությունների խզման հինգերորդ տարում պատահական հանդիպում է նրան փողոցումՆա սաստիկ վախենում է այդ անակնկալիցանգամ սկզբում չի ճանաչում նրանայնքան որ փոխվել է նա՝ հնամաշ վերարկումազակալած երեսարբեցողի կարմիր քիթկուրծքը ներս ընկած սապատավոր մի մարդԻսկ նա առավել գեղեցիկ էբարձրահասակ ու փարթամ մի կին էորի մոտով անկարելի է անցնել առանց ետ նայելուՆրա շքեղ տեսքից ակնհայտ էոր նա ընկել է մի մարդու ձեռքորը ոչինչ չի խնայում նրա համարՆա շփոթվում էկառք նստում ու հեռանում՝ հավանաբար վախեցածթե կարող է հետապնդվելԱյդ օրը հերոսն անցկացնում է գինետանըՄտածում էթե ինչն է իր՝ այդ աստիճան ընկնելու բուն պատճառըորն անկարելի էեթե անկման սաղմերը ինքը չկրեր իր մեջՊատասխանը գտնում է պատահական մի պատմվածքի ընթերցումից հետոորը հանկարծ լուսավորում է նրա ներքին աշխարհը:
Այն իտալական մի սիրավեպ է «Վրեժ» վերնագրովբայց հերոսն այն անվանում է «Նա» պատմվածքի հերոսին իրեն հակադրելու համար:
 
Նա
Վենեցիայում՝ մի հին ազնվական ընտանիքումապրում է ընտանիքի միակ զավակը՝ գեղեցիկ ՋուլետտանԱչքերը կապույտ ենհայացքը՝ զվարթԱսես մի հավերժահարս լինիՍիրում է երկու գույն՝ կարմիր և սպիտակՆրա արդուզարդի ու կրծքի վրա միշտ անպակաս են այդ գույնի ծաղիկները՝ մեխակն ու շուշանըՄի անգամ մի պատանի նրա պատուհանի տակ սերենադ է նվագումՆվագում է դյութիչ ու մեղմանուշՋուլետտան ագահորեն լսում է այդ ձայներըԱռաջարկում է տղային լինել իր եղբայրըԿխնդրի հորըոր տղանորի անունը Անտոնիո էապրի իրենց տանըԲայց տղան հպարտ էչի համաձայնումՆա որբ էՀայրը բանվոր էրԾնողները մահացել ենինքը մենակ էԱղջիկը նրան մի դրամ է նետումխնդրումոր տղան գոնե ամեն երեկո գա ու նվագի իր համարՏղան համաձայնում էբայց ասումոր ոչ թե դրամիայլ գեղեցկության համար կնվագիԱյս անգամ Ջուլետտան նետում է կրծքի կարմիր մեխակըՆրանք սկսում են նաև զբոսնել ծովի վրա և աղջիկը նրան ակնարկում է համբուրել իրենՍիրահարները երջանիկ ենՄի երեկո տղան կանգնած է ապարանքի պատուհանի տակ և զուր նվագում էպատուհանը փակ էՀետո այն կիսով չափ բացվում էմի դրամ է զրնգում գետնին ու թուղթՆա կարդում է. «Հայրս ասացոր իմ ու քո միջև անանց անդունդ կաՄենք վերևն ենքդու ներքևըԷլ մի´ գաՄոռացիր ինձ»: Ուզում է պատառ-պատառ անելբայց զսպում է իրենթուղթը խնամքով ծալումծոցը դնումոտով դեն շպրտում գետնին ընկած դրամը ու հեռանում՝ կսկիծը հպարտ սրտի մեջ պարուրած:
Անցնում են տարիներՎենեցիայում կոնցերտ է տալու հռչակավոր ջութակահար Անտոնիո ԲոնվինինԴուրս է գալիս Անտոնիոնբոլորը նրան ճանաչում ենդա այն Անտոնիոն էոր սերենադներ էր նվագում պատուհանների տակԲայց այժմ նրա հնչյունները հասուն ենինքնավստահ ու ինքնամփոփԴահլիճը թնդում է որոտագինԱմեն ոք շտապում է կուլիս՝ անձամբ սեղմելու հանճարի ձեռքըՀայտնում ենոր մի կին է ուզում նրան տեսնելԵրիտասարդը հոգնած էբայց կինը թախանձում էնշանավոր անձի ամուսինն էՆերս է մտնում Ջուլետտանընկնում Անտոնիոյի ոտքերի առջև ու ասումոր ինքը Ջուլետտան էոր սիրում է նրանՏղան առանց մի խոսք արտասանելու ծոցից հանում է հուշատետրըդրանից խնամքով պահած թուղթը ու մեկնում նրանԿինը նայում է ու կասկարմիր կտրումՏղան ետ է վերցնում նամակըդնում տեղըԱնտոնիոն ներում է խնդրում Ջուլետտայից այն բանի համարոր թեև այլևս չի գնացել նրա մոտբայց չի կարողացել մոռանալ նրանԱյդ թուղթը անգնահատելի գանձ է իր համարորի շնորհիվ է դարձել այնինչ է այժմԻնքը չի մոռացել նրանբայց Ջուլետտան կարծես թե մոռացել է այն անդունդըոր բաժանում է նրանցԲայց նա հաշվի չի առելոր ներքև գտնվողները երբեմն թևեր են առնումթռչում վերև վրիժառության զգացումովՆա հասել է իր նպատակինբայց նորից սիրել նրանով խաղում է ուրիշի նվիրական զգացումների հետով տարբերություն է դնում վերևի ու ներքևի միջևավա՜ղչի կարող:
Այսպես է վերջանում իտալական սիրավեպըՀերոսը համեմատում է իրեն Անտոնիոյի հետ այն հակադրությամբոր այստեղ նա է՝ բուրժուական միջավայրի ծնունդտաքուկ ապրելու սովորկամազուրկփափկամարմին մի ինտելիգենտոր առաջին իսկ հարվածից ընկնում է այլևս չելնելու համարիսկ այնտեղ նա՝ աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստանթափառական մի պատանիերկաթակուռ կամքովորով զինված ոչ թե ընկճվում էայլ ո՜վ գիտե ինչ դժվարություններ հաղթահարում ու հասնում գլխապտույտ բարձունքները:
Այսպես իր դասակարգը իբրև մի մակաբույծ պիտի չքանա անհետ՝ տեղի տալով նրա´նցորոնք ներքևից բարձրանում են վերև

ար-Դոսի «Ես և Նա» պատմվածքը շատ գեղեցիկ և նույնիսկ ուսուցողական պատմություն է: Պատմվածքի գլխավոր հերոսներն են՝ ԵՍ-ը և ՆԱ-ն, որոնց շուրջ ծավալվում են իրադարձությունները։ Նրանք երկուսն էլ հայտնվում են նույն իրավիճակում՝ սիրահարվում են անպատասխան սիրով և մերժվում իրենց սիրած էակների կողմից։

Ես-ը չդիմանալով կայքնի ուժգին հարվածին միանգամից կործանվում է խափնված սիրուց: Նրա համար աղջկա մի նամակը դառնում է կործանարար և ճակատագրական: Նրան թվում էր, որ նրանք միշտ իրար հետ են լինելու, ունենալու են չքնաղ ապագա, բայց արի ու տես, որ աղջիկը այդպես չկամեցավ։ Եվ այս ամենից տանջված, Ես-ը թողնում է համալսարանը, իր դիսերտացիայիան և ապագայի երազանքները։ Նա կործանում է իր կյանքը տրվելով խմիչքին, կանանց և ընկերներին։ Երբ հանդիպում է նախկին սիրուն շատ է ապշում և ամաչում իր արաքների համար։ Նա սկսում է փնտրել այդ ամենի պատճառը և չի գտնում։

Նա-ն նման էր Ես-ին,սակայն տարբերությունը շատ էր նրանց մեջ։ Սկզբում երկուսն էլ սիրում էին իրար և կապված էին մի ջութակի մեղմ ձայնից: Այդ ջութակի հնչյուները Ջուլետիայի սրտից եկած ձայներ էին, գեղեցիկ, նուրբ, քնքուշ և միշտ լսելի: Մի չարաբաստիկ օր պատուհանը չի բացվում, և երբ Անտոնիոն հուսահատված որոշում է լքել, պատուհանի մի փեղկը կիսաբաց է լինում, և Ջուլետան առաջին հերթին մի կոպեկ է նետում, ապա մի թղթի կտոր, որում ասվում էր ՝
«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։
Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։
Անտոնիոն հուսահատված այս ամենինց հեռանում է, բայց ոչ անվերադարձ: Ջուլիետայի այս արարքը նրան ստիպում է վրեժխնդիր լինել և հասնել բարձունքներին, որ աղջկա հետ հավասար լինի։ Երբ նրան դա հաջողվում է, աղջիկն է արդեն գալիս, ընկնում ոտքերը, բայց Անտոնիոն ուղղակի ցույց է տալիս այդ թղթի կտորը, որ շատ բան փոխեց իր կյանքում։

Ես-ի կերպարը դա թույլ մարդիկ են, ովքեր մի փոքր բանից ընկճվում են և հուսահատվում։ Այո՛, մարդիկ տառպում են սիրուց, բայց միշտ էլ կարողանում են իրենց գտնել և հավաքել։ Ես-ը ընտրեց թույլ մարդկան ճանապարհը և կործանեց իր կյանքը, մինչդեռ կարող էր թքած ունենալ աղջկա վրա և դառնար նշանավոր մեկը։ Ասում են, որ ամեն անգամ, երբ մեկը քեզ հիասթափեցնում է սիրո հարցում, դու գտնում ես քո մեջ ավելի լավ գծեր, որոնց մասին նույնիսկ չգիտեիր։ Իհարկե սիրելը հեշտ չէ, բայց սիրվելն է շատ դժվար։

Նա-ի կերպարը այն մարդիկ են, ովքեր կյանքի ուժ ունեն։ Նրանց համար կապ չունի, թե որքան դաժան է կյանքը նրանք միշտ պատրաստ են պայքարելու։ Պայքարելու կյանքի համար, իրենց անվան պատվի համար և իրենց երազանքների։ Ո՞վ կպատկերացներ, որ թղթի մի կտոր կարող էր այդքան փոխել Անտոնիո կյանքը։

Комментариев нет:

Отправить комментарий