Պատրիկյանը տանտիրոջը խնդրում է մի քանի օրով երկարացնել սենյակի վարձը տալու ժամանակը, քանզի ինքը հիմա աշխատանք չունի։ Պատրիկյանը նախկինում եղել է ուսուցիչ գավառական մի դպրոցում, սակայն դպրոցը փակել են։ Դրանից հետո նա ցանկացել է գնալ արտասահման՝ ուսումը շարունակելու, սակայն հովանավոր չի գտել, իսկ հիվանդանալուց հետո էլ ծախսել է խնայած ամբողջ փողը։ Պատրիկյանը հույս ուներ, թե իր երկու գրքույկներից բավականին վաճառված կլինեն, բայց գրախանութում ասում են, որ վաճառվել է միայն մեկ գրքի 5 օրինակ։ Երբ Պատրիկյանը գնում է խմբագրատուն, որտեղ նա հաճախ էր լինում, և նրան խնդրում են թերթը լրացնելու համար որևէ նյութ գրել, Պատրիկյանն սկսում է հոդված գրել մի գրողի մասին, որ գրքից երեք ամսվա ընթացքում վաճառվել է ընդամենը 5 օրինակ։
Նար-Դոսի «Նեղ օրերից մեկը» պատմվածքում ներկայացված են կյանքի, ապրուստի, մարդու խնդիրները և կյանքը ընդհանրապես։
Գլխավոր հերոսը՝ Պատրիկյանը, գումար չունենալով, չի կարողանում վճարել իր բնակարանի վարձը։ Նա խնդրում է տիրոջը, որ մի փոքր ժամանակ տան իրեն։ Սակայն ամեն կերպ գումար գտնելու փորձերը անհաջող են ավարտվում։ Պատրիկյանի գրած գրքերից քիչ քանակ է վաճառվում, տպարանը փող չուներ, որ աշատավարձ տար, իսկ գործընկերները գումար չունեին, որպեսզի պարտքով տային։
Պատմվածքը կարծես անավարտ է, բայց դա ունի իր նշանակությունը։ Նեղ օրերը մեր կյանքում են շատ են լինում և դրանք անվերջ են։ Ահա, այսօր դու հարուստ ես, ուրախ, կուշտ, իսկ հաջորդ օրը այդ ամենը կարող է կորչել։ Բայց պետք է հիշել, որ այդ նեղ օրերը միշտ էլ ավարտվում են։
Комментариев нет:
Отправить комментарий