Նույնիսկ XVII դարումգիտնականները չունեինմիասնական կարծիք. նրանց միմասը, այդ թվում` ԻսահակՆյուտոնը, պնդում էր, որ լույսըթեթևագույն մասնիկների հոսք է,մյուսները՝ որ այն կազմված էալիքներից: Առաջինները լույսիանդրադարձումը բացատրումէին՝ ենթադրելով, որ մասնիկներընյութի մակերևույթից այնպես ենհետ ցատկում, ինչպես բիլիարդիգնդակները՝ դաշտի կողերից: Այստեսությունը լույսը դիտում էրորպես ֆոտոնների՝ տարրականմասնիկների շարժում: Սակայնայն չէր բացատրում լույսի բեկմաներևույթը. ինչո՞ւ է մասնիկների միմասը հետ ցատկում նյութիմակերևույթից, իսկ մյուսը՝անցնում: Այս և նման շատերևույթներ ավելի հեշտ էինբացատրվում լույսի ալիքայինտեսության դիրքերից, որիհեղինակը անգլիացիֆիզիկոս Թոմաս Յունգն էր (1773–1829): Սակայն Յունգը չէրընդունում լույսի` մասնիկներիհոսք լինելու գաղափարը: Միայն1905 թվականին ԱլբերտԱյնշտեյնն ապացուցեց, որ լույսըմիաժամանակ ունի և՜մասնիկների, և՜ ալիքներիհատկություններ: Ժամանակակիցպատկերացումների համաձայն՝լույսը էլեկտրամագնիսականալիքների տարատեսակ է:Արեգակի և աստղերի, կրակի ևէլեկտրական կայծի լույսը ծնվումէ մինչև մի քանի հազարաստիճան տաքացածատոմներում: Բայց լինում էնաև «սառը» լույս, որն արձակումեն փտած փայտը, լուսատտիկները, տաք ծովերիջրերում բնակվող որոշմիկրոօրգանիզմներ և մարդկանցստեղծած լուսարձակող ներկերը:Այդ լույսն առաջանում էքիմիական ռեակցիայիարդյունքում, և այս դեպքումարդեն շատ տաքանալըպարտադիր չէ:
Комментариев нет:
Отправить комментарий