понедельник, 7 декабря 2020 г.

07.12.2020

 

Կարդա տեքստը, գտիր բարդ նախադասությունները և դրանց բաղադրիչ նախադասությունների կապակցման միջոցերը։

Բայց այդ բառը մեր նախնիները փոխ են առել հին հունարենից և ժամանակին օգտագործելիս են եղել երկու նշանակությամբ՝ «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»։

Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։

  1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունը։
    Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։– Ենթակա
  2. Տեքստում ընդգծված բառերը ենթարկիր ձևաբանական վերլուծության։

Ժողովրդական- ածական

բայց- համադասական շաղկապ

նախնիները- գոյական

ժամանակին -ժամանակի մակբայ

երկու- թվական

հին-ածական

որոնց- հարաբերական դերանուն

իրենց- անձնական դերանուն

Խելքը շուկայում չե՞ն ծախում

Ժողովրդական իմաստուն խոսք է. խելքը բնատուր է, բավական չափով էլ՝ «մարզովի»։ Բայց եթե շուկայում չեն ծախում, ապա գոնե … կշռում են։ Չե՞ք հավատում։ Վերցրեք տաղանդ բառը, որի այժմյան իմաստը բոլորիդ է հայտնի։ Բայց այդ բառը մեր նախնիները փոխ են առել հին հունարենից և ժամանակին օգտագործելիս են եղել երկու նշանակությամբ՝ «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»։-

Այդ դեռ քիչ է։

Հին հունարեն տա՛լանտոն պարզապես նշանակել է…. «կշեռք» (ինքն էլ կազմված է տալանտո՛ո բայի հիման վրա, որ նշանակել է «տատանել, ճոճել». պատկերացրեք կշռելու պահը)։ Տա՛լանտոն նշանակել է նաև«կշռաչափ՝ 26,2կգ», «ոսկեդրամի չափ». 1 տաղանդ ոսկին հավասար է եղել 10 արծաթյայի։ «Ուրիշներից ետ չմնալու համար»՝ այդ բառը հույներից վերցրել են և անգլիացիները, որոնց լեզվում, բացի վերևի իմաստներից, բառը նշանակում է նաև «փափագ, ցանկություն, կամք»։ Հին ֆրանսերենում էլ նշանակել է «կշռի չափ», բայց հյուսիսում և հարավում՝ նաև «ցանկություն», իսկ լանգեդակերենում՝ «ուտելու ցանկությունւ, քաղց»։ Տեսեք, թե ո՛ւր է հասել «կշեռքը»։

Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։ Խորենացին գրում էր. «… Խոստանայ հինգ հարիւր կին գեղեցիկ եւ հազար քանքար ոսկւոյ, զի օգնեսցէ նոցա….» («Խոստանում է հինգ հարյուր գեղեցիկ կին և հազար քանքար ոսկի, որ օգնի իրենց»)։

Ուրեմն, դուրս է գալիս, որ եթե նկատի ունենայինք քանքար-ի ցույց տված կշիռը, մեկի մասին «քանքար ունի, քանքար+ավոր է» ասելիս պիտի հասկանայինք, որ նա… 138 լիդր, այսինքն 45կգ 333գ խելք ունի։ Իսկ տաղանդավորի խելքը մի քիչ ավելի թեթև է, ընդամենը 26,2 կգ…

вторник, 1 декабря 2020 г.

ՄԱԿ-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

 Միավորված ազգերի կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն 193 անդամ պետությունների (տես անդամ երկրների դրոշների և ՄԱԿ-ի համակարգի pdf պաստառները) միավորում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, ազգերի միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու, սոցիալական առաջընթացը, կենսամակարդակի բարելավումը և մարդու իրավունքները խթանելու նպատակների շուրջը: 

Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ. մարտի 2-ին, իսկ նույն  տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է  միջազգային մի շարք պայմանագրեր:

ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։

Ի հավելումն՝ Համաշխարհային բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան և Արժույթի միջազգային հիմնադրամը ևս գրասենյակներ ունեն երկրում:


ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագիր (ՄԱԿԶԱԾ)

2015 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության կառավարության (ՀՀ կառավարություն) և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) միջև համաձայնեցված սույն Զարգացման աջակցության ծրագիրն իրենից ներկայացնում է ռազմավարական ծրագրային շրջանակ, որը 2016 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում որպես ուղեցույց է ծառայելու ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև իրականացվելիք համագործակցության համար: Սույն ծրագրով ընդգծվում է Հայաստանի տեսլականը և երկրի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու պատրաստակամությունը՝ միաժամանակ հաշվի առնելով այն իրողություններն ու հնարավորությունները, որոնք պայմանավորված են Հայաստանի` որպես միջինից ցածր եկամուտ ունեցող երկրի զբաղեցրած դիրքով: Ծրագիրը հիմնված է լինելու ստեղծագործ ու նորարարական մոտեցումների վրա և ներգրավելու է զարգացման ոլորտի ոչ ավանդական գործընկերներին և դոնորներին:

Զարգացման ոլորտում համագործակցության ակնկալվող յոթ հիմնական արգասիքները, որոնք կոչվում են «արդյունքներ», միասնաբար սահմանվել են ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան թիմի և քաղաքացիական հասարակության կողմից: Այդ արդյունքները համապատասխանեցված են ՀՀ 2014-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում ամրագրված առաջնահերթություններին և Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ-ներ): Նշված արդյունքները ձևավորվել են ՄԱԿ-ի հայաստանյան թիմի համեմատական առավելությունների հիման վրա և կոչված են աջակցելու «Հետ-2015» Օրակարգի իրականացմանը, քանի որ 2016 թվականից սկսած՝ ԿԶՆ-ները կլինեն երկրի մակարդակով ՄԱԿ-ի գործունեության առանցքային հիմքը: ՄԱԿԶԱԾ-ի հիմքում ընկած են նաև հետևյալ հինգ ծրագրային սկզբունքները՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում, գենդերային հավասարություն, շրջակա միջավայրի կայունություն, արդյունքներին միտված կառավարում և կարողությունների զարգացում:

  1. Արդարացիկայուն տնտեսական զարգացում և աղքատության կրճատում
  2. Ժողովրդավարական կառավարում
  3. Սոցիալական ծառայություններ և ներառում
  4. Շրջակա միջավայրի կայունություն և դիմակայունության ձևավորում

понедельник, 30 ноября 2020 г.

30.11.2020

 

  1. Տրված նախադասություններում գտիր
  • բաղադրիչ նախադասությունները
  • բաղադրիչ նախադասությունների կապակցման միջոցները
  • բաղադրիչ նախադասությունների հարաբերությունը միմյանց հետ (որն է որին համազոր, որին՝ ստորադաս)։

2. Փորձիր կազմել նախադասությունների գծապատկերը։

3. Հետևություն արա երկրորդական նախադասության դիրքի, գլխավորի ու երկրորդականի կապակցման միջոցների, համազոր նախադասությունների կապակցման միջոցների մասին։

96.Ա. Եթե մարդու էությունը այդ ժամանակից ի վեր էսպես փոխված լիներ, Բ. մենք այսօր հազիվ թե հասկանայինք այդ ստեղծագործությունը:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

97. Ա. Այս գործն այսօր այնքան ժամանակավրեպ է, Բ. որ երիտասարդության շրջանում չունի գրեթե ոչ մի ընթերցող:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

98. Ա. Կարելի՞ է արդյոք, անտեսել այն հանգամանքը, Բ. որ սփյուռքի հայության մի ստվար մասը արևելահայերեն է խոսում և նոր ուղղագրությամբ է գրում:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ-ին:

99.Ա. Անհավատալի է ուղղակի, Բ. որ ես այդ հերոսական մարդու կողքին էի:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

100.Ա. Սահմանամերձ Բագարան գյուղն այնտեղ է, Բ. որտեղ միախառնվում են Արաքսն ու Ախուրյանը:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

101.Ա. Նրանց մեջ կան լուրջ գիտնականներ, Բ. որ նոր փաստեր են կուտակել և հնարավորություն են փնտրում դրանք շրջանառության մեջ դնելու:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Ն -ին:

102.Թեև Սարոյանը երկու անգամ եղել էր Հայաստանում, ես նրան չէի տեսել:

Բարդ համադասական նախ., քանի որ բաղադրիչները չեն լրացնում մեկը մյուսին:

103.Ա. Սարոյանի բացառիկությունն այն էր, Բ. որ դարձավ նաև իր հարազատ ժողովրդի մեծ գրողներից մեկը:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

104.Ա. Փորձի ադրյունքն այնպես ստացվեց, Բ. ինչպես կանխատեսել էր գիտնականը:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

105.Ա. Սարոյանը գրականության մեջ կարևորը ոգին է համարում, Բ. որովհետև գրականությունը ամենից առաջ ոգի է և դրանից բխած կենսափիլիսոփայություն:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

106.Ա. Եթե նա իր խոստումը կատարի և պայմանավորված օրը իր զորքով հասնի մեզ օգնության, Բ. թշնամին չի կարողանա դիմադրել:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

107.Ա. Նրան ցո՛ւյց տվեք, Բ. որ դուք սուր միտք ունեք:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

108.Ա. Հիշողությունը կարող է խամրել և բթանալ, Բ. եթե չի հարստանում սեփական տաառապանքի փորձով:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

109.Ա. Մեր ազգային ոգու, ոճի, հոգեբանության, ավանդների և միջազգային գեղարվեստական մտածողության համաձուլվածքից ծնունդ է առել գրական վիթխարի մի երևույթ, Բ. որ մեկ բառով սարոյանական է կոչվում:

Ա-ն (ստորադաս) (քերականորեն լրացնում է) է Բ -ին:

понедельник, 9 ноября 2020 г.

09.11.2020

 

  1. Տրված նախադասություններում գտիր դերբայական դարձվածը, վերածիր այլ երկրորդական նախադասության։
  2. Նշիր՝ ինչ փոփոխություն արեցիր։

55․ Խոնարհ բարևում էր գյուղամիջում իրեն հանդիպողներին ու անհետանում։

——

56․ Ծերունի Մովսեսի գալուց հետո կարծես մի ծանր քար ցած ընկավ նրա կրծքից։

Կարծես մի ծանր քար ցած ընկավ նրա կրծքից, ծերունի Մովսեսի գալուց հետո։

57․ Որոշ պահերին ես մոռանում էի Հայաստանից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա լինելս։

Հայաստանից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա լինելս Որոշ պահերին մոռանում էի։

58․ Այս ամենը տեսնելուց հետո չէի կարող խորագույն հարգանքով չլցվել մանկավարժների հանդեպ։

Չէի կարող խորագույն հարգանքով չլցվել մանկավարժների հանդեպ, այս ամենը տեսնելուց հետո։

59․ Հնադարյան ձեռագրի կաշեպատ կազմի վրա ամրացված մոմը, աղոտ կերպով լուսավորում էր գրատունը։

Գրատունը, աղոտ կերպով լուսավորում էր հնադարյան ձեռագրի կաշեպատ կազմի վրա ամրացված մոմը։

60․ Եվ բոլորովին պատահական չէ մեր համերգին այդքան շատ տեղացիների ներկա լինելը։

Այդքան շատ տեղացիների ներկա լինելը, բոլորովին պատահական չէ։

61․ Նա ինձ հանգամանորեն ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպությունը։

Իր ղեկավարած կազմակերպությունը, նա հանգամանորեն ինձ ներկայացրեց։

62․ Նստած էի, այո՜, օդաչուական խցիկում ու վայելում էի այն օրերին ակնկալածս։

——

63․Ես գնում եմ և ճանապարհին պատահող տղաներին ու աղջիկներին նախանձում։

Ճանապարհին պատահող տղաներին աղջիկներին նախանձելով, գնում եմ։

64․ Ընդհանրապես գյուղի գործերին չխառնվող Պետին, այդ օրը շատ անհանգիստ էր։

Այդ օրը շատ անհանգիստ էր, ընդհանրապես գյուղի գործերին չխառնվող Պետին։

65․ Ժպիտը երեսին՝ մոտեցավ ինձ և պատվիրեց ձիուն լավ նայել։

Պատվիրեց ձիուն լավ նայել, ժպիտը երեսին՝ մոտենալով ինձ։

четверг, 29 октября 2020 г.

29.10.2020

 


  1. Նախորդ դասի աշխատանքի քննարկում, շարադրանքների ընթերցում։
  2. Նախադասություններում տեղադրիր ներքեւում տրված բառերը՝ անհրաժեշտ ձեւափոխություններով։ Նախադասությունները շարահյուսական վերլուծության ենթարկիր, գծիր դրանց գծապատկերները։

—Ո՜ վ մարդիկ, երկնքից ձեր խնդրանքը, միշտ իմ ոտքերի տակ է,— մրմնջաց բանաստեղծը։

Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս՝ ընկրրկելով փողոցով անցնում քաղաքապետի առջև։

Մենք խուսափում էինք նրա գործած արարքի մասին որևէ հարց տալ, թեև ինքը պահանջ էր զգում իր մտքերն արտահայտելու։

Հաճախ նա գիշերները վեր էր թռչում խայթվածի պես, գալարվում անկողնու մեջ, ճչում հրդեհում այրվածի նման, հետո լռում սարսափից։

—Հո չե՞ս հիվանդացել,— սրտագին ձայնով հարցրեց նա ինձ և մոտեցավ ուշադիր աչքերով նայեց, — գույնդ տեղն է, միայն տխուր ես երևում։

Անթարթ հայացքով Լիլիթը շարունակ դիմացավ սողունին, սակայն օձը, ի վերջո նայեց նրա հայացքի կայծակին, սուլեց և մի ակնթարթում անհետացավ։

четверг, 22 октября 2020 г.

22.10.2020

 


1.Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։

Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։ Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։ Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։ Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խախտելու համար։
Երբ մտացածին պատկերներն անէացանառօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։
Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, բոբիկ ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

понедельник, 19 октября 2020 г.

19.10.2020

 

  1. Բառերը համապատասխան փոփոխության ենթարկելով տեղադրիր բաց թողած տեղերում։
  2. Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը, որոշիր կառուցվածքը, կառուցիր գծապատկերը։

31. Տիկին Վարսենիկը նույնպես կերակուր պատրաստելու վերջին րոպեին, երբ կրակը ուժեղանալով փչացրել էր ամեն ինչ, զբաղվում էր լուրեր կարդալով:- բարդ ստորադասական

32. Այդպիսի անվանի շներ կային Գորիսում, որոնք, որդոց որդի ապրելով միևնույն տանը, վարժվել էին տերերի բնավորությանը, իսկ դրանցից մի քանիսն այնքան էին երես առել, որ իրենց վարքով ու բնավորությամբ նմանվում էին տերերին: -բարդ ստորադասական

33. Վարժարանի տղաները խմբերով հաճախ գալիս էին լողանալու, ու թեև իրենց հետ բերում էին մեծահասակ մեկին, այդ էլ նրանց չէր փրկում կռիվներից, երբ մտնում էին մեծ ճանապարհի տղաների կառուցած լողավազանները: -բարդ ստորադասական

34. Ուսանողները հեռանում էին՝ սպառնալով վրեժ լուծել, երբեմն հեռու քար էին շպրտում, իսկ մեծ ճանապարհի տղաները, նրանց քշում էին, վերադառնում էին գետափ, որտեղ իրենք թագավոր:-բարդ ստորադասական

35. Գարնանամուտին գետը, ափից դուրս գալով, հեղհեղում էր շրջակայքը՝ քարեր գլորելով այնպիսի դղրդոցով, որ թվում էր, թե փլվում էին լեռները։ -բարդ համադասական

36. Կյորեսի լեզուն նման էր մի չքնաղ հին գորգի․ ինչքան հնանում, մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները, և պատահում էր, որ երբ Մինան այդ հին գորգը տանում էր գետը՝ լվանալու, լաց էր լինում ու նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն: -բարդ ստորադասական

37. Եվ խոսքի վերջում միանգամայն անկեղծ ու անդող ձայնով նա իր միակ եղբորն ասաց, որ պահում է հայ եկեղեցու ծեսը։-բարդ համադասական-

понедельник, 12 октября 2020 г.

12.10.2020

 

  1. Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։

2. Տեքստի բարդ նախադասությունները դուրս գրիր, վերլուծիր շարահյուսորեն, գծիր դրանց գծապատկերը։

3. Արտագրածիդ մեջ թնդգծիր դերբայական դարձվածները, որոշիր դրանց շարահյուսական պաշտոնը։

Նեմրութ լեռան ալ կարմիր կակաչներով ծածկված լանջերին, հուռթի կանաչի մեջ տարածված էր Թեղուտը՝ շրջապատված խաղողի որթատունկերովգողտրիկ պուրակներով: Լեռնային թափանցիկ օդը, ձյունափակ գագաթները, դեպի բարձունքները գալարվող կածանները, վերևներից հոսող փրփրադեզ գետակները, ստեղծել էին հեքիաթային բնապատկեր: Իրենց բնության նման խրոխտ ու խիզախ էին թեղուտցիները՝ պարզ ու շիտակ մարդիկ՝ զերծ ձևականություններից ու խորամանկություններից: Ցերեկն աշխատում էին, գիշերները հավաքվում, որևէ մեկի տանը ու ծայր էր առնում զրույցը՝ համեմված հրաշախատում առասպելներով ու ժողովրդական դյուցազներգությամբ: Քանի ազատատենչ պատանիների սրտեր հրդեհեցին այդ գիշերները, վրեժով լցրին, հերոսացման մղեցին: Հյուրընկալ էր թեղուտցի Մարգարի օջախը: Ընտանիքը բազմանդամ էր, ապրում էին բոլորը միասին՝ սիրով ու համերաշխ:

Գծապատկերներ

1․ Նեմրութ լեռան ալ կարմիր կակաչներով ծածկված լանջերին, հուռթի կանաչի մեջ տարածված էր Թեղուտը՝ շրջապատված խաղողի որթատունկերով, գողտրիկ պուրակներով:

2․ Լեռնային թափանցիկ օդը, ձյունափակ գագաթները, դեպի բարձունքները գալարվող կածանները, վերևներից հոսող փրփրադեզ գետակները, ստեղծել էին հեքիաթային բնապատկեր:

3․ Ցերեկն աշխատում էին, գիշերները հավաքվում, որևէ մեկի տանը ու ծայր էր առնում զրույցը՝ համեմված հրաշախատում առասպելներով ու ժողովրդական դյուցազներգությամբ:

4․ Քանի ազատատենչ պատանիների սրտեր հրդեհեցին այդ գիշերները, վրեժով լցրին, հերոսացման մղեցին:

четверг, 8 октября 2020 г.

08.10.2020

Ներքեւի տեքստում լրացրու բաց թողած տառերը եւ կետադրիր։

  1. Գտիր տեքստում բարդ ստորադասական նախադասությունները, առանձնացրու կապակցման միջոցները։
  2. Գտիր դերբայական դարձվածները, որոշիր՝ շարահյուսական ինչ պաշտոն ունեն։

Վայրկյաններն անցնում էին: Զգում էր, որ գանձի վրա հենց այդպես կծկված էլ պիտի ընդունի մահը: Գիտակցությունը թույլ չէր տալիս անզգույշ քայլ կատարել: Մինչ խորհրդածությունների մեջ էր, ականջի տակ հնչեց մի խլացնող թնդյուն սոսկալի հարված զգաց մեջքի աջ կողմում, չհասցրեց նույնիսկ ուղղվել և փլվեց փոսի մեջ: Հետո մարմինը կրակից բռնկված տերևի նման կծկվեց, և նա կրծքով խոնարհվեց ոսկով լի ափսեի վրա դեմքը հողի մեջ: Անդորր իջավ փոսի վրա: Վերևում՝ կրակի կողքին կանգնած էր անծանոթը ատրճանակը ձեռքին: Երկար ժամանակ ակնդետ նայում, հետաքնին հայացքով զննում էր փոսում փռված մարմինը, կարծես ուզում էր իմանալ մեռած է արդյոք: Ապա ոսկով հափշտակված, հապշտապ դեն նետեց ծխախոտի մնացորդը, ատրճանակը ձեռքին թռավ փոսը ոչ մի վայրկյան հայացքը չհեռացնելով նրանից: 

четверг, 24 сентября 2020 г.

24.09.2020

  1. Տրված տեքստը արտագրիր, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Առանձնացրու բարդ նախադասությունները, որոշիր կապակցման միջոցները։

Երեսնամյա կտրիճ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը մեկը մյուսի հետևից հնազանդեցներով ռազմաշունչ ու ռազմատենչ ցեղերի։ Պաշարելով շքեղաշուք քաղաքներից մեկը, զորավարը հրամայեց փայտամած ելանները մոտեցնել պարիսպներին։ Մի պահ թվաց նրան, զորապետերը հապավում են, ուստի վահանով պաշտպանելով վերևից տեղացող նետերից, սկսեց կառչելով մագլցել։ Նա հասավ պարսպի ատամնաշարին ու հանելով վահանը հնդիկների մի մասին սրախողխող արեց խուճապի մատնելով մյուսներին։ Ասես իր զինվորներից լքված, նա հիանալի թիրախ էր ոսոխի համար, որովհետև միջնաբերդի կողմից ճայթյունով սլանում էին նետերը։ Ասպարի ծանրությունից արքայի ձախ թևն արդեն հոգնել էր։ Ներքևից սրտապատառ գոռում էին, պահանջում թռչի ցած, որտեղ տասնյակ ձեռքեր պատրաստ էին բռնելու պաշտելի զորավարին։ Բայց Մակեդոնացին չլսեց։ Անգամ կատարեց երբևէ չլսված ու չտեսնված անօրինակ արարք, պարսպի վրայից թռավ թշնամիներով լի քաղաքը։

вторник, 15 сентября 2020 г.

Որսորդը և Կաքավը

Ես Գրաբարով կարդացի Որսորդը և Կաքավը առակը, ունեմ նաև ձայնագրություն: Առակները ինչպես գիտենք շատ ուսուցողական իմաստներ են կրում իրենց մեջ, այս առակը ևս ետ չի մնում մնացածից: Առակը կարդալով առաջին տպավորությունը այն է, որ կաքավը դավաճան է, և իր կաշին փրկելու համար մատնում է իր ազգականներին: Իսկ որսորդը դավաճանությունը չհանդուրժող մարդ է և այն պատճառով, որ կաքավը դավաճան էր, նա սպանում է կաքավին: 

воскресенье, 23 августа 2020 г.

Գուլիվերի ճանապարհորդությունները

Վեպում հաղորդվում է, որ Գուլիվերը հայրենի ՆոթիՎեպում հաղորդվում է, որ Գուլիվերը հայրենի Նոթինգհեմշայր մեկնելիս իր նախորդ ճանապարհորդությունների մասին ձեռագրերը թողնում է իր բարեկամի` Ռիչարդ Սիմփսոնի մոտ։ Վերջինս կրճատում է դրանք և հրատարակում։ Հետագայում Գուլիվերն իր նամակում դժգոհում է կատարված կրճատումների ու թվագրական սխալների առիթով:
Լեմյուել Գուլիվերը ծնվել է Նոթինգեմշայրում։ Նրա հայրը մանր կալվածատեր էր։ Լեյդենում հերոսը ուսումնասիրում է բժշկություն, ամուսնանում է Մերի Բըրտոնի հետ, մի քանի նավերի վրա ճամփորդում  է որպես բժիշկ։
1699 թ. մայիսի 4-ին Հնդկաստանի մոտ նավը, որով ճամփորդում էր Գուլիվերը, կործանում են ահեղ ալիքները, իսկ հերոսը հրաշքով փրկվում է և ափ է դուրս գալիս անհայտ երկրում: Դա Լիլիպուտիան է: Արթնանալով տեսնում է, որ ձեռքերը, ոտքերն ու մազերը բազում բարակ թելերով կապված են գետնին։ Լիլիպուտիայի բնակիչները տասներկու անգամ ավելի փոքր են Գուլիվերից. նրանց հասակը վեց մատնաչափ է, նմանապես փոքր են նաև բույսերը, կենդանիները և այլն։ Երկիրը կառավարում է կայսրը, որի հասակը մի եղնգաչափ բարձր է մյուսներից. դա բավական է պատկառանք ազդելու համար։ Այն բանից հետո, երբ Գուլիվերը խոստանում է հավատարիմ լինել լիլիպուտների թագավորին, նրան ազատում են: Ռիդրեզելը` գաղտնի գործերի գլխավոր քարտուղարը, Գուլիվերին պատմում է, որ պալատականները բաժանվել են երկու կուսակցության` Տրեմեկսըն կամ բարձրակրունկներ, որոնք ավելի շատ են և որոնց հովանավորում է թագաժառանգը, և Սլեմեկսըն կամ ցածրակրունկներ, որոնց հովանավորում է թագավորը, և որոնց ձեռքին են պաշտոնները։
Լիլիպուտիան պատերազմի է պատրաստվում Բլեֆուսկու կղզու դեմ։ Այնտեղ ապրում են նույն ռասայի մարդիկ, սակայն այն բանից հետո, երբ արքայորդին ձուն բութ մասից կոտրելիս վնասել էր մատը, կայսրը հրամայել է այդուհետ ձուն կոտրել միայն սուր կողմից` հակառակ ավանդույթի։ Ժողովուրդը բաժանվել է երկու մասի` սուրծայրականներ ու բութծայրականներ. տեղի է ունեցել վեց ապստամբություն, բութածայրականները պարտվել են ու հեռացել երկրից. վերջիններիս մեղադրում են կրոնին դեմ ընվզելու մեջ, սակայն նրանք պնդում են, թե գրքում գրված է, որ ձուն հարկավոր է կոտրել հարմար ծայրով։ Կայսրը Գուլիվերին խնդրում է պատերազմի ժամանակ աջակցել իրենց: Նա նպատակ ունի հաղթել բութծայրականներին ու ստրկացնել նրանց` Բլեֆուսկուն դարձնելով իր երկրի մի գավառը։ Ի դեմս կայսեր կերպարի Սվիֆթը ծաղրում է Անգլիայի թագավոր Գեորգ I-ին։ Հեղինակն անդրադառնում է թորիների ու վիգերի հակամարտությանը (բարձրակրունկներ ու ցածրակրունկներ), իսկ բութծայրականների ու սուրծայրականների անիմաստ պատերազմի այլաբանությամբ պատկերվում են կաթոլիկների ու բողոքականների կրոնական տարաձայնությունները։
Գուլիվերը հրաժարվում է օգնել ստրկացնել Բլեֆուսկուի ժողովրդին։ Նա միայն բերում է բլեֆուսկացիների ողջ նավատորմը՝ այդկերպ զրկելով նրանց պատերազմելու հնարավորությունից: Բլեֆուսկուից եկած պատվիրակությունը հաշտություն է կնքում Լիլիպուտիայի համար օգտակար պայմաններով։
Հետագայում ժողովուրդը Գուլիվերին մեղադրում է դավաճանության մեջ և դատապարտում կուրացման։ Գուլիվերը չի ցանկանում կռվել նրանց դեմ և հեռանում է Բլեֆուսկու, որտեղից էլ 1701 թ. սեպտեմբերի 24-ին նա  մակույկով ճանապարհվում է տուն։
Հայրենի երկրում Գուլիվերը ցուցադրում է Լիլիպուտիայից բերված ոչխարներն ու կովերը և դրանով գումար է վաստակում։ Երկու ամիս տանը մնալուց հետո նա կրկին ճանապարհորդության է մեկնում «Էդվենչըր» (Արկածախնդրություն) նավով։ Անհայտ կղզում նավաստիներն ափ են իջնում քաղցրահամ ջրի պաշարները լրացնելու, բայց արագ հեռանում են, երբ հայտնաբերում են, որ կղզին բնակեցված է հսկաներով։ Չհասնելով ընկերների հետևից` Գուլիվերը մնում է կղզում։ Երկրի բնակիչները տասներկու անգամ մեծ են սովորական մարդուց:։ Հսկաներից մեկը` ագարակատեր, Գուլիվերին պահում է իր տանը։ Ագարակատիրոջ դուստրը Գուլիվերին քնեցնում է իր տիկնիկի անկողնում։ Գուլիվերին սովորեցնում են զվարճացնել մարդկանց և փողով ցուցադրում։ Գուլիվերը սկսում է նիհարել և այնքան է նիհարում, որ տերը, վախենալով, թե նա շուտով կմեռնի, հազար ոսկով վաճառում է նրան թագուհուն։
Գուլիվերը թագավորին պատմում էր իր հայրենիքի մասին` ամեն կերպ գովելով մարդկանց։ Երեք տարի Գուլիվերը մնում է հսկաների երկրում։ Մի անգամ, սակայն, զբոսանքի ժամանակ գիշատիչ թռչունը գողանում է արկղը, որի մեջ պահում էին Գուլիվերին, և գցում է ծովը։ Արկղը ծովից հանում են նավաստիները։ Սկզբում Գուլիվերին թվում է, թե նա գտնվում է Լիլիպուտիայում. քանզի հսկաների երկրում ապրելուց հետո նա սովոր էր տեսնել միայն հսկաների: Հսկաների թագավորը Սվիֆթի գրքի դրական հերոսներից է. նա բարի է, սկզբունքային, հմուտ կառավարում է երկիրը։ Մահվան սպառնալիքով արգելում է օգտագործել վառոդը, որի մասին պատմել էր Գուլիվերը։
1706 թ. օգոստոսի 5-ին Գուլիվերը մեկնում է նոր ճանապարհորդության։ Ծովահեններից փրկվելով` Գուլիվերը հայտնվում է Լապուտա երկրում, որը թռչող կղզի է։ Կղզու բնակիչների գլուխները հակված են կա´մ աջ կա՛մ ձախ, մի աչքը նայում է դեպի ներս, իսկ մյուսը` զենիթի ուղղությամբ։ Մարդիկ տարված են մաթեմատիկայով կամ երաժշտությամբ. նրանք մտազբաղ են և չեն հետաքրքրվում կենցաղային հարցերով։ Մայրաքաղաք Լագադոյում գտնվում է Ծրագրողների ակադեմիան, որտեղ մշակվում են շինությունների ու հողամշակման նորանոր ծրագրեր: Դրանք բոլորն էլ ուտոպիական են։ Ակադեմիայի ծրագրողներից մեկը փորձում է վարունգից արևի ճառագայթ ստանալ, մյուսը` սառույցից վառոդ, երրորդը` տուն կառուցել՝ սկսելով տանիքից և այլն։ Մի խումբ մարդիկ թղթերի վրա տարբեր բառեր են գրում և պատահական ընտրում դրանցից մի քանիսը. եթե ստացվում է իմաստալից նախադասություն, արտագրում են ու գիրք տպագրում։
Գուլիվերը մեկնում է Գլըբդըբդրիբ կղզի, որ նշանակում է վհուկներով ու կախարդներով բնակեցված։ Նրանք կանչում են մահացածների հոգիները ու նրանց ստիպում ծառայել իրենց։ Գուլիվերը տեսնում է Արիստոտելի, Ալեքսանդր Մակեդոնացու, Պոմպեոսի, Բրուտուսի և այլոց հոգիները։
Այնուհետև Գուլիվերը մեկնում է Լըգգնեգգ, որտեղ մնում է երեք ամիս։ Այստեղ ծնված երեխաներից ոմանք պատահականորեն լինում են անմահ։ Նրանց կոչում են ստրուլդբրուգներ։ Վերջիններս մինչև յոթանասուն տարեկանը սովորական մարդիկ են, սակայն դրանից հետո դառնում են թախծոտ, նախանձ, ժլատ, ագահ ու չար։ Նրանց ունեցվածքը ժառանգաբար անցնում է իրենց երեխաներին։ Լեզվի արագ փոփոխվելու պատճառով ստրուլդբրուգները չեն հասկանում մյուսներին։ Ստրուլդբրուգներն այնքան վանող տեսք ունեն, որ Գուլիվերի մեջ անմահ լինելու ոչ մի ցանկություն չի մնում։
1709 թ. մայիսի 6-ին Գուլիվերը մեկնում է Ճապոնիա, որտեղից էլ վերադառնում է տուն։
Գուլիվերը դառնում է «Էդվենչըր»-ի նավապետ։ Սակայն ճանապարհորդության ընթացքում նավաստիները որոշում են զբաղվել ծովահենությամբ և 1711 թ. մայիսի 9-ին Գուլիվերին միայնակ թողնում են մի կղզում։ Այստեղ ապրում են մարդանման արարծներ` յեհուներ, որոնք չգիտեն խոսել, մազոտ են, քայլում են չորեքթաթ, ունեն ճանկեր և այլն։ Յեհուները ծառայում են հուիհընհընմներին (նշանակում է ձի, ստուգաբանվում է՝ բնության կատարելիություն)։ Գուլիվերին հուհընհընմները համարում են յեհուների ցեղից, բայց հետո ընդունում են, որ Գուլիվերը մտավոր զարգացվածությամբ նրանցից բավական բարձր է։ Հուհընհընմները ընկերասեր, քաղաքավարի, հյուրասեր, մաքրասեր արարածներ են, օգնում են միամյանց։ Նրանք չունեն օրենքներ, իշխանություն կամ հարստություն, չգիտեն` ինչ են սուտը, կեղծիքը, պատերազմը։ Նրանք բոլորն իրավահավասար են։ Գուլիվերին այնքան է դուր գալիս հուիհընհընմների վարքուբարքը, որ նա ցանկանում է մնալ նրանց երկրում որպես նրանցից մեկը։ Սակայն ձիերը Գուլիվերին խորհուրդ են տալիս վերադառնալ իր երկիրը, քանզի ժողովը որոշում է կայացրել աշխատացնել նրան ինչպես յեհուներին։ Գուլիվերը նավ է կառուցում և 1714 թ. փետրվարի 9-ին ուղևորվում է տուն։
Տասնվեց տարի և յոթ ամիս տևած իր ճանապարհորդությունների մասին Գուլիվերը գրում է ոչ թե փառքի արժանանալու, այլ մարդկանց օգնելու համար։ Միայն թե մարդիկ փորձ չանեն գրավել յեհուների տարածքները, քանզի լիլիպուտների դեմ նավեր հանել չարժե, իսկ բրոբդինգնեգցիների ու լապուտացիների դեպքում դա անիմաստ է անել։ Հուիհընհընմների դեմ չարժե կռվել, դրա փոխարեն լավ կլինի օրինակ վերցնել նրանցից։ Գուլիվերն աստիճանաբար համակերպվում է մարդկանց ու փորձում է իր ընտանիքը դաստիարակել հուիհընհընմների նման։ Ռեդրիֆի իր տանը նա փորձում է պրակտիկորեն իրագործել հուինհընհընմներից ստացած առաքինության դասերը:

ԻՄ ԿԱՐԾԻՔԸ

Իմ կարծիքով գիրքը ավելի շատ արկածային է, քան ինչ-որ այլ ժանրի: Շատերի կարծիքը իմ կարծիքի հետ հնարավոր է չհամընկնի, սակայն ինչպես ասված է 1000 մարդ՝ 1000 կարծիք: Նախ և առաջ ասեմ, որ գիրքը շատ ուսուցողական է, այնքանով է ուսուցողական, որ այս բոլոր ճանապարհորդությունները Գուլիվերին տալիս են դասեր, տարբեր գիտելիքներ, իսկ գրքի շնորհիվ դրանք հասնում են նաև մեզ: Ճիշտն ասած գիրքը ինձ մոտ է գրեթե երեք տարի, մի քանի անգամ փորձել եմ կարդալ, սակայն մինրև վերջ չի ստացվել: Այս անգամ կարդացի մինչև վերջ և ստացվեց: Գրքի շնորհիվ ստացած ինֆորմացիան և գիտելիքները կփորձեմ օգտագործել կյանքի տարբեր իրավիճակներում:
Գիրքը խորհուրդ կտամ բոլորին, հավատացեք այնտեղ կգտնեք շատ կարևոր բաներ, որոնք հնարավոր է պետք գան կյանքում: 

пятница, 15 мая 2020 г.

Մերոնք

Մայիսյան ճակատամարտերի  պատմական նշանակությունը: Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի բովանդակությունը, այսպիսով, ռուս-թուրքականից դարձավ թուրք-անդրկովկասյան, իսկ ապրիլի սկզբից վերաճեց թուրք-հայկական զինված հակամարտության: Թուրք-հայկական պատերազմի վճռական փուլում հայությունը կարողացավ համախմբվել և արժանի հաղթանակներ տանել:  Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, Շիրակի և Ջավախքի դիմադրական մարտերը հարստացրին մեր պատմության ռազմական տարեգրությունը նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր:Հայկական կանոնավոր զորքի ու նրան աջակցող աշխարհազորային ուժերի մղած հաջող ռազմական գործողությունները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտությահ պայմանագիր: Այդ ճակատամարտերում ձեռք բերած հաջողություններն արդյունք էին հայ ժողովրդի տարբեր հատվածների, խավերի, ռազմական ու քաղաքական մարմինների միջև հաստատված միաբանության: Այդպիսով՝ Մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային միաբանությունն է: Դժվարին և օրհասական պայմաններում Մեծ եղեռնի և պատերազմի պատճառած մարդկային, նյութական և հոգևոր մեծ կորուստներից դեռևս ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովի ինքնակազմակերպվել:Հայ ժողովրդի երկու խոշոր հատվածների քաջարի զավակները, համախմբվելով մեկ զորքի մեջ, կռվեցին իրենց հայրենիքի, հարազատ ժողովրդի գոյության, Հայաստանի ազատության և անկախության համար:


 Շուշիի ազատագրումը: Ռազմական գործողություն 1992-ի մայիսի 8-9-ին, որի արդյունքում ազատագրվել է Շուշին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: Շուշիի ազատագրումը իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս): Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը,  Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են համապատասխանաբար Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ О. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը և ուրիշներ: Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈՒ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
 Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիջապես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը: Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի, Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարների (Ս. Բաբայան, Ա. Կարապետյան, Ս. Օհանյան, Վ. Չիթչյան և ուրիշներ) գործուն մասնակցությամբ: Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը: Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել են իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները: Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող № բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից: Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ ևն) հետաձգվել էր: ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և մեկ պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման:

  Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին, հետևյալ մանրամասներով.
  1. Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ:

  2.    Մեր խնդիրը՝

  ա. Ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում.

  բ. Ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում, գրավել Շուշին և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը).

  գ. Հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից: