пятница, 19 мая 2017 г.

,,Մակտուբ,,Մաս 7

,,Մակտուբ,,-ի յոթերորդ հատվածից ընտրել եմ հետևալ առակները:


-Երկու Աստված կա, մեկը ՝ որը սովորեցրել են մեզ պրոֆեսորները, և Աստված, ով սովորեցնում է մեզ: Մեկը, ում մասին միշտ խոսում են մարդիկ, մյուսը, ով մշտապես խոսում է մեզ հետ: Մի Աստված, ումից մենք սովորել ենք վախենալ, և ուրիշ
Աստված, ով մեզ հետ տառապալից խոսում է: Երկու Աստված կա, Աստված, ով շատ վերևներում է, և Աստված, ով իր մասնակցությունն է ունենում մեր ամենօրյա կյանքին: Աստված, ով մեզանից պահանջում է, և Աստված, ով ներում է մեզ երբ  մեղքեր ունենք: Աստված, ով վախեցնում է մեզ դժոխքի կրակներով, և Աստված, ով մեզ ուղղորդում է դեպի լավագույն ուղին: Երկու Աստված կա, Աստված, ով կործանում է մեզ մեր մեղքերի տակ, և Աստված, ով իր սիրով ազատում է մեզ:

Առակում ուզում է ասել, որ մեր պատկերացմամբ աստված մեզնից շա՜տ վերև է, և պատում է մեզ մեր սխալների համար, սակայն Աստված միշտ մեր կողքին
է և օգնում է ամեն հարցում:



Մի ծեր մարդ մահից առաջ իր մոտ է կանչում մի երիտասարդի՝ հերոսության մասին պատմություն պատմելու. պատերազմի ժամանակ նա օգնել է մեկին կենդանի մնալու: Նա այդ մարդուն ապաստարան է տվել, սնունդ ու պաշտպանություն: Այն մարդը, ում ինքը փրկել է,  երբ արդեն ապահով տեղում էր, որոշում է դավաճանել իր փրկարարին և մատնել նրան թշնամուն:
-Իսկ ինչպե՞ս փախաք, -հարցրեց պատանին:
-Ես չփախա, ես դավաճանողն էի,- ասաց ծերունին: Բայց պատմելով այս պատմությունը այնպես, որ կարծես ես եմ հերոսը՝ կարող եմ հասկանալ այն ամենը, ինչ արել է նա ինձ համար:

Առակում ուզում է ասել, որ պետք չէ ամաչել մեր սխալների համար, և երբեք ուշ չէ դրանք հասկանալու և ուղղելու համար:




Մի հավատացյալ մարդ հանկարծ իր համար անսպասելիորեն զրկվեց իր ողջ հարստությունից: Գիտենալով, որ Աստված, ինչ էլ որ լինի, կօգնի իրեն՝ սկսեց աղոթել:
-Աստված իմ, աղաչում եմ, այնպես արա, որ ես մեծ գումար շահեմ վիճակախաղի տոմսով, - խնդրեց նա: Այդպես նա երկար տարիներ խնդրեց, բայց շարունակում էր աղքատ մնալ: Մի օր էլ նա մահացավ, և քանի որ հավատացյալ մարդ էր, միանգամից հայտնվեց երկնքում: Երբ նա մոտեցավ երկնքի դարպասներին, հրաժարվեց ներս մտնելուց: Մարդն ասաց, որ ինքը մի ամբողջ կյանք ապրեց՝ հավատարիմ իր կրոնական ուսմունքին, բայց Աստված այդպես էլ նրան հնարավորություն չտվեց մեծ գումար շահելու վիճակախաղի տոմսով:
-Այն, ինչ Դու ինձ խոստացար, սուտ էր,- արհամարհանքով ասաց մարդը:
-Ես միշտ պատրաստ էի՝ օգնելու քեզ, որ դու շահես, - ասաց Աստված,- բայց անկախ նրանից, թե ես որքան շատ էի ցանկանում դա անել, դու երբեք էլ վիճակախաղի ոչ մի տոմս չգնեցիր:

Առակում ուզում է ասել, որ ամեն բան Աստծուց խդրելուց հետո պետք է նաև պայքարես այն իրականություն դարձնելու համար, իսկ եթե չես պայքարում, երբեք էլ երազանքդ չի կատարվի:

Комментариев нет:

Отправить комментарий