четверг, 18 мая 2017 г.

,,Մակտուբ,, Մաս 5

,,Մակտուբ,,-ի հինգերորդ հատվածից ընտրել եմ ստորև ներկայացված առակները:

Ճանապարհորդի ընկերը որոշեց մի քանի շաբաթ անցկացնել Նեպալի մենաստաններից մեկում: Մի անգամ՝ կեսօրին, նա մտավ մենաստանի
բազում եկեղեցիներից մեկը և տեսավ խորանին նստած մի ժպտացող հոգևորականի:
- Ի՞նչու ես ժպտում,- հարցրեց նա:
- Որովհետև ես հասկացել եմ բանանների իմաստը,- պարկը բացելով և նեխած բանանները հանելով՝ պատասխանեց հոգևորականը:- Սա հենց կյանքն է, որ անցել է իր ուղին և չի օգտագործվել, ու հիմա արդեն շատ ուշ է:
Ապա նա իր պարկից մի ուրիշ բանան հանեց, որ դեռ կանաչ էր: Նա այն ցույց տվեց մարդուն և ապա դրեց պարկի մեջ:
- Սա այն կյանքն է, որ դեռ չի սկսել անցնել իր ուղին և սպասում է հարմար պահի:
Վերջապես նա հանեց իր պարկից մի հասուն բանան, մաքրեց ա յն և կիսելով տղամարդու հետ՝ ասաց.
- Սա ներկա պահն է: Սովորի՛ր ապրել այն առանց վախի:

Ըստ ինձ առակն ուզում է ասել, որ կյանքը պետք է ճիշտ ապրես, որպեսզի ծերության ժամանակ հիշելու բան ունենաս, որոնք կարող են հոգեպես քեզ երիտասարդ պահել, այլ ոչ թե փտած բանանի տեսք ունեցող մարդու նմանվես: Կյանքի ամեն պահը վայելելու համար է:

- Խաչմերուկը սուրբ տեղ է: Այդտե´ղ ուխտավորը պետք է որոշում կայացնի: Ահա թե ինչու են աստվածներն այդտեղ գիշեր ու զօր: Այնտեղ, որտեղ հատվում են ճանապարհները, կենտրոնացվում է երկու հզոր ուժ՝ ճանապարհը, որ պիտի ընտրվի և ճանապարհը, որ պետք է անտեսվի: Երկուսն էլ վերածվում են մի ճանապարհի, բայց մի կարճ պահի միայն: Ուխտավորը կարող է հանգստանալ, մի քիչ քնել, անգամ խորհրդակցել աստվածների հետ, ովքեր բնակվում են խաչմերուկում: Բայց ոչ ոք չի կարող այնտեղ մշտապես մնալ. հենց որ ընտրությունը կատարվում է, նա պետք է գնա՝ չմտածելով այն ուղու մասին, որն ինքը մեժել է: Հակառակ դեպքում խաչմերուկը կդառնա անեծք:

Առակում ուզում է ասել, որ չպետք է մտածել անցյալի արած և չարած գործերի ու քայլերի մասին, այլ պետք է նայել միշտ առաջ ու շարունակել ապրել այնպես, որ մտածելու բան չունենաս: 

Комментариев нет:

Отправить комментарий