вторник, 16 мая 2017 г.

,,Մակտուբ,, Մաս 3

,,Մակտուբ,,-ի երրորդ հատվածից ընտրել եմ հետևյալ առակը:

Սկսվում է ուրբաթը,  Դուք գնում եք  տուն,  վերցնում  լրագրերը, որոնք ի վիճակի չեք եղել շաբաթվա ընթացքում կարդալու: Առանց ձայնի միացնում եք հեռուստացույցը:  Դնում եք ձայներիզը: Վերցնում  եք  հեռակառավարման վահանակը, որպեսզի մի
ալիքից մյուսը  փոխեք, միաժամանակ փորձում եք թերթել լրագրերի էջերը և երաժշտություն լսել: Թերթերում ոչ մի նորություն չկա,  հեռուստացույցով  ծրագրերը կրկնվում են,  իսկ ձայներիզն արդեն մի հարյուր  անգամ լսել եք:  Ձեր կինը  զբաղված է երեխաներով՝  զոհելով իր երիտասարդ տարիները, առանց հասկանալու, թե ինչու է այդպես վարվում:  Դուք  տարվում եք այն գայթակղությամբ, թե երևի դա է կյանքի ուղին:  Ո´չ,  դա   չէ կյանքի  ճանապարհը:  Կյանքը   ոգևորություն  է:  Փորձեք հիշել, թե  Դուք  որտեղ եք թաքցրել Ձեր ոգևորությունը:  Վերցրեք Ձեր կնոջն ու երեխաներին և  նորից  գտե´ք  այն, քանի դեռ ուշ չէ:  Սերը երբեք ոչ ոքի  ետ չի պահել սեփական երազանքների  իրագործումից:

Առակում ուզում է ասել, որ պետք է կարողանաս կյանքը վայելել, քանի որ սերը տրված է զվարճանքի, երջանկության համար, այլ ոչ թե միապաղաղ կյանքի համար, որը կարող է հասցնել նույնիսկ խելագարության:

Комментариев нет:

Отправить комментарий