вторник, 12 сентября 2017 г.

Դպրոց

Դպրոց, մի վայր, որտեղ կարող ես գտնել և ձեռք բերել գրեթե ամեն ինչ: Գիրք, գիտելիք, ընկերական մե՜ծ շրջապատ և ուրիշ այլ բաներ: Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր գնում են դպրոց, բայց չեն ուզում սովորել:
Եթե այդպես է ավելի լավ կլինի դպրոց չգնալ, այլ նստել տանը և չանել ոչինչ: Դպրոցը սիրել է պետք, եթե սիրում ես դպրոցը, կսիրես նաև սովորել: Օրինակը բերեմ հենց իմ թեմայով: Ես սիրում եմ դպրոցը, սակայն կան որոշակի առարկաներ, որոնք տանել չեմ կարողանում: Ունեմ մի քիչ ծուլություն, բայց ամեն կերպ պայքարում եմ դրա դեմ: Սիրեք դպրոցը և սովորելը:

ՍՈՎՈՐԵ՜Լ, ՍՈՎՈՐԵ՜Լ, ՍՈՎՈՐԵ՜Լ!



                                              

Комментариев нет:

Отправить комментарий