четверг, 28 сентября 2017 г.

Ջրի բերածը, ջուրն էլ կտանի...

Կյանքում պատահում են շատ դեպքեր: Կան շատ ծույլ մարդիկ, որոնք չեն ցանկանում մատը մատին տալ և փորձում են ամեն ինչ անել հեշտ տարբերակով: Կար մի մարդ, ով չաշխատելով ուներ շատ գումար, սակայն ոչ ոք չգիտեր նրա գաղտնիքը: Նա մտածում էր, որ ամենակարող է և ամեն ինչ կարող է գնել գումարով: Այնքան հարուստ էր, որ ամեն անգամ իր թիկնապահին հրամայում էր խանութ գնալիս, ինչ որ բան
գնել նաև հարևանների համար: Նա ուներ շատ բիզնեսներ, որոնք օգուտ էին բերում նրան: Սակայն մի օր թիկնապահը մի փաստաթուղթ է բերում նրան և խնդրում ստորագրել: Նա առանց կարդալու ստորագրում է և այդ պահին կորցնում իր ունեցվածքը: Իսկ պայմանագրում գրված էր:

                                                           Պայմանագիր
Ես իմ ունեցվաքը հանձնում եմ գլխավոր թիկնապահիս: Ամեն ինչին համաձայն եմ, որի համար էլ ստորագրում եմ:

Ստորագրություն __________________:

Комментариев нет:

Отправить комментарий