четверг, 12 апреля 2018 г.

Սխալների առջև փակում ենք դռները, իսկ ճշմարտության առջև․․․

Սխալներ: Կարղ ենք արդյոք բացատել այս բառը ամբողջովին: Վստահեմ ոչ: Շատերը սխալը կբացատրեն մի անիմաստ արարք, և կմոռանան դրա մասին: Սակայն սխալը հենց դրանում է, որ մենք չպետք է մոռանանք մերն սխալները: Հարկավոր է ամեն մի արարքից առաջ մտածել, գգտնել դրա մեջ լավը, որպեսզի քեզ էլ լավն անեն: Եթե դու չես մտածում անելուց առաջ, գոնե մտածիր անելուց հետո, հասկացիր սխալդ, հասկացիր ճիշտը, մի մտածիր, որ դու միշտ ճիշտ ես եղել, և հարկավոր չէ ուղղվել: Մեծամասնությունը այդպես են մտածում դրա համար էլ կրկնում են նույն սխալները առանց հասկանալու: Օր.՝ ես երեկոյան մտածում եմ իմ արարքների մասին, գտնում եմ սխալներս, փորձում եմ հասկանալ, թե ինչի այդ մասրդը իմ վռա գոռաց, ինչու ինձ խփեց, ինչից նեղացավ: Դա էլ իր սխալ կողմերն ունի, բայց միևնույն է ես թեկուզ ուշ հասկանում եմ սխալներս: Շատ հարցերում մտածում եմ նախքան անելս: Օր.՝ կռվի ժամանակ, ես մտածում եմ խփեմ, թե խոսքով բացատրեմ: Միացնում եմ իրար և ընտրում եմ ճիշտը, որը տվյալ պահին վնաս չի պատճառի, սակայն բացատրելուց հետո էլ, եթե տվյալ մարդը չի հասկանում, միայն այդ ժամանակ կարելի է անցնել ձեռքի և ոտքերի ուժերին: Մարդիկ նաև խուսափում են լսելուց ճշմարտությունը: Երբ մարդը սխալ է անում, ամեն կերպ խուսափում է ճշմարտությունից, մտածելով, որ դա նրան վնաս է պատճառելու: Այդ պատճառով էլ անտեսում են ճշմարտությունը: Սակայն միայն ճշմարտությունը կարող է զարգացնել մեզ, ստով չենք հասնի ոչնչի: Սխալներ գործում են շատերը, չնայած սխալների վրա է մեր երկիրը կազմվում, քանի որ շատերը հասկանում են իրենց սխալները և ուղղում, իսկ սուտը ամեն ինչ կեղծում է, իսկ դա միայն ճշմարտությունը կարող է ուղղել:

Комментариев нет:

Отправить комментарий