понедельник, 16 апреля 2018 г.

Երբեք մի դադարիր ժպտալ․․․

Ժպիտը մի մեծ զգացմունք է: Ասում են ժպիտը երկարացնում է կյանքը: Մարդիկ չեն հասկանում ժպտալու իմաստը: Կան մարդիկ ովքեր տեղի անտեղի ժպտում են, առանց մտածելու, որ ժպիտը կարող է որոշներին տխրություն պատճառել: Ժպիտը ավելի շատ օգուտ է տալիս ընկերության մեջ, երբ ընկերդ տխուր է, իսկ դու ժպտում ես, որպեսզի նա նույնպես ժպտա: Մարդիկ կան որ ժպտում են ընկերոջ ընկնելուց: Դա մեծ սխալ է, իմ փորձից եմ ասում: Սկսվում է կռիվ: Համ էլ չի կարելի ընկերոջ դժբախտության, կամ ընդհանրապես մարդկանց դժբախտության վրա ժպտալ: Դա անքաղաքավարի է: Ընկերության մեջ ժպիտը մեծ բան է փոխում: Երեխաներից շատերը մյուսին վիրավորելով հաճույք են ստանում և ժպտում են: Դա մեծ վիրավորանք է մյուս ընկերոջ համար: Մի դադարեք ժպտալ, բայց ժպտացեք այն պահերին, որոնք տեղի են տալիս ժպտալու:

Комментариев нет:

Отправить комментарий