четверг, 5 апреля 2018 г.

Փորձի՛ր, հնարավոր է հաջողես․․․

Մարդիկ մտածում են, որ ոչինչ չի ստացվի նրանց մոտ և այդ պատճառով էլ չեն անում ոչինչ և ամեն օր պարապ են: Պետք է փորձես, փորձը փորձանք չի բերում: Թեկուզ չհաջողես, միևնույնն է կսովորես մի քանի բաներ, որոնք չգիտես: Շատ դեպքեր են եղել, որ փորձել եմ և չեմ հաջողել, սակայն դասեր քաղելով կարողացել եմ հաջորդ փորձից հաջողել: Մի բան պատմեմ: Հարկավոր էր կայքի համար ֆոն սարքել: Քանի որ դասընթացին չէի մասնակցել ձևը չգիտեի, բայց մի քանի տարբեր կոդեր փորձելով ստացվեց ուզածս: Շատ էի ուրախացել: Մի քանի կոդեր, որոնք չէին ստացվել իմացա թե ինչի համար էին, հենց դրանքել հետագայում օգտագործեցի ավելի դժվար կայքէջ ստեղծելու ժամանակ: Փորձելով սովորում ես այն ամենը, ինչը չգիտես: Փորձեք, որ ստացվի, առանց փորձելու ոչնչի չեք հասնի:

Комментариев нет:

Отправить комментарий