воскресенье, 7 апреля 2019 г.

04.08.2019

Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փեղկին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հորդացած անձրևի աղմուկը։ Ջրհորդանից թափվում էր պղտոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թխպոտ գիշեր է, և անձրև է գալիս, կամ էլ պարսկա գիշեր է՝ գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ինչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան հետևից ինքը կամաց կանչեր. ,,Ես եմ, նանի՛, դուռը բաց,,։
Տիկինը զգաց, որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը դողդոջուն ձեռքերը կրծքին, ակնդետ նայում էր ականակիտ խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը, կտեսներ այնպիսի հայացք, այնպիսի աչքեր, որ կմոռանար ցնորքը։ Բայց նա լուռ անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց լսեց շան խուլ կաղկանձ և ասաց.
-Ինչքան միանման են հաչում շները…

Комментариев нет:

Отправить комментарий