воскресенье, 7 апреля 2019 г.

Գինու քիմիան

Անհատական հետազոտական աշխատանք՝

Հայաստանում աճեցվող խաղողի տեսակները

Հայտնի է վայրի խաղողի 1 տեսակ՝ անտառային խաղողը (ՀՀ-ում տարածված է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում): Աճում է անտառներում, անտառեզրերին, լեռնակիրճերում, գետահովիտներում և այլուր: Վայրի խաղողի ողկույզները փոքր են, նուրբ, պտուղները՝ մանր, մուգ մանուշակագույն (սև), հազվադեպ՝ սպիտակ, մաշկը՝ հաստ, կոպիտ, շաքարների պարունակությունը՝ ցածր: Բաժանասեռ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Մշակության մեջ տարածված է խաղողի մոտ 70 տեսակ՝ շուրջ 600 սորտերով, որոնց մեծ մասից ստանում են գինիների տարբեր տեսակներ:
Հայաստանը խաղողի վազի մշակության հնագույն և ինքնուրույն կենտրոններից է: Ենթադրվում է, որ խաղողի հայկական հինավուրց սորտերի մեծ մասը սերում է տեղական վայրի տեսակից:
ՀՀ-ում խաղողի վազը մշակվում է Արարատյան դաշտում, նրա նախալեռնային և հյուսիսարևելյան, Վայքի ու Զանգեզուրի գոտիներում: Ամենատարածված սորտերն են Ոսկեհատը, Գառան դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին, Ազատենին, Մեղրաբույրը, Ներկառատը, Արարատին, Մսխալին, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, Դեղին ու Վարդագույն Երևանիները, մուսկատային բույրով մի քանի սորտեր և այլն:

Ալկոհոլային ըմպելիքների ազդեցույթունները օրգանիզմի վրա

Լաբարատոր փորձ 1

Հայտանյութի օգնությամբ գինու միջավայրի որոշումը՝

Նմուշի 1-ին միջավայրը թույլ թթվային էր, իսկ գինեթթվինը ավելի թթվային:

Լաբարատոր փորձ 2

Սոդայով կատարենք չեզոքացման ռեակցիաներ

Լցրեցինք սոդա, ապա աղաթթու, անջատվեց աղաթթու գազ և ստացանք հիմնային միջավայր:


Տանը՝ ինչ է գինին, ինչ է խմորումը

Խմորումը կենսաքիմիական երևույթ է, որի ընթացքում խաղողում պարունակվող ածխաջրերը(գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ, օսլա) խմորվում են բակտերիաների ազդեցությամբ:

Գինում պարունակվող անօրգանական և օրգանական նյութերը:

Օրգանական՝սպիրտներ, գլյուկոզ, գինեթթու, քացախաթթու, խնձորաթթու, լիմոնաթթու, սաթաթթու, ֆենոլ:

Անօրգանական՝ջուր, ածխաթթու գազ, ծծմբային գազ, մետաղ-օրգանական միացություններ:

Комментариев нет:

Отправить комментарий