среда, 17 апреля 2019 г.

«Քաղաքագիտական ակումբ» նախագիծ

Ցեղասպանության պատմական հիշողությունները մեր մեջ

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ հանդիպում պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի հետ: Հանդիպման թեման նրա հոդվածների քննարկումն ու վերլուծությունն էր: Հանդիպման մեծամասնությունը անցավ ցեղասպանության հիշողությունները վերհիշելու, վերլուծելու և մեր կարծիքը արտահայտելու վրա: Յուրաքանչյուրս արտահայտում էինք մեր տեսակետը ցեղսպանության վերաբերյալ: Հանդիպման ժամանակ յուրաքանչյուրս ներկայացրեցինք, թե ինչ ենք զգում երբ այցելում ենք ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Իսկ հետո մենք տվեցինք մեզ հետաքրքրող հարցերը, որոնք առաջացել էին Հարություն Մարությանի հոդվածները ընթերցելիս: Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր և ուրախ մթնոլորտում, բոլորս ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները

Комментариев нет:

Отправить комментарий