суббота, 6 апреля 2019 г.

05.04.2019

  1. Տեքստում գտիր, թե նշված բառերը որ անդամի լրացումն են՝ գոյականի, թե՞ բայի։ Յուրաքանչուրի դիմաց գրիր այն հարցը, որին դա պատասխանում է։
Առնետների վրա փորձ-(բայի լրացում, ինչ) են արել։
Դիդյե Դեզորը՝ Նանսի քաղաքի՝ վարքային բնագիտության լաբորատորիայի մի գիտնական, վեց առնետի տեղավորել է մի վանդակի մեջ, որ ոսումնասիրի նրաց լողալու ընդունակությունը։ Վանդակից-(բայի լրացում, որտեղից)միայն մի-(գոյականի լրացում, ինչքան) ելք կար՝ դեպի լողավազան։ Կերամանին-(բայի լրացում, ինչին) հասնելու համար հարկավոր էր լողալով-(բայի լրացում, ինչպես) անցնել այդ ավազանը։ Շուտով պարզվեց, որ ոչ բոլոր առնետներն են գնում կերի հետևից։ Դերերը հետևյալ կերպ են բաշխվում. երկու ստրուկ, երկու շահագործող, մեկ անկախ լողորդ և մեկ քավության նոխազ։

Երկու-(գոյականի լրացում, ինչքան) ստրուկները լողում էին՝ կեր բերելու-(բայի լրացում, ինչու)։ Հենց վերադառնում էին վանդակ, երկու շահագործողներն այնքան էին սրանց ծեծում ու գլուխները սուզում ջրի մեջ, մինչև որսը բաց թողնեին։ Ստրուկներն իրենց բաժինն ստանում էին միայն տերերին կերակրելուց հետո։ Շահագործողները երբեք-(բայի լրացում, երբ) կուշտ ուտելու համար լողալով-(բայի լրացում, ինչպես) չէին անցնում ավազանը։ Նրանց համար հերիք էր լողորդներին քոթակելը։
Անկախ լողորդը բավականին ուժեղ էր և չէր ենթարկվում շահագործողներին։ Քավության-(գոյականի լրացում, որ) նոխազը ո՛չ լողալ էր կարողանում, ո՛չ շահագործողներին վախեցնել։ Նա պարզապես կռվի ժամանակ թափված-(գոյականի լրացում, որ) փշուրներն էր հավաքում։
Խմբի-(գոյականի լրացում, ինչի) նույնատիպ կառուցվածք՝ երկու ստրուկ, երկու շահագործող, անկախ-(գոյականի լրացում, ինչպիսի) մեկ լողորդ և մեկ քավության նոխազ, առաջացան փորձի բոլոր քսան-(գոյականի լրացում, որքան) վանդակներում։
Որ հիերարխիայի-(գոյականի լրացում, ինչի) մեխանիզմն ավելի լավ-(բայի լրացում, ինչպիսի) պատկերացնի, Դիդյե Դեզորը նույն վանդակի մեջ տեղավորեց վեց շահագործողների։ Նրանք ամբողջ գիշեր կռվեցին, իսկ առավոտյան  դերերն արդեն բաշխված էին սովորական սխեմայով՝ երկու շահագործող, երկու ստրուկ, մեկ անկախ լողորդ և մեկ քավության նոխազ։
Վեց ստրուկների, վեց անկախ լողորդների և վեց քավության նոխազների վրա փորձը նույն-(գոյականի լրացում, ինչպիսի) արդյունքը տվեց։
Այս փորձերի ևս մի արդյունք-(բայի լրացում, ինչ) Նանսիի գիտնականները պարզեցին՝ բացելով փորձարկվողների գանգերը և վերլուծելով նրանց ուղեղի վիճակը։ Սթրեսի-(գոյականի լրացում, ինչի) ամենակործանիչ ազդեցությանը ենթարկվել էին ոչ թե քավության նոխազների, ոչ թե ստրուկների-(գոյականի լրացում, ում) ուղեղները, այլ շահագործողներինը։ Նրանք վախեցած են եղել, որ ստրուկները կդադարեն իրենց ենթարկվել։

Комментариев нет:

Отправить комментарий