воскресенье, 22 октября 2017 г.

Դաս1 -2 Լաբորատորիայում

1.ինչ է մեխանիկական շարժումը
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այն մարմինները նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
2.Մեխանիկայի որ բաժինն  են անվանում կինեմատիկա
Կինեմատիկա մեխանիկայի բաժին,  ուսումնասիրում է մարմինների շարժումներիերկրաչափական հատկությունները:
3.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ:
4.Ինչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը: Կան հետագծի երկու տեսակ կորագիծ և ուղղագիծ:
5.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ:
6.Ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Անցած ճանապարհ հետագծի երկարություն է, իսկ հետագիծ նրա անցած ճանապարհի գծագիրն է:
7.Որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:
Այն շարժումը , որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում: Հակառակ դեպքում անհավասարաչափ՞
8.Որ մեծություննէ կոչվում հավասարաչափ շարժման արագություն և միջինարագություն(միավորը):
Հավասարաչափ շարժման մարմնի արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինը անցել է այդ ճանապարհը:
9.Ինչ է ակնթարթային արագությունը
Կետի արագությունը ժամանակի տվյալ պահին անվանում են ակնթարթային արագություն:

Լրացուցիչ առաջադրանք  
Չափեք ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը:
1.Երկիրը Արեգակի շուրջը պտտվում է 10800կմ/ժ արագությամբ:  Այդ արագությունը արտահայտեք մ/վ -ով:
1կմ=1000մ, 1ժ=3600վ
10800կմ/ժ=10800*1000մ/3600վ=3000 մ/վ

2.Հեծանվորդը 10ր-ում անցավ 3կմԻնչ արագությամբ է շարժվել հեծանվորդը:
t=10ր
S=3կմ
V=?
_______________
V=S/t
V=3կմ/10ր
3կմ=3000մ
10ր=600վ
3000մ/600վ=5մ/վ

3.Մարմնի արագությունը 41760կմ/ժ է:  Արտահայտեք այդ արագությունը մ/վ-ով:
1կմ=1000մ, 1ժ=3600վ
41760կմ/ժ=41760*1000մ/3600վ=11600 մ/վ

4.Ինչքան ժամանակում հեծանվորդը կանցնի 250մ՝ունենալով 5մ/վ արագություն:
V=5մ/վ
S=250մ
t=?

t=S/V
t=250մ/5մ/վ
t=50վ

5.Էլեկտրաքարշը շարժվում է 90կմ/ժ արագությամբԻնչքան ճանապարհ նա կանցնի 40վ-ում
V=90կմ/ժ
t=40վ
S=?
1կմ=1000մ, 1ժ=3600վ
90կմ/ժ=90*1000մ/3600վ=25 մ/վ
S=v*t
S=25մ/վ*40վ
S=1000մ

Комментариев нет:

Отправить комментарий