Ուսուցիչները շատ են, սակայն ոչ բոլորն են կարողանում մտնել աշակերտի դրության մեջ, հասկանալ նրան, օգնել դժվարությունների դեպքում: Չորրորդ դասարանում չէի սիրում Հայոց Լեզու առարկան, սակայն գերազանց էի և դասարանում ամենալավն էի սովորում: Մի ուսուցիչ եկավ, ով մեզ դասավանդում էր Հայոց լեզու: Նա օգնում էր ինձ, սիրում, ամեն անգամ սխալվելու դեպքում չէր բարկանում, այլ օգնում և ուղղում: Նրա շնորհիվ սկսեցի սիրել այդ առարկան: Նրա հետ սկսեցի գնալ
ճամփորդությունների, դրանք օգնեցին ավելի շատ բան հասկանալ բնության մասին: Մինչև հիմա տեսնում եմ նրան, և միշտ հիշում, նա ամենալավ ուսուցիչներից էր, ում ես ողջ կյանքում հանդիպել եմ: Նրա անունն էր՝ Աբրահամյան Տաթև: Յոթերորդ դասրանում հանիպեցի մեկ այլ ուսուցչի, ում անունն էր Աշոտ Տիգրանյան: Նա փոխեց մտքերս: Նա բացատրեց շատ կարևոր բաներ, որոնցից ամենահետաքրքիրն այն էր, որ երբ տրված է ապացուցել ինչ-որ բան, դա չի նշանակում, որ պետք է ապացուցենք, որ հնարավոր է այդպիսի բան, այլ կարող ենք հերքել նաևայն փաստը, որը տրված էր ապացուցել: Նա բացատրեց, որ մենք ունենք մեր կարծիքը և դա մեզ համար ճիշտ է, ու մեր կարծիքի շուրջ գրվածը, կամ ապացուցվածը սխալ չէ, այլ հնարավոր է, որ այն չհամապատասխանի ուրիշի կարծիքի հետ: Ահա այն ուսուցիչները, որոնք փոխեցին իմ կյանքի հետագա ընթացքը և ներկայիս մտքերս:

Комментариев нет:
Отправить комментарий