воскресенье, 31 декабря 2017 г.

Ձմեռային ինտելեկտուալ մրցաշարի անցկացման կարգ (նախագիծ)

1.  Մրցաշարին կարող են մասնակցել 6-8-րդ դասարանցի ճամբարականների թիմերը;
2.  Մրցաշարն անցակացվելու է 2018 թվականի հունվարի 9-25-ը;
3.  Մրցաշարի հարցաշարն ընդգրկում է իրականության բոլոր ոլորտները;
4.  Յուրաքանչյուր թիմում կարող է լինել 3-5 խաղացող, որոնցից մեկն ավագն է` թիմակիցների ընտրությամբ: Թիմերը կարող են ունենալ մեկ պահեստային խաղացող: Պահեստային խաղացողի գործառույթը կլինի փոխարինել վատ զգացած խաղացողին կամ օգնել թիմին ամենաբարդ աստիճանի հարցի դեպքում, սակայն եթե այդ բարդ հարցին թիմը ճիշտ է պատասխանում և դրան իր մասնակցությունն է ունենում պահեստային խաղացողը, թիմին տրվում է միավորի միայն կեսը: Թիմը առավելագույնը երեք անգամ կարող է դիմել պահեստային խաղացողին օգնությանը;
5.  Մրցաշարի յուրաքանչյուր փուլում մասնակցում է 3 թիմ;
6.  Խաղի ընթացքում տրվում է 15 հարց, իսկ թիմերը պատասխանները գրում են թղթի վրա և հանձնում: Հարցին պատասխանելու համար ժամանակը տրվում է  ըստ հարցի բարդության աստիճանի: Առավելագույն ժամանակը, որը կտրվի մտածելու համար 2 րոպե է: Ոչ բարդ հարցերի ճիշտ պատասխանի դեպքում թիմին տրվում է 1 միավոր, միջին բարդության հարցին պատասխանելու համար 2 միավոր, իսկ ամենաբարդի համար 3 միավոր;
7.  Առաջին տեղը գրաված թիմը պարգևատրվում է եռօրյա ճամփորդությամբ (որին մասնակցում է նաև «Ձմեռային ինտելեկտուալ մրցաշար» կարճաժամկետ նախագծի աշխատանքային խումբը): Ճամփորդությունը կազմակերպվում է 2018 թվականի հունվար կամ փետրվար ամիսներին: Երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերին որպես մրցանակ տրվում են սեղանի խաղերը կամ թիմերի յուրաքանչյուր անդամին մեկական գիրք;
Մասնակցության հայտերը կարող են ուղարկվել մինչև 2018 թվականի հունվարի 8-ի ժամը 20:00-ը հետևյալ հասցեներից որևէ մեկով` a.tigranyan@mskh.am, Khachatryan-narek@mskh.am, narekarshakyan@mskh.am:  Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 9-ին, ժամը 10:00-ին:      
Մրցաշարի համակարգող` Նարեկ Խաչատրյան (8-րդ դասարան)

15.12.2017

пятница, 22 декабря 2017 г.

Натуральная или исскуственная ёлка

По -моему, лучше искусственная ёлка,  потому-что мы можем разбирать и снова собирать ее. . Однако, когда мы наносим небольшой урон натуральной ели, это будет выглядеть некрасиво. Натуральная ёлка даже может нанести экологический вред, и это вред для нашего организма. 

понедельник, 18 декабря 2017 г.

Գործնական քերականություն

Գործնական քերականություն՝

1.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխանածականներով:
Հայոց աշխարհում՝ Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է երկնասլաց, մեկուսի:  Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան. ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիսարևելյան լանջի խորխորատը՝ հայտնի «Մասյաց վիհ» անունով:
2.Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: 
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ և անհրապույր թշնամիներին: Դոդոշաձուկն էլ իսկական բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում, կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս փոքրիկ և բազմազան ձկների արձակած  սարսափազդու ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
3.Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների:
  1. Եվ շրջեց հայացքը՝ նայեց երկինք՝ արշալույսի մեջ թաթախուն, կապույտի մեջ ճախրող թռչուններին:
  2. (Ճախրել, շրջել, երկինք, կապույտ)
  3. Խորշոմած ճակատը սեղմած ծնկին, ձեռքերը հյուսած մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն:
  4. (Բացել, ծունկ, դուռ,հյուսել):
  5. Ի վերջո կըմբռնի, որ կստիպի  դուրս ելնել,այլապես պիտի ջաղջախի և թաղի պատերի ու ձեղուն ծանր գերանների տակ:
  6. ( թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել):
  7. Զարմացած էր, որ Լիլիթին տեսած վայրկյանից սիրտը լցվել էր մի քաղցր զգացումով, և այդ օրվանից սկսած՝ դրախտը հազար անգամ ավելի գեղեցիկ դարձավ:
  8. (Տեսնել, օր, դառնալ, զգացում):
  9. Ադամը, բեռնավորված ծանր զամբյուղով, վերջալույսին հևիհև հասավ լճակին, ուր Լիլիթն անհամբեր սպասում էր իր սիրելիին:
  10. (Հասնել, բեռնավորել, սիրելի, վերջալույս):

4.Ընդգծի՛ր առարկայի հատկանիշ նշանակող հինգ բառ։
  1. Ցածր, վատ, ավարտ, խոր, ավազան, մեծագույն, առագաստ, համեստ, անջրպետ
  2. Ամեհի, գոտի, բույր, կույր, մանուշակագույն, ավյուն, ատյան, ողորկ, գետին, ծանր
  3. Գրտնակ, աշխույժ, ուրախ, գզրոց, լավագույն, ապավեն, ավելի մեղմ, անթեղ, գրոհ, ագահ։

5.Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածական անվամբ։
  • Ճահիճներով պատված-ճահճապատ
  • Մանրէներ ծնող-մանրէածին
  • Մարդկանց ատող-մարդատյաց
  • Միայնակ կյանք վարող-մենակյաց
  • Մեգով պատված-միգապատ
  • Միշտ փթթած-փթթուն
  • Թախծոտ դեմքով-թախծադեմ
  • Միրգ տվող-մրգատու
  • Նոր տնկած-նորատունկ
  • Նուրբ հնչող-նրբահունչ
  • Շահույթ բերող-շահաբեր
  • Շեկ վարսերով-շիկահեր
  • Շատ շնորհներ ունեցող-շնորհալի
  • Ինչքից զուրկ-ընչազուրկ
  • Ոսկուց ձուլված-ոսկեձուլ
  • Ուշքը կորցրած-ուշակորուս

четверг, 14 декабря 2017 г.

Ամենատխուր իրավիճակում անգամ՝ փնտրի՛ր ուրախություն



Հիմա մարդկանց մեծամասնությունը շատ շուտ ընկնում են վատ իրավիճակների մեջ, ոմանք կորցնում են իրենց սիրուն, որոշները նյութական արժեքներ են կորցնում (գումար, ինչ-որ թանկ առարկա): Բոլորը կորցնում են իրենց այդպիսի իրավիճակներում, սակայն հարկավոր չէ տխրել, ուղղակի հիեք մի լավ իրադարձություն տվյալ առարկայի կամ սիրու, կամ նույնիսկ այլ պատմություններ, որոնք ձեզ ուրախություն և զվարճանք են պատճառում: Դա օգնում է, որ դուք մոռանաք ձեր ներկայիս վատ իրավիճակը: ՀԻշեք միայն լավը, ոչ թե այն ինչը կարող է ազդել ձեր վրա: Կարող եմ մեկ օրինակ բերել իմ կյանքից: Ես դիտում էի սարսափ պատմություններ: Դրանք ազեդցին ինձ վրա: Գիշերները անհանգիստ էի, վախենում էի, հանգիստ չէի քնում: Սակայն հիմա, երբ հասկացել եմ դրանք միշտ երբ հիշում եմ դրանց մասին սկսում եմ մտածել մի լավ բան, որը ինձ հանգստացնում է և մոռանում եմ այն ամենը ինչը ինձ վատ տրամադրություն է պարգևում:Մտածեք միայն լավը:

понедельник, 11 декабря 2017 г.

Ամեն ինչ իր ժամանակն ունի

Յուրաքանչյուրս փորձում ենք ամեն ինչ անել ավելի վաղ, քան պետք է, որպեսզի ազատ լինեն: Սակայն դա այդպես չէ: Կարող եմ մի օրինակ բերել, որպեսզի անենք ամեն ինչ այն ժամանակ, երբ որ հարկավոր է: Ես մի անգամ կատարել էի ողջ շաբաթվա առաջադրանքներս, այն հույսով, որ կարող եմ ողջ շաբաթլինել ազատ: Սակայն հաջորդ օրը պարզվեց, որ ուսուցիչներս փոխել են առաջադրանքները և ես չեմ կարող ազատ նստել: Հույսերս կորան: Նյարդայանցել էի: Ու ես հասկացա, որ ամեն ինչ պետք է անել, իր ժամանակին, քանի որ եթե ուզածդ չկատարվի, կապրես հիասթափություն, որն էլ կառաջացնի նյարդերի խանգարում, որն էլ առողջական խնդիրներ: Խնայեք ձեռ առողջությունը և կատարեք ամեն ինչ ժամանակին, այլ ոչ թե շուտ կամ ուշ:

Որքանով հետաքրքրեց ինձ Հասարակագիտություն թեման

Նոր ուսումնական տարում մենք սկսեցինք ուսումնասիրել Հասարակագիտություն առարկան: 4 ամիս է արդեն, որ մենք ուսումնասիրում ենք այս առարական: Մենք այս ընթացքում կատարել ենք մի շարք նախագծեր, որոնցից է օր.՝ համայնքների հիմնախնդիրները: Սովորողները ներկայացնում էին իրենց համայնքի հիմնախնդիրները, որոնց մենք փորձում ենք ճիշտ լուծումներ տալ: Մենք շատ թեմաներ ենք ուսումնասիրել, որոնցից են ընտանիքները, իրավունքները, ընտրությունները և այլն: Այսքանը մեր նոր առարկայի մասին:

четверг, 7 декабря 2017 г.

Ծուլությունը մեր այն արատներից է, որը․․․

Ծուլություն մի մեծ արատ է, որ մեր ժողովրդի արյան մեջ է արդեն հազարավոր տարիներ: Ես ինքս էլ ծույլ եմ, չեմ սիրում շատ աշխատել, երկար ժամանակ չեմ կենտրոնանում մի գործի վրա: Սիրում եմ շատխաղեր խաղալ, հրաժարվում եմ դասերից, ինձ համար կարևոր են միյան սպորտը, բակային խաղերը և համակարգչային խաղերը: Ես ինքս էլ ափսոսում եմ, որ մինչ այս օրը ծուլացել եմ և չեմ կատարել այն ամենը ինչն ինձ հանձնարաված է եղել: Զղջում եմ, և փորձում եմ պայքարել դրա դեմ: Մեր արյան միջից պետք է մաքրենք այդ արատը, քանի որ ոչ միայն մանկությունում այն կարող է մեզ խանգարել, այլ նաև երբ ունենանք աշխատանք, այսինքն այն ժամանակ, երբ լինենք հասուն: Բոլորին եմ կոչ անում, եկեք լռեցնենք մեր միջի ծուլությունը, քանի որ դա խանգարում է մեզ և չի թողնում նորմալ կերպով ավարտենք մեր գործերը ողջ կյանքում:

Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ

Գովեստներ: Մարդկանց մեծամասնությանը շատ են հասնում դրանցից, իսկ որոշներին այդքան էլ չէ: Եթե ուզում ես քեզ գովեն հարկավոր է մի լավ,օգտակար բան անես, որպեսզի արժանանաս գովեստների: Ըստ իս երբ մարդուն գովում ես նա սկսում է հաճույք ստանալ, և ինքն իրենից գեհ սկսում է ոչինչ չանել: Ճիշտ է ոչ բոլորն են այդպիսին, սակայն 60%-ը այդպիսին են: Նրանք դադարում են աշխատել, որի պատճառով արդեն ոչ թե նրանց գովում են այլ սկսում են նախատել, որ ոչինչ չի անում և քանի որ դրանից առաջ իրեն գովել էին նա սկսում է մտածել, որ նա գործ է արել, որի համար արժանացել է միայն նախատանքի: Դրա համար բոլորին եմ ասում, ավարտ եք գործը, որպեսզի լիարժեք ստանաք տվյալ գովասանքը, քանի որ ոչ լիարժեքի դեպքում, դու կկորցնես այն ողջ հաճույքը, որը կստանայիր այն դեպքում, երբ աշխատեիր մինչև վերջ: Այսպիսով ըստ իս գովասանքը մարդկանց մեծամասնության մոտ բացասական արդյունք է թողնում, այսինքն ոչ օգտակար:

понедельник, 4 декабря 2017 г.

Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․

Անկեղծ ասած, ինձ համար ուժեղն այն մարդ է ով ունի ուժ: Սակայն իմ կարծիքը հակասում է մարդկանց մեծամասնության կարծիքին: Մարդիկ կարծում են, թե ուժեղն այն մարդն է, ով կարողանում է մտածել, ունի խելք և գաղափար: Սակայն ըստ ս դա այդպես չէ: Ասեմ թե ինչու: Օր.՝ երբ խելացի մարդը դուրս գա 10 տարվա մասնագիտացված սպորտսմենի դեմ,նա չի կարող անել ոչինչ, քանի որ սպորտսմենքը մեկ ձեռքի հարվածով մեղմ ասած ,,Նոկ աուդ,,-ի կենթարկի խելացի մարդուն: Մարդիկ խափում են իրենք իրենց: Եկեք սթափ դատենք և համաձայնվեք, որ ուժեղ է այն մարդը ով ուժ ունի, ոչ թէ խելացի է, քանի որ խելքով չես կարող հարվածել սպորտսմենին:

Դինո Բուցատի՝ «Ճագարներ լուսնի տակ»

1.Համամի՞տ ես պատմվածքում հանդիպող հետևյալ մտքի հետ․ ինչո՞ւ՝ Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ,  մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված

Այո համամիտ եմ, քանի որ արդեն բնությունը, գեղեցկությունը մթության մեջ չէին երևում, այսինքն իրենցից արժեք չէին ներկայացնում, իսկ մարդը նույնպես բնության մի արժեք է, որը մի ստեվ էր ձմեռային գիշերվա մեջ:

Գործնական քերականություն

1.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, այուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց,
գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։
2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հոդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմօրեն, միօրինակ,,
նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղորոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։
3.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն
դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ
երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ,
եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր
շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով
սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ
հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության
գաղափարի արտահայտություն։
4. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ,
ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
5.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակու-
թյունը,
հրատարակչությունը
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկա-
նոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։
Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների համարժեքները։
կոլեկցիա                                            գրավատուն
օրիենտացիա                                      ախտորոշում
տրադիցիա                                          կողմնորոշում
ստաբիլ                                                 մեկնարկ
լոմբարդ                                                 
հավաքածու
վալյուտա                                              ավանդույթ
ստարտ                                                  կայուն
դիագնոզ                                                 արժույթ
դիսպետչեր                                            առևտրային
կոմերցիոն                                               կարգավար

воскресенье, 3 декабря 2017 г.

Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ․․․

Ազատություն: Մի բան, որ չկա այս աշխարում: Մարդկանց կեսը կալանքի տակ է, մի մասը, իրավունք չունի ազատ տեղաշարժի, թե երկրի ներսում, թե երկրից դուրս: Մարդկանց որոշ մասին ստրկացնում են, նրանց արգելում են ամեն ինչ: Մարդկանց մի մասը, ովքեր ունեն լիարժեք ազատություն, ուղղակի մտածելով, որ ազատ են, մատնվում են անգործության, չեն անում ոչինչ: Նրանք չեն ուզում նույնիսկ փորձել, արդյոք ազատ են նրանք, թե ոչ: Սակայն բոլորը չէ, որ այդպիսին են: Մարդկանց մի մասը, ովքեր իրենց ազատ են զգում, դուրս են գալիս, աշխատում են, կազմում են ընտանիքներ, շրջագայում են աշխարհով, փորձում են հաճույք ստանալ իրենց ազատությունից: Մարդիկ էլ կան, որ խաբնվում են այն փաստին, որ իրենք ազատ են, սակայն չեն հասկանում, որ չկա այնիսի ազատություն, որի համար վճարում ես գրեթե ամեն օր: Երանի լիներ ազատություն բոլոր տեղերում:

Ընկերությունը նման է գրքի․ մի քանի վայրկյանում կարող ես այրել այն, իսկ գրելու համար․․․

Ընկերություն. Հասկացաք այս բառը: Հնարաբոր է որոշները հասկացան, սակայն մեծամասնությունը չհասկացավ: Բոլորը կբացատրեն այս բառը, որպես շփում ծանոթների հետ: Սակայն դա այդպես չէ: Իսկական ընկերը, եթե ունես, դա հարազատ եղբորից էլ թանկ է: Եղբորդ չես կարող վստահել ամեն ինչ, իսկ հարազատ ընկերոջը կարող ես վստահել ամենակարևոր գաղտնիքդ: Ընկերություն ձեռք բերելու համար, հարկավար է երկար ժամանակ տանջևել, շփվել երկար տարիներ, ճանաչել ,,ընկերոջդ,,: Իսկ ընկերությունը խզելը շատ հեշտ է: Հարկավոր է մի թեթև կամ մեծ վիրավորանք հասցնես ընկերոջդ և նա կդադարի շփվել քեզ հետ, կլքի քեզ: Ահա թե ինչու ընկերությունը նման է գրքի․ մի քանի վայրկյանում կարող ես այրել այն, իսկ գրելու համար հարկավոր է տանջվել: