воскресенье, 3 декабря 2017 г.

Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ․․․

Ազատություն: Մի բան, որ չկա այս աշխարում: Մարդկանց կեսը կալանքի տակ է, մի մասը, իրավունք չունի ազատ տեղաշարժի, թե երկրի ներսում, թե երկրից դուրս: Մարդկանց որոշ մասին ստրկացնում են, նրանց արգելում են ամեն ինչ: Մարդկանց մի մասը, ովքեր ունեն լիարժեք ազատություն, ուղղակի մտածելով, որ ազատ են, մատնվում են անգործության, չեն անում ոչինչ: Նրանք չեն ուզում նույնիսկ փորձել, արդյոք ազատ են նրանք, թե ոչ: Սակայն բոլորը չէ, որ այդպիսին են: Մարդկանց մի մասը, ովքեր իրենց ազատ են զգում, դուրս են գալիս, աշխատում են, կազմում են ընտանիքներ, շրջագայում են աշխարհով, փորձում են հաճույք ստանալ իրենց ազատությունից: Մարդիկ էլ կան, որ խաբնվում են այն փաստին, որ իրենք ազատ են, սակայն չեն հասկանում, որ չկա այնիսի ազատություն, որի համար վճարում ես գրեթե ամեն օր: Երանի լիներ ազատություն բոլոր տեղերում:

Комментариев нет:

Отправить комментарий